Նինա Տեր-Օսիպյան
| Ծնվել է | ապրիլի 5 (18), 1909 |
|---|---|
| Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 24, 2002 (93 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
| Աշխատավայր | Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Նինա Մամիկոնի Տեր-Օսիպյան (ապրիլի 5 (18), 1909, Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 2002, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դերասանուհի։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1954)[1], ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Տեր-Օսիպյանը ծնվել է 1909 թվականի ապրիլի 5-ին Բաքվում։ 1918 թվականին ընտանիքը տեղափոխվում է Սարատով։ Մոսկվայում բնակություն են հաստատել, երբ Նինան 10 տարեկան էր։ Սովորել է Հեղափոխության թատրոնին կից գործող մանկական ստուդիայում և առաջին տարիներից սկսել է բեմ բարձրանալ։ Վսևոլոդ Մեյերխոլդի բեմադրած Ա․ Օստրովսկու «Արդյունավետ պաշտոն»-ում մարմնավորել է Կուկուշկինային[2]։ Այնուհետև Հեղափոխության թատրոնում խաղացել է ոչ մեծ դերեր «Ռոմեո և Ջուլիետ», «Տանյա» ներկայացումներում։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո թատրոնը տարհանվում է Տաշքենդ։ Տեր-Օսիպյանին հիվանդության պատճառով ուղարկում են Մոսկվա, որտեղ հանդես է գալիս Դրամատիկական թատրոնում, որը կիսադատարկ երկրի միակ աշխատող թատրոնն էր։ Պատերազմի ավարտից հետո այս թատրոնին է միացվում Հեղափոխության թատրոնը, որը ստանում է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոն անվանումը։ Նինա Տեր-Օսիպյանը մինչև կյանքի վերջ աշխատել է այս թատրոնում[2]։
Լինելով թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը՝ կերտել է վառ, հիշվող կերպարներ «Ռազմաճակատ», «Սովորական մարդ», «Ամպրոպ», «Լեգենդ սիրո մասին», «Քեռու երազը» ներկայացումներում։ Դերասանուհու տաղանդը նոր ուժով դրսևորվել է վերջին տարիներին՝ հատկապես «Վանյուշինի երեխաները», «Մայրամուտ», «Դոն Ժուանի զվարճանքները» ներկայացումներում։
Կինոյում շատ քիչ է նկարահանվել․ «Լեռնուհին» ֆիլմում խաղացել է Աշուրայի դերը, «Կինը հեռվից» ֆիլմում մորաքրոջ, «Մեծ որդի»-ում Աշխենի մորաքրոջ, «Տատիկի թոռը» ֆիլմում՝ տատիկի դերերը։ Հանդես է եկել «Սիցիլիական պաշտպանություն», «Փնտրեք կնոջը», «Գլուխկոնծի», «Չհամընկան բնավորություններով» ֆիլմերի դրվագներում[3]։
Դերասանուհու վերջին աշխատանքներից են Գեորգի Դանելիայի «Նաստյա» ֆիլմում մարմնավորած կոլորիտային տատիկ-հրաշագործի կերպարը և Էլդար Ռյազանովի «Ծեր յաբուներ» ֆիլմում մայրիկ Յոսիի դերը (2000)։
Նինա Տեր-Օսիպյանը մահացել է 2002 թվականի հուլիսի 24-ին։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Ներկայացում | Դեր |
|---|---|---|
| Ալեքսեյ Ֆայկո | Պորտֆելով մարդը | Սոֆյա Վալենտինովնա |
| Նիկոլայ Պոգոդին | Պոեմ կացնի մասին | Լիզա |
| Դենիս Ֆոնվիզին | Տհասը | Պրոստակովա |
| Ալեքսեյ Արբուզով | Տանյա | Դուսյա |
| Լոպե դե Վեգա | Շունը դեզի վրա | Անարդա |
| Ալեքսանդր Օստրովսկի | Ոչ մի գրոշ չկար և հանկարծ 3 կոպեկանոց | Միգաչյովա |
| Ալեքսանդր Օստրովսկի | Արդյունավետ պաշտոն | Կուկուշկինա |
| Էմիլ Զոլա | Ռաբուրդենի ժառանգությունը | մադամ Ֆիկե |
| Ուիլյամ Շեքսպիր | Ռոմեո և Ջուլիետ | կերակրող կին |
| Վլադիմիր Մայակովսկի | Փայտոջիլ | մադամ Ռենեսանս |
| Լեոնիդ Լեոնով | Սովորական մարդ | Կոնստանցիա Լվովնա |
| Բերտոլդ Բրեխտ | Կովկասյան կավճե շրջան | սկեսուր |
| Սերգեյ Նայդյոնով | Վանյուշինի երեխաները | Արինա Իվանովնա |
| Ֆեոդոր Դոստոևսկի | Քեռու երազը | Նատալյա Դմիտրիևնա |
| Իսահակ Բաբել | Մայրամուտ | Նեխամա |
| Արկադի Ավերչենկո | Մեկենասի կատակը | Աննա Մատվեևնա |
| Ռազմաճակատ | ||
| Ամպրոպ | ||
| Լեգենդ սիրո մասին |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2000 | Ծեր յաբուներ | մայրիկ Յոսի |
| 1993 | Նաստյա | բարի հրաշագործ |
| 1991 | Կին ահաբեկիչը | ծեր կին |
| 1991 | Թափառող աստղեր | Լեյբլի տատ |
| 1990 | Անձնագիր | Ինգայի մորաքույր |
| 1990 | Իսպանացի դերասանուհի ռուս նախարարի համար | հարևանուհի |
| 1989 | Չհամընկան բնավորություններով | դատավոր |
| 1989 | Դեժա վյու | հայ տատիկ |
| 1988 | Բիլիարդի մի թիմի պատմություն | դոնյա Սարիտա |
| 1987 | Գլուխկոնծի | կոկեր սպանիելի տիրուհի |
| 1986 | Հովազ | Տերեսայի մորաքույր |
| 1986 | Դեմ հանդիման | դրվագ |
| 1986 | Կին ձա ձա | |
| 1985 | Հիպնոս անողի սեանսը | Օլգա Ֆիլատովնա |
| 1985 | Ջուրան՝ որսորդը Մին արխարայից | |
| 1984 | Միայնակ վաճառականի շահումը | Մատրոնա |
| 1982 | Պոկրովսկի դարպասները | դրվագ |
| 1982 | Կոնդորի տապալումը | ռեստորանի տիրուհի |
| 1982 | Փնտրեք կնոջը | մադամ Տաշար |
| 1981 | Полесская хроника | Գոլդա |
| 1981 | Գիշեր չորրորդ շրջանում | դրվագ |
| 1981 | Երիտասարդություն, 5-րդ թողարկում | հարևան տատիկ |
| 1981 | Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն | Լինա տատ |
| 1980 | Սիցիլիական պաշտպանություն | Վիոլետա Սերգեևնա |
| 1980 | Կրոշայի արձակուրդները | Ելենա Սերգեևնա |
| 1979 | Կար-չկար մի լարող | Նիկայի տատ |
| 1979 | Մեծ որդի | Ղրիմի տան տիրուհի |
| 1979 | Տատիկի թոռը | Մարգո տատ |
| 1978 | Հինգ երեկո | Նինա Մամիկոնովնա |
| 1978 | Կինը հեռվից | |
| 1975 | Լեռնուհին | Աշուրա |
| 1974 | Խիղճ | Ֆաթիմա |
| 1946 | Սինեգորիա | ուսուցչուհի |
| 1998 | Որպեսզի հիշեն․․․ (փաստագրական) |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ |
|---|---|
| 1957 | Մի ճաշարանում |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո նշան շքանշան (փետրվարի 3, 1998)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1985, էջ 689 — 720 էջ։
- ↑ 2,0 2,1 «Сегодня в театре Маяковского отмечают юбилей старейшей русской актрисы Нины Тер-Осипян» (ռուսերեն). 1tv.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
{{cite web}}:|archive-date=requires|archive-url=(օգնություն) - ↑ «На 94-ом году жизни скончалась актриса Нина Тер-Осипян» (ռուսերեն). newsru.com. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
{{cite web}}:|archive-date=requires|archive-url=(օգնություն) - ↑ «Тер-Осипян Нина Мамиконовна (1909-2002)» (ռուսերեն). m-necropol.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Капков С.В. Королевы смеха. Жизнь, которой не было? (серия:Лица и лицедеи). М. Эксмо: Алгоритм, 2011, 352с. ISBN 978-5-699-52042-8. Глава «В борьбе с паспортом я проплываю стометровку» Нина Тер-Осипян с.154-165, фильмография с.346
| ||||||
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 2002 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Հայ դերասանուհիներ
- Հայ կինոդերասաններ
- Ռուս դերասանուհիներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Հայ երկարակյացներ