Լինկուվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինկուվա
Տեսակքաղաք և բնակավայր
Երկիր Լիտվա[1]
ՎարչատարածքPakruojis District Municipality?
ԲԾՄ98 մետր և 78 մետր
Մակերես3,3 կմ²
Առաջին հիշատակում1370
Քարտեզ
Քարտեզ

Լինկուվա (լիտ.՝ Linkuva), քաղաք Լիտվայի հյուսիս-արևմուտքում։ Շյաուլյայում գտնվող Պակրուոյ շրջանի Լինկուվա ստարոստվայի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Պակրուոյիսից 18 կմ հեռավորության վրա։ Քաղաքից 6 կմ հեռավորության վրա սկիզբ է առնում Բերժտալիս (լիտ.՝ Beržtalis) գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվել է 1371 թվականին։ Հայտնի է 16-րդ դարից[2]։ Լինկուվայի առաջին կաթոլիկ կոստյոլը կառուցվել է 1593 թվականին։ Լեհաստանի բաժանման ժամանակ անցել է Ռուսական կայսրությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի ամառվանից, օկուպացվել է գերմանական բանակի կողմից։ 1915-1916 թվականներին գերմանական բանակի կողմից կառուցվել է Շյաուլյայ-Պասլավիս նեղ երկաթուղային ճանապարհը (փակվել է 1996 թվականին[3])։ Մինչև 1917 թվականը կրել է Լինկովո անունը[2]։ 1937 թվականին բացվել է գրադարան։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1940 թվականը, եղել է Լիտվայի կազմում։

1940-1991 թվականներին եղել է Լիտվական ԽՍՀ-ի կազմում։ 1941 թվականի ամռանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գրավվել է գերմանական բանակի կողմից։ Ազատագրվել է 1944 թվականին։ Քաղաք է 1950 թվականից։ Եղել է Լինկուվա շրջանի վարչական կենտրոնը, որը վերացվել է 1959 թվականի դեկտեմբերի 7-ին։

1991 թվականից Լիտվայի կազմում է։ 1993 թվականից եղել է Լինկուվա ստարոստվայի վարչական կենտրոնը։ 1995 թվականի մարտի 17-ին հաստատվել է քաղաքի զինանշանը (զինանշանի նկարի հեղինակ՝ Յուոզաս Գալկուս (Juozas Galkus))[4]։

Քաղաքի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանի վրա պատկերված է տեղական եկեղեցին։ Երեքնուկները խորհրդանշում են գյուղատնտեսությունը, իսկ փայտամածը՝ գետին բնորոշ ոլորանը[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին քաղաքում սկիզբ է դրվել պանրի արտադրությանը[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինկուվայի բնակչության դինամիկան
Տարի 1833 1897 1923 1959 1970 1979 1989 2001 2010
Բնակչություն, մարդ 745 2 077 1 851 2 144 1 950 1 876 2 025 1 797 1 731

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աստվածածնի կոստյոլ (St. Virgin Mary Škaplierinės), որը կառուցվել է 1593 թվականին, իսկ հրդեհից հետո վերանորոգվել է 1745 թվականին
  • Կարմելիտների վանք, որը կառուցվել է 1773 թվականին
  • 1799 թվականի մատուռ
  • Սինագոգ, որը կառուցվել է 1890 թվականին
  • Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի գերեզմանոց
  • Քանդակների այգի, որը բացվել է 2004 թվականին
  • Դպրոցի պատմության թանգարան

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոնաս Բուչաս (Jonas Bučas)՝ լիտվացի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, Վիլնյուսի համալսարանի ռեկտոր (1948-1956) և Լիտվայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1946)
  • Վլադաս Գարաստաս (Vladas Garastas)՝ լիտվացի հայտնի բասկետբոլի մարզիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 БЭС
  3. «Энциклопедия отечественных узкоколеек». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին.
  4. Геральдика.ru
  5. Линкувское староство
  6. БСЭ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինկուվա» հոդվածին։