Նոթեր իսպանական պատերազմի մասին (լատին․՝ De Bello Hispaniensi), ստեղծագործություն, որը վերագրվում է Գայոս Հուլիոս Կեսարին (հեղինակի հարցը վիճելի է)։
Աշխատությունը նվիրված է Կեսարի հակառակորդ Գնեոս Պոմպեոսի վերջին կողմնակիցների դեմ պատերազմին Իսպանիայում[1]։ Կա ենթադրություն, որ ձեռագրի հեղինակը Կեսարի ընկեր Ավլիուս Հիրցիուս է, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Ամենայն հավանականությամբ Հիրթիուսը եղել է «Նոթերի» խմբագիրը, ինչպես և «Նոթեր Աֆրիկական պատերազմի մասին» աշխատության պարագայում[2]։ Աշխատանքի տեքստը վնասված է մի քանի տեղերում և պահպանվել է միայն որոշ ձեռագրերում[2]։ Ռուսերեն առաջին անգամ թարգմանվել է 1857 թվականին, իսկ ժամանակակից թարգմանությունը կատարվել է 2006-ին։