Ստեղծել է սերիա-օպերա ժանրի լիբրետոյի դասական նմուշներ։ 1712 թվականին հրատարակել է «Հուստինոս» առաջին ողբերգությունը, 1718 թվականին՝ քնարական բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Մետրաստազիոի 27 օպերային լիբրետոներից բազմիցս երաժշտականացվել են «Լքված Դիդոնան» (1724), «Սիրոե» (1726), «Էցիո» (1728), «Ճանաչված Շամիրամը» (1729), «Ալեքսանդրը Հնդկաստանում» (1729), «Արտաքսերքսես» (1730), «Դեմետրիո» (1731), «Դեմոֆոնտե» (1733), «Տիտոսի գթասրտությունը (1734), «Ճանաչված Կյուրոսը» (1736), «Թեմիստոկլեսը» (1736, հայ․ հրտ․ 1886), «Անտիգոնե» (1743), «Թագավոր Հովիվը» (1751) ստեղծագործությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 483)։