Շյաուլյայի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շյաուլյայի գետտո (լիտ.՝ Šiaulių getas, գործել է 1941 թվականի հուլիսի 25-ից մինչև 1944 թվականի հուլիսի 24), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի կողմից Լիտվայի տարածքի օկուպացիայի ժամանակ նացիստների և կոլաբորացիոնիստների կողմից հրեաների հալածանքների և ոչնչացման գործընթացում հրեաների բռնի վերաբնակեցման վայր Շյաուլյայ քաղաքում։

Նախքան պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյաուլյայը եղել է նախապատերազմական Լիտվայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, իսկ հրեական համայնքը կազմել է քաղաքի բնակչության մեկ քառորդը։ 1939 թվականին նրա թվաքանակը եղել է 5360 մարդ։ Քաղաքապետի տեղակալը եղել է հրեա։ Հրեաներն աշխատել են կոշկի ֆաբրիկայում, մետաղամշակման և քիմիական արդյունաբերության ոլորտում, նրանց շարքում եղել են բազմաթիվ ծառայողներ և արհեստավորներ։ Քաղաքում գործել է մի քանի հրեական դպրոց, մանկապարտեզ, Заместитель мэра города был սինագոգ, իեշիվա և երկու հրեական գրադարան[1][2]։

Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց հետո՝ 1940 թվականին, հրեական համայնքային բոլոր կազմակերպությունները լուծարվել են, բացառությամբ այն դպրոցների, որտեղ ուսուցումը կատարվել է իդիշով։ 1941 թվականի հունիսին մի քանի հարյուր հրեաներ արտաքսվել են Սիբիրի և Միջին Ասիայի հեռավոր շրջաններ[1]։

Դեպքերի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային պատոնյաները քաղաքից փախել են 1941 թվականի հունիսի 23-ին՝ գերմանական ներխուժման հաջորդ օրը[3]։ Շյաուլյայը վերմախտի զորքերի կողմից զբաղեցվել է 1941 թվականի հունիսի 26-ին։ Շուրջ հազար հրեաներ հեռացել են նահանջող Կարմիր բանակի հետ միասին։ Դրանից հետո քաղաքում հրեաների թիվը կազմել է 6 500 մարդ՝ ավելանալով Լեհաստանից եկած փախստականների և շրջակա բնակավայրերից եկած հաշվին[1]։

Գերմանացիների կողմից քաղաքի գրավումից անմիջապես հետո Ակտիվիստների լիտվական ճակատի (LAF) անդամներն սկսել են հալածել հրեաներին։ Նրանք թալանել են նրանց ունեցվածքը և բռնության ենթարկել կանանց, ստիպել ձեռքով մաքրել զուգարանները, ատամի խոզանակներով մաքրել փողոցները։ Նրանք ծեծել և սպանել են հրեաներին առանձին կամ ամբողջական խմբերով[3]։

Հունիսի 28-30-ին նացիստների կողմից անցկացվել են հրեա տղամարդկանց զանգվածային ձերբակալություններ, որոնց թվում էին քաղաքի ամենահայտնի հրեաներից 20 անձինք համայնքի ղեկավարներից[3][4]։ Առաջին զոհերը եղել են ռաբբի Բակշտն ու Նախումովսկին։ Օկուպացիայի առաջին երկու շաբաթների ընթացքում գերմանացիներն ու լիտվացիները գնդակահարել են 1000-1200 հրեաներ[3][1]։ Հուլիսի 11-ին LAF-ի անդամներն սկսել են զանգվածային խուզարկություններ հրեաների տներում՝ նպատակ ունենալով բռնագրավել ոսկի, թանկարժեք իրեր ու փող։ Միաժամանակ հրեաներին ձերբակալել են, ստիպել փաթեթավորել առավել արժեքավոր իրերը, ներառյալ հագուստը և տանել ոստիկանական բաժանմունք։ Գերմանացիները զինաթափել են LAF-ի ակտիվիստներին և վերցնելով ամենաարժեքավորը՝ հրեաներին թույլ են տվել վերադառնալ տուն[3]։

Գետտոն ստեղծվել է հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ին[1]։ Այն բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է «Կովկասյան գետտո» (2 950 կալանավոր), իսկ երկրորդը՝ «Տրակու» (3 000 կալանավոր)[5]։ Նրանք գտնվել են իրար կողքի, սակայն ունեցել են տարբեր մուտքեր։ 1941 թվականի օգոստոսի 27-29-ը Տրակու գետտոյից հանվել են ծերերն ու հիվանդները, որոնք հետագայում սպանվել են[6]։ 1941 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ևս մի քանի հազար հրեաներ վերաբնակեցվել են Շյուլյայի ծայրամասերից վերաբնակեցվել են գետտոյում, իսկ մնացած հրեական բնակչությունը ոչնչացվել է։ Այդ ընթացքում սպանվել է 1750 հրեա Շյուլյայում։ Դրանից հետո՝ մինչև 1943 թվականի սեպտեմբեր, զանգվածային ոչնչացման ակցիաներ չեն անցկացվել[1]։

Հարաբերական հանգստության շրջանը հրեաներն օգտագործել են գետտոյում կյանքի կազմակերպման համար։ Մասնավորապես, գործել են երկու դպրոցներ, երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքական կազմակերպություններ՝ Բեյտարը և կոմունիստները։ 1943 թվականի մայիսին անցկացվել է մարդահամար։ Դրա տվյալների համաձայն՝ գետտոյում գտնվել է 4665 մարդ, այդ թվում «Կովկասյան գետտոյում» եղել է 2438 մարդ, «Տրակուում»՝ 2227 մարդ[7]։

1943 թվականի սեպտեմբերից գետտոն վերածվել է համակենտրոնացման ճամբար։ 1943 թվականի նոյեմբերի 5-ին գերմանացիները գետտոյից տարել են բոլոր երեխաներին՝ կրծքի երեխաներից մինչև 12 տարեկանները, ընդամենը 574 երեխա, ինչպես նաև 191 ծերերի, 26 անդամալույծների և 4 կանանց։ Նրանք բոլորն սպանվել են[1][6][8]։

Գետտոյի յուդենրատի քարտուղար Էլիեզեր Երուշալմին օրագրում գրել է[9].

...Ամենուր, որտեղ կարելի էր թաքնվել, նրանք փնտրում էին երեխաների, և եթե գտնում էին, մերկ ու բոբիկ դուրս էին քաշում նրանց հրապարակ։ Այնտեղ նրանք երեխաներին բարձրացնում էի մազերից ու ձեռքերց և շպրտում մեքենաների մեջ։ Նրանք վազում էին մեքենաների հետևից, որոնք պատահաբար հայտնվում էին փողոցներում և բակերում, կրակում էին նրանց վրա և բռնում։ Երեխաների հետևից վազում էին դժբախտ ծնողները, լալիս էին ու խնդրում, բայց նրանց ծեծում էին ու հեռու քշում։

1944 թվականի հուլիսի 8-ին Շյուլյայի պարետը հրեաներին հայտարարել է, որ գետտոն փակվում է[3]։ Դրանից հետո գետտոյում մնացած բոլոր հրեաները տեղափոխվել են Շտուտհոֆ՝ Դանցիգի մոտ, որտեղ կալանավորների մեծ մասը սպանվել է։ Ճամբարի ազատագրման ժամանակ կենդանի էր շուրջ 500 հրեա Շյաուլյայից[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո քաղաքից 12 կմ հեռավորության վրա՝ անտառի մեջ՝ Կուժյայ վայրում, գտնվել է գետտոյի կալանավորների զանգվածային գնդակահարությունների տեղ, իսկ նմանատիպ մի ուրիշ տեղ գտնվել է առաջինից 6 կմ հեռավորության վրա։ Հոլոքոստը վերապրած կալանավորները տեղի իշխանությունների օգնությամբ 1959 թվականին տեղադրել են զոհվածների հուշարձաններ[6]։ Եղբայրական գերեզմաններում թաղված են շուրջ 8000 գնդակահարվածներ, այդ թվում՝ 125 հրեաներ Լինկուվայից, որ սպանվել են այդ անտառում 1941 թվականի ամռանը, ինչպես նաև ռուս և լիտվացի կոմունիստներ[10]։

1950 թվականին Յադ Վաշեմ ինստիտուտը հրատարակել է յուդենրատի քարտուղար Էլիեզեր Երուշալմիի օրագիրը, որը վերապրել էր Հոլոքոստը[11]։

2012 թվականին Յադ Վաշեմի կողմից աշխարհի արդարակյացի կոչում է շնորհվել Էդվարդաս Լևինսկասին և նրա կնոջը՝ Թերեզային, որոնք պատերազմի ժամանակ փրկել են Շյաուլյայի գետտոյից փախած հրեաների[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Шяуляй՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Levin Dov (2008)։ «Šiauliai»։ Encyclopaedia Judaica 18։ The Gale Group։ ISBN 9780028659466 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «ŠIAULIŲ GETAS, 1941 M. LIEPOS 18 – 1944 M. LIEPOS 24» (լիտվերեն)։ Valstybinis Vilniaus Gaono žydų muziejus։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2012-6-16 
  4. The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos, 2010, էջ 13
  5. The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos, 2010, էջ 14
  6. 6,0 6,1 6,2 Разумовская Ф.։ «Первая акция в Шяуляйском гетто»։ Наша страна։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2012-6-10 
  7. The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos, 2010, էջ 15
  8. «The Shavli Ghetto» (անգլերեն)։ Association of Lithuanian Jews in Israel։ Վերցված է 2014-11-30 
  9. «Из дневника секретаря юденрата г. Шауляя»։ holocaust.ioso.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2012-6-10 
  10. «MASS MURDER OF THE ŠIAULIAI JEWS AT KUŽIAI FOREST»։ Holocaust Atlas of Lithuania (անգլերեն)։ Vilna Gaon State Jewish Museum։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին։ Վերցված է 2012-6-16 
  11. Patterson David (2002)։ «Yerushalmi, Eliezer»։ Encyclopedia of Holocaust Literature։ Greenwood Publishing Group։ էջեր 221–222։ ISBN 9781573562577 
  12. «Праведники народов мира»։ Яд ва-Шем։ Վերցված է 2014-11-30 
  13. «Righteous Among the Nations: Zháger (Žagarė)» (անգլերեն)։ Defending History։ Վերցված է 2014-11-30 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jolanta Paskeviciene. The Chronicals of the Vilnius, Kaunas and Siaulai Ghettos. — Vilna Gaon State Jewish Museum, 2010. — 16 с. — ISBN 978-9955-767-12-1
  • Bubnys A. «The Fate of Jews in Šiauliai and Šiauliai Region» — The Šiauliai Ghetto: Lists of Prisoners. 1942, Vilnius, 2002
  • Guzenberg I. Šiaulių getas : kalinių sąršai, 1942. — Vilnius: Valstybinis Vilniaus Gaono žydų muziejus, 2002. — (Almanacho "Žydų Muziejus" priedas). — ISBN 9955955600