Նիկոլայ Օրեսմ
Ծնվել է | մոտ 1320[1][2][3] ենթդ․ Ֆլերի սյուր Օրն, Ֆրանսիայի թագավորություն[2] |
---|---|
Մահացել է | հուլիսի 11, 1382[4][5][6][…] Լիզիե, Ֆրանսիայի թագավորություն[6][3] |
Գերեզման | Lisieux Cathedral[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[8] |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, տնտեսագետ, կաթոլիկ քահանա, աստղագետ, երաժշտագետ, պրոֆեսոր, հոգեբան, թարգմանիչ, ֆիզիկոս, աստվածաբան և կաթոլիկ եպիսկոպոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան[9] |
Գործունեության ոլորտ | փիլիսոփա |
Պաշտոն(ներ) | թեմի հովվապետ և Dean? |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան (1356)[2] և մոտ Նավառայի քոլեջ[2] |
Տիրապետում է լեզուներին | միջնադարյան լատիներեն և միջին ֆրանսերեն |
Ուսուցիչ | Ժան Բուրիդան |
Աշակերտներ | Henry of Langenstein?[10] |
Nicole Oresme Վիքիպահեստում |
Նիկոլայ Օրեսմ (մոտ 1320[1][2][3], ենթդ․ Ֆլերի սյուր Օրն, Ֆրանսիայի թագավորություն[2] - հուլիսի 11, 1382[4][5][6][…], Լիզիե, Ֆրանսիայի թագավորություն[6][3]), ուշ միջնադարի ազդեցիկ փիլիսոփա[11]։ Նա հայտնի է իր բավականին տպավորիչ աշխատություններով՝ տնտեսագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագուշակության և աստղագիտության, փիլիսոփայության և աստվածաբանության հետ կապված։ Նա եղել է Լիզիեի եպիսկոպոսը, թարգմանիչ, Ֆրանսիայի Շառլ Իմաստուն թագավորի խորհրդատուն և 14–րդ դարի ամենախոշոր մտածողներից մեկը Եվրոպայում[12]։
Օրեսմի կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Օրեսմը ծնվել է 1320–1325 թվականներն ընկած ժամանակահատվածում Նորմանդիայի Կան քաղաքի մոտակայքում գտնվող Ալլեմայնես գյուղում, որն այժմյա Ֆլերի սյուր Օրնն է։ Ոչինչ հայտնի չէ իր ընտանիքից։ Այն փաստը, որ վերջինս Փարիզի համալսարանում ուսանելու տարիներին հաճախել է ամբողջովին հովանավորած և սուբսիդավորված Նավարի քոլեջը՝ նախատեսված շատ աղքատ ուսանողների համար, ովքեր ի վիճակի չեն հոգալ իրենց ուսման ծախսը, կարելի է ենթադրել որ նա գյուղական ընտանիքից էր[13]։
Փարիզում Օրեսմը բնափիլիսոփայության ուղղվածությամբ ֆրանսիական դպրոցի այսպես կոչված հիմնադիրի՝ Ժան Բյուրիդանի, Ալբերտ Սաքսոնացու և հավանաբար Մարսիլիուս Ինգենացու հետ միասին ուսումնասիրել է արվեստի ճյուղեր՝ ստանալով մագիստրոսի աստիճան[14]։
1348 թվականին Օրեսմը Փարիզում աստվածաբանության ֆակուլտետի ուսանող էր։ 1356 թվականին նա ստացել է դոկտորի աստիճան։ 1364 թվականին նշանակվել է Ռուանի մայր տաճարի ավագ քահանա։ Մոտ 1369 թվականին Շառլ Իմաստունի պահանջով սկսել է թարգմանել Արիստոտելի աշխատանքները, իսկ Շառլ Իմաստունն իր հերթին 1371 թվականին նրան շնորհել է կրթաթոշակ և Օրեսմը թագավորի հովանո ներքո 1377 թվականին նշանակվել է Լիզեի եպիսկոպոսը։ Նա վախճանվել է 1382 թվականին Լիզեում[15]։
Տիեզերագիտության մեջ Օրեսմի ներդրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր՝ «Livre du ciel et du monde» աշխատության մեծ Օրեսմը առաջ է քաշել մի շարք վարկածներ՝ կապված Երկիր մոլորակի իր առանցքի շուրջը օրապտույտի հետ[16] ։ Աստղագիտական տեսանկյունից նա եկել է այն եզրահանգմանը՝ եթե երկիրն է պտտվում, ոչ թե երկնոլորտը, ապա աստղագետների կողմից հաշվարկված բոլոր շարժումները, որոնք տեսանելի են երկնքում, ճիշտ նույն տեսքը կունենային ասես երկնոլորտն է պտտվում երկրի շուրջը։ Նա հերքեց այն ֆիզիկական վարկածը, որ եթե երկիրը պտտվում էր, ապա այն իր հետևում թողնում է մթնոլորտը՝ արևելքից արևմուտք հզոր հոսանք ապահովելով։ Իր դիտարկմամբ երկնոլորտը, ջրոլորտը և մթնոլորտը, երեքն էլ նույն կերպ են պտտվում[17]։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչում մեջբերված այն հատվածին, որտեղ խոսվում է արեգակի պտույտի մասին, նա ասել է, որ դա պետք չէ բառացիորեն ընդունել[18]։ Նա նաև նշել է, որ փոքրիկ Երկիր մոլորակի համար ավելի ձեռնտու կլինի իր առանցքի շուրջը պտտվել, քան այդ հսկայական աստղերի մթնոլորտի շուրջը[19]։ Այնուամենայնիվ նա նաև եկել է այն եզրահանգմանը, որ այս փաստարկները համոզիչ էին և բոլորը, ինչպես նաև ինքը պնդում են, որ երկինքն է պտտվում, ոչ թե երկիրը[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Գիտական կենսագրության ամբողջական բառարան — Detroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://books.google.cat/books?id=bWWCauXrdn0C — P. 10.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kirschner S. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 http://data.bnf.fr/11918181/nicole_oresme/
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ https://books.google.cat/books?id=bWWCauXrdn0C — P. 30.
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Stanford Encyclopedia of Philosophy — Stanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Léon Warnant (1987). Dictionnaire de la prononciation française dans sa norme actuelle (French) (3rd ed.). Gembloux: J. Duculot, S. A. ISBN 978-2-8011-0581-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Wallace, William A. (1981). Prelude to Galileo: essays on medieval and sixteenth-century sources of Galileo's thought. Springer Science & Business. ISBN 978-9027712158.
- ↑ Edward Grant, ed., De proportionibus proportionum and Ad pauca respicientes, (Madison: University of Wisconsin Pr., 1966), p. 4.
- ↑ William J. Courtenay, The Early Career of Nicole Oresme, Isis, Vol. 91, No.3 (Sept., 2000), pp 542–548.
- ↑ Edward Grant, ed., De proportionibus proportionum and Ad pauca respicientes, (Madison: University of Wisconsin Pr., 1966), pp. 4–10.
- ↑ Edward Grant, The Foundations of Modern Science in the Middle Ages, (Cambridge: Cambridge University Press, 1996), pp. 114–16.
- ↑ Oresme, Le Livre du ciel et du monde, pp. 521–3
- ↑ Oresme, Le Livre du ciel et du monde, p. 531
- ↑ Oresme, Le Livre du ciel et du monde, p. 535
- ↑ Oresme, Le Livre du ciel et du monde, p. 537
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Օրեսմ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- 1320 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 1382 մահեր
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Ֆրանսիացի աստղագետներ
- Ֆրանսիացի երաժշտագետներ
- Ֆրանսիացի հոգեբաններ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի աստվածաբաններ
- Միջնադարյան փիլիսոփաներ
- Ֆրանսիացի եպիսկոպոսներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ