Jump to content

Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմանկարների ազգային պատկերասրահ
պատկերանիշ
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան և non-departmental public body?
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունՎեստմինստեր
ՎայրSt Martin's Place?
Կազմված էNational Portrait Gallery Archive?
Մասն էNational Portrait Gallery Board of Trustees?
Ղեկավարության նստավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՀասցեSt. Martin's Place, WC2H 0HEWC2H 0HE[2]
Հիմնադրվել է1856
Այցելուներ2 006 000 մարդ (2014), 2 145 486 մարդ (2015)[3][4], 1 949 330 մարդ (2016)[5], 1 586 451 մարդ (2018)[6] և 1 634 934 մարդ (2019)[7]
ՏնօրենSandy Nairne?[8][9], Nicholas Cullinan?[10] և Charles Saumarez Smith?[11]
51°30′34″N 0°7′41″W / 51.50944°N 0.12806°W / 51.50944; -0.12806
Կայքnpg.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Դիմանկարների ազգային պատկերասրահ Լոնդոնում (անգլ.՝ National Portrait Gallery), աշխարհի առաջին դիմանկարների պատկերասրահը, որը հիմնադրվել է 1856 թվականին, որպեսզի հավերժացնեն նախորդ հարյուրամյակների բրիտանացիների կերպարները, ոչ միայն յուխաներկով դիմանկարներ, այլև մանրանկարներ, նկարներ, կիսանդրիներ, լուսանկարներ։ 1896 թվականից զբաղեցնում է Թրաֆալգարյան հրապարակին հարակից նեոռենեսանսյան շենքը։

Թանգարանի առաջին ձեռքբերումը Շեքսպիրի չանդոսովյան դիմանկարն էր։ Թանգարանը այցելուների առջև դռները բացել է 1859 թվականին։ Դիմանկարները սրահներում բաշխված են ըստ նկարում պատկերված մարդու ապրած ժամանակաշրջանի, սկսած Թյուդորների ժամանակաշրջանից։ Հավաքածուի համալրման ժամանակ նախընտրությունը տրվել է ոչ թե ստեղծագործության գեղարվեստական արժեքներին, այլ մոդելի պատմա-մշակութային նշանակությանը[12]։ Այդիսկ պատճառով մինչև 1969 թվականը արգելվում էր ձեռք բերել այն բրիտանացիների դիմանկարները, ովքեր դեռ ողջ էին։ Պատկերասրահում հայտնի համաշխարհային նկարիչների աշխատանքների հազվադեպ կարելի է հանդիպել, հիմնականում բրիտանացի միապետների դիմանկարներն են և նրանց մերձավորների՝ Հանս Հոլբայն Կրտսեր, Պիտեր Պաուլ Ռուբենս, Անտոնիս վան Դեյք։

20-րդ դարի վերջում Անգլիայի տարբեր հատվածներում գտնվող որոշ հնագույն արիստոկրատական կալվածքներ հարմարեցրել էին որպես Ազգային դիմանկարների պատկերասրահի մասնաճյուղեր։ Դրանց թվին են պատկանում՝ Մոնտակատ -հաուս՝ Մոնտակատում, Սոմերսեթ կոմսությունում, Էլիզաբեթյան ժամանակների բնակելի ճարտարապետության հազվագյուտ օրինակ։

2009 թվականին պատկերասրահը Վիքիմեդիային սպառնում էր դատական հայցերով՝ Վիքիպահեստում հանրության սեփականություն համարվող մի քանի հազար որակյալ լուսանկարներ տեղադրելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Heritage List for England
  2. 1 2 Mapping Museums — 2016.
  3. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  4. Visits made in 2015 to visitor attractions in membership with ALVA
  5. Visitor Figures 2016 // The Art Newspaper — 2017. — Iss. 289. — ISSN 0960-6556
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  7. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  8. National Portrait Gallery director Sandy Nairne to step down (բրիտ․ անգլ.) // The IndependentBritain: 2014. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  9. New Director at the National Portrait GalleryNational Portrait Gallery.
  10. DR NICHOLAS CULLINAN APPOINTED NEW DIRECTOR OF THE NATIONAL PORTRAIT GALLERY, LONDONNational Portrait Gallery, 2015.
  11. Appointment of a New DirectorNational Portrait Gallery.
  12. National Portrait Gallery (Museum, London, United Kingdom) // The New Encyclopaedia Britannica. — Encyclopaedia Britannica, 2003. — Vol. 8. — P. 549. — 1044 p.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)» հոդվածին։