Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն
ռուս.՝ Куда исчез Фоменко?
Երկիր ԽՍՀՄ
Ժանրտրագիկոմեդիա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎադիմ Գաուզներ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն75 րոպե

«Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն» (ռուս.՝ «Куда исчез Фоменко?»), 1981 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վադիմ Գաուզները։ Պրեմիերան կայացել է 1982 թվականի օգոստոսի 21-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիավերանորոգման գործարանի օդանավակայանային ծառայության ինժեներ Դմիտրի Ֆոմենկոն, որը արտադրության մեջ անփոխարինելի աշխատող է, գերազանց ընտանիքատեր և ձիավարության սիրահար, հանկարծ անհետացել է։ Նա տանը չի գիշերել, իսկ առավոտյան նկատվել է աշխատավայրում (թողել է անցաթուղթը, և նրան տեսել են մի քանի մարդ), բայց նրան չեն կարողանում գտնել։ Դիմելով բոլոր այն վայրեր, որտեղ նա կարող էր լինել, այդ թվում՝ գործարան, նրա կինը՝ Ալինան (Լիա Ախեջակովա) ընկերուհու խորհրդով դիմում է ծանոթ քննիչին (Արմեն Ջիգարխանյան)։ Վերջինս նրան խորհուրդ է տալիս դիմում գրել ամուսնու անհետացման մասին, իսկ ինքը սկսում է հետաքննություն՝ հարցնելով համածառայակիցներին ու կորած քաղաքացու հարազատներին։

Արտադրամասի պետ Մանեչկինի (Ռոլան Բիկով) ցուցումով աշխատավայրում խուզարկում են բոլոր արտադրական կառույցները, որտեղ կարող էր գտնվել Ֆոմենկոն։ Պարզվում է, որ Ֆոմենկոն խիստ ձանձրացել էր ամեն ինչից՝ անտարբեր համածառայակիցներից, փնթփնթացող կնոջից և աղջկանից, որն առանց պատճառի բղավել էր նրա վրա (անցումային տարիք), անտաղանդ ընկերներից։ Հերոսը որոշել է զբաղվել իր սիրած ձիարշավով և, ոչինչ չասելով, գնացել է լեռնային մարզաբազա։ Երբ արտադրությունում և տանը հասկանում են, որ Ֆոմենկոն փախել է կյանքից և ձանձրացնող հանգամանքներից, ընտանիքը և ընկերները, գիտակցելով իրենց թերությունները և համաձայնեցնելով երկու կողմերի գործողությունները, գալիս են միմյանց օգնության։ Ոստիկանությունը փորձում է գտնել նրան լեռներում՝ այդ նպատակով օգտագործելով ուղղաթիռ։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Ղրիմում, շատ տեսարաններ նկարահանվել են Սիմֆերոպոլում գտնվող «Մոսկվա» հյուրանոցի տարածքում։ Մի քանի տեսարաններ նկարահանվել են Բախչիսարայի շրջանի լեռներում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլան Բիկովն իր օրագրում ֆիլմի նկարահանումների մասին մի շարք հակասական գրառումներ է թողել. կասկած հայտնելով սցենարի ռեժիսորական մեկնաբանության և դերասանների ընտրության ճշտության հարցում՝ նա քննադատաբար է գնահատել նաև իր աշխատանքը[1]: Նաթան Էյդելմանի կարծիքով՝ ֆիլմը սուր է ստացվել, բայց նրան «խանգարում է Ռոլան Բիկովի ֆարսիվությունը»[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիստարխ Լիվանով – Ֆոմենկո (լուսագրերում նշված չէ)
  • Լիա ԱխեջակովաԱլինա, Ֆոմենկոյի կինը
  • Արմեն Ջիգարխանյանավագ քննիչ
  • Ռոլան Բիկովարտադրամասի պետ
  • Վիկտոր Պավլով – խմբի ղեկավար
  • Եվգենյա Խանաևա – Ֆոմենկոյի մայրը
  • Սերգեյ Ֆիլիպով – Ալինայի հայրը
  • Ելենա Սանաևա – Ալինայի ընկերուհին
  • Նինա Ուսատովա – դերձակ (հնչյունավորող՝ Ն. Ռուսլանովա)
  • Սերգեյ Յակովլև – Ռուժև, Ֆոմենկոյի համածառայակից
  • Ալեքսանդր Անիսիմով – Ֆոմենկոյի համածառայակից
  • Անդրեյ Կրասկո – Ֆոմենկոյի համածառայակից
  • Լիլիան Մալկինա – Կորոբկինա, Ֆոմենկոյի համածառայակից
  • Նինա Տեր-Օսիպյանպառավ Լինա, գուշակ
  • Ալեքսանդր Բոլոնին – ոստիկանության կապիտան

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սեմյոն Զլոտնիկով
  • Ռեժիսոր՝ Վադիմ Գաուզներ
  • Օպերատոր՝ Հենրիկ Մարանջյան
  • Նկարիչ՝ Մարքսեն Գաուխման Սվերդլով
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Կիսին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Р. Быков. Я побит — начну сначала! Дневники
  2. Эйдельман Н. Дневник (1980—1984) // Публикация Ю. Мадоры-Эйдельман. — «Звезда». — 2000. — № 4. — С. 41.