Սինեգորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինեգորիա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և ընտանեկան ֆիլմ
Թվական1946
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷրաստ Գարին և Khesya Lokshina?
Սցենարի հեղինակԼև Կասիլ
ԴերակատարներԲորիս Բառնետ և Կոնստանտին Սորոկին
ՕպերատորՍերգեյ Ուրուսևսկի
ԵրաժշտությունPavel Armand?
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն84 րոպե

«Սինեգորիա» (ռուս.՝ «Синегория»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել են ռեժիսորներ Էրաստ Գարինը և Խեսյա Լոկշինան 1946 թվականին։ Լև Կասիլի «Իմ սիրելի մանչուկներ» (ռուս.՝ «Дорогие мои мальчишки») վիպակի էկրանավորումն է։

Գրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Լև Կասիլի «Իմ սիրելի մանչուկներ» վիպակի հիման վրա, որը նվիրված է գրող Արկադի Գայդարին, որը դարձել է գլխավոր հերոսի ՝ Արսենի Պետրովիչ Գայի նախատիպը[1]։ Վիպակը էկրանավորվել է նաև 1978 թվականին («Տղաներ» ֆիլմը գրական աղբյուրից և առաջին էկրանավորումից տարբերվում է նատուրալիզմով և ողբերգականությամբ)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգայի ափին տեղակայված Զատոնսկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմից առաջ դպրոցական ուսուցիչ Արսենի Պետրովիչ Գայրը և նրա աշակերտները՝ Կապիտոն Բուտիրյովը, Վալերի Չերեպաշկինը և Տիմսոնը, հորինել են շատ ուսանելի հեքիաթ Սինեգորիա անունով կախարդական երկրի մասին, որտեղ ապրում են հավատարիմ, բարի ու խիզախ մարդիկ և ոչ միայն։ Բայց սկսվում է պատերազմ։ Արսենի Պետրովիչ Գայը առաջիններից մեկն էր, որ մեկնում է ռազմաճակատ և Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհվում ինչ-որ տեղ հյուսիսում՝ Արկտիկայի մոտ։ Տղաները մնում են մենակ։ Նրանք կազմակերպում են այսպես կոչված «սինեգորցիների» ջոկատը․ օգնություն են ցուցաբերում պատերազմ մեկնածների ընտանիքներին, շատ կարևոր աշխատանքներ են կատարում ռազմական գործարանում, և այդ ամենն անում են կյանքի կոչելու համար այն կարգախոսը, որն առկա է Սինեգորիայի մասին հեքիաթում՝ «Խիզախություն, Հավատարմություն, Աշխատանք, Հաղթանակ» (ռուս.՝ «Отвага, Верность, Труд — Победа!»)։ Արսեն Պետրովիչ Գայի մահվան լուրն ստանալուց հետո տղաներն իրենց ուսուցչի անունով են կոչում իրենց վերանորոգած մոտորանավակը։ «Արսենի Գայ» մոտորանավակով նրանց ճանապարհորդության վերջնական նպատակ իրենց ամենասիրելի դպրոցական ուսուցչի մահվան վայրն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքում
  • Բորիս ԲառնետԱրսենի Պետրովիչ Գայ, օդերևութաբան
  • Ալեքսեյ Կոնսովսկի – Լյոշկա Խոդուլյա
  • Պավել Օլենև – Կոռնեյ Պավլովիչ, վարպետ
  • Իվան Լյուբեզնով – շրջկոմի քարտուղար
  • Կոնստանտին Սորոկին – Պաշկով, միչման
  • Գերման Նովիկով – կապիտոն Բուտիրյով, արհեստավոր
  • Լիլիա Շարապովա – Ռիմա, Բուտիրյովի քույրը
  • Նինա Տեր-Օսիպյանուսուցչուհի
  • Լև Աբրամով – Վալերա Չերեպաշկին
  • Գ. Գեյման – Տիմսոն
  • Վալենտին Մատիցին – Ստաշուկ, յունգա
  • Էրաստ Գարին – էպիզոդ
Հեքիաթում
  • Պավել Օլենև – Դրոն Այգու Գլուխ
  • Ստեպան Կայուկով – Ֆանֆարոն, չար թագավոր
  • Սերգեյ Կոմարով – նախարար
  • Գրիգորի Միխայլով – Իզոբար
  • Իվան Լագուտին – Քամի հաշվող
  • Ա. Վիսենտե – Մելքիորա
  • Եվգենի Սամոյլով – Ամալգամա, վարպետ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Լև Կասիլ
  • Ռեժիսորներ՝ Էրաստ Գարին, Խեսյա Լոկշինա
  • Օպերատոր՝ Սերգեյ Ուրուսևսկի
  • Նկարիչներ՝ Պյոտր Պաշկևիչ, Ելենա Սաֆոնովա
  • Կոմպոզիտոր՝ Պավել Արմանդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лев Абрамович Кассиль Собрание сочинений. Черемыш. Брат героя. Великое противостояние. Дорогие мои мальчишки. На краю света. — Детская литература, 1966. — Т. 2. — С. 603. — 624 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]