Թոմաս Արն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Արն
Thomas Augustine Arne.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Thomas Augustine Arne
Ծնվել էմարտի 12, 1710(1710-03-12)[1][2][3][4][5][6]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկիրFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 5, 1778(1778-03-05)[1][2][3][4][5][6] (67 տարեկանում)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դերասան
Գործիքներստեղնաշարային գործիքներ
ԿրթությունԻթըն քոլեջ
ԱմուսինCecilia Young?[7]
Thomas Augustine Arne Վիքիպահեստում

Թոմաս Արն (անգլ.՝ Thomas Augustine Arne , մարտի 12, 1710(1710-03-12)[1][2][3][4][5][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 5, 1778(1778-03-05)[1][2][3][4][5][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), ամբողջական անունը՝ Թոմաս Ավգուստին Արն, անգլիացի կոմպոզիտոր[8]։ Արնը հանդիսանում է "Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն" (անգլ.՝ God Save the King / Queen) բրիտանական ազգային օրհներգի հեղինակը[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Արնը ծնվել և մանկությունը անցկացրել է Լոնդոնի Քովենթ Գարդեն շրջանի Քինգ Սթրիթ փողոցում։ Նրա հայրը պաստառագործ էր։ Նա սովորել է Էտոնի հայտնի քոլեջում՝ իրավաբան դառնալու հեռանկարով։ Ծնողներից գաղտնի պարապել և հմտացել է ջութակի և ստեղնաշարային գործիքների բնագավառներում։ Հաշվի առնելով Թոմասի եռանդը և ձեռք բերված նոր գիտելիքները, նրա հայրը համաձայնվում է, որ որդին իր գործունեությունը շարունակի երաժշտական ասպարեզում։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակ ուսուցանել է Մայքլ Ֆեսթինգի մոտ, ով Իտալական Օպերայի երաժշտախմբի ղեկավարն էր։ Հիմնական հմտությունները ձեռք է բերել ինքնուրույն և այդ նպատակով աշխատանքի է ընդունվել Օպերայում որպես սպասավոր։ Սովորեցրել է քրոջը (հետագայում հայտնի դերասանուհի Միսիս Սայբերին) և կրտսեր եղբորը երգել և ընդգրկել է նրանց իր Ռոզամունդ (1733)(անգլ.՝ Rosamond) առաջին բեմադրված օպերայում։ Օպերան հիմնված էր Ջոզեֆ Էդիսոնի 1707 թվականի լիբրետոյի վրա և գրված էր «իտալական ոճով»։

Շուտով Արնը սկսում է համգործակցել Դրուլի Լեյն թատրոնի (անգլ.՝ Drury Lane Theatre) հետ և երաժշտություն է գրում Միլթոնի «Կոմուս» (անգլ.՝ Comus) դիմակային ներկայացման համար։ Արնը հետզհետե ձեռք է բերում անգլիական առաջատար լիրիկական կոմպոզիտորի համբավ։ Նրա թեթև, մեղեդիկական ոճը հստակ արտահայտվում են իր հետագա «Ալֆրեդ»(անգլ.՝ Alfred, a Masque ) և «Փարիզի Դատը»(անգլ.՝ The Judgment of Paris ) ստեղծագործություններում, որոնք երկուսն էլ գրվում են 1740 թվականինին Վելսի Արքայազնի Քյայվդեն նստավայրում։ Իր «Տիրիր, Բրիտանիա» (անգլ.՝ “Rule, Britannia” ) հանրահայտ ստեղծագործությունը լայն ճանաչում է ստանում և հաճախ օգտագործվում է որպես կայսրության ոչ պաշտոնական օրհներգ։ Այն նաև հնչում է անգլիական նավատորմի և բանակի հետ առնչվող միջոցառումների ընթացքում[10]։

Ընտանեկան խնդիրների պատճառով երկու տարի Դուբլինում անցկացնելուց հետո, 1744 թվականին նա վերադառնում է Լոնդոն և նշանակվում է Դրուլի Լեյն թատրոնի և Վոքսոլ Գարդենսի կոմպոզիտոր։ Հաջորդող տասնամյակների ընթացքում Արնը հրատարակում է իր երաժշտական մի քանի ժողովածուներ։ 1759 թվականին նա դառնում է Օքսֆորդի երաժշտական գիտությունների դոկտոր։ 1961 թվականին նա հրապարակում է իր Հուդիթ (անգլ.՝ Judith) օրատորիան և Արտարքսես (անգլ.՝ Artaxerxes ) օպերան, որոնք շարունակում են բեմադրվել մինչև 19-րդ դարի սկիզբը:

Իր կյանքի վերջին տասնամյակում, Արնը Ստրատֆորդում բեմադրում է Գարիկի գովերգը (անգլ.՝ Garrick’s ode ), նվիրված Շեքսպիրի 1769 թվականի հոբելյանին։ 1771-1776 թվականների ընթացքում Արնը երաժշտություն է գրում «Կախարդական արքայազնը» (անգլ.՝ The Fairy Prince ), «Էլֆրիդա»(անգլ.՝ Elfrida ) և «Կարակտիկուս»(անգլ.՝ Caractacus ) ստեղծագործությունների համար։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1778 թվականին Թոմաս Արնը մահանում է։ Նրա մարմինը հուղարկավորվում է Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի տաճարում, որտեղ 68 տարի առաջ նրան կնքել էին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brockhaus Enzyklopädie
  7. Г. Риман Арн // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 56.
  8. Թոմաս Արն, Բրիտանական կոմպոզիտոր
  9. Բրիտանական ազգային օհներգը
  10. «Տիրիր, Բրիտանիա»
  11. Թոմաս Արն, 18֊րդ դարի անգլիական երաժշտություն