Նիկոլայ Բոգդանով-Բելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Բոգդանով-Բելսկի
Богданов-Бельский Николай Петрович (обрезка).png
Ծնվել էդեկտեմբերի 8 (20), 1868
ԾննդավայրBelsky County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 19, 1945(1945-02-19)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMental Calculation. In Public School of S. A. Rachinsky?
ՈւսուցիչSergey Rachinsky?
ՊարգևներԵրեք աստղերի շքանշան
Nikolai Bogdanov-Belsky Վիքիպահեստում

Նիկոլայ Պետրովիչ Բոգդանով-Բելսկի (դեկտեմբերի 8 (20), 1868, Belsky County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1945(1945-02-19)[1], Բեռլին, Նացիստական Գերմանիա), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի լիիրավ անդամ, Կուինջիի անվան ընկերության նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնանկար (1915 թ.)

Նիկոլայ Պետրովիչ Բոգդանով-Բելսկին ծնվել է 1868 թվականի դեկտեմբերի 8-ին Սմոլենսկի նահանգի Վելիժսկի շրջանի Շիտիկի գյուղում (այժմ՝ Տվերի մարզի Օլենինսկի շրջան): Նա մի բատրակուհու արտաամուսնական որդին էր[2]: Սովորել է եկեղեցական-ծխական դպրոցում, հետո՝ Տատևո գյուղի այժմ հայտնի Ս. Ա. Ռաչինսկու դպրոցում:

1882 թվականին Ռաչինսկին Բոգդանով-Բելսկիին ուղարկել է Տրոիցե-Սերգիյան մայրավանքի սրբանկարչության արհեստանոց, իսկ 1884 թվականին՝ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (МУЖВЗ): Նրան դասավանդել են Վլադիմիր Մակովսկին, Վասիլի Պոլենովը, Իլլարիոն Պրյանիշնիկովը: «Ապագա աբեղան» (1889 թ.) աշխատանքի համար Բոգդանով-Բելսկին ստացել է արծաթե մեծ մեդալ և արժանացել բարձրակարգ նկարիչ կոչման: 1891 թվականին «Ապագա աբեղան» նկարը գնվել է Կոզմա Սոլդատյոնկովի կողմից, այնուհետև վերագնվել է կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի կողմից:

1894-1895 թվականներին Բոգդանով-Բելսկին գեղանկարչություն է սովորել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բարձրագույն գեղանկարչության դպրոցում Իլյա Ռեպինի մոտ, այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ այցելել է Ֆիլիպո Կոլարոսիի, Ֆերնանդ Կորմոնի արվեստանոցները: Աշխատել է Մյունխենում և Իտալիայում:

1905 թվականին նա ակադեմիկոսի կոչում է ստացել, իսկ 1914 թվականին Գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ է դարձել[3]:

Նա պարբերաբար մեկնում էր Ուդոմլյա լճի ափին գտնվող Օստրավնո գյուղը, որտեղ ապրում և աշխատում էր տեղաբնակ կալվածատեր Ուշակովի մոտ[4]:

Նա եղել է նկարիչների մի քանի նշանավոր ընկերությունների անդամ, այդ թվում նաև՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Կուինջիի անվան ընկերության:

1920 թվականին Բոգդանով-Բելսկին մեկնել է Պետրոգրադ, այնուհետև՝ Լատվիա[5]:

1930 թվականի հոկտեմբերի 25-ին Ռիգայում նա դարձել է Fraternitas Arctica ուսանողական կորպորացիայի պատվավոր անդամ: Պարգևատրվել է «Երեք աստղ» շքանշանով:

Բոգդանով-Բելսկին նկարում էր հիմնականում ժանրային նկարներ, հատկապես՝ գյուղացի երեխաների կրթությունը, դիմանկարներ, բնապատկերների իմպրեսիոնիստական էտյուդներ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա Լատվիայի՝ գերմանացիների կողմից գրավված տարածքում էր: Շարունակում էր նկարել դիմանկարներ:

1944 թվականին նկարիչը ծանր հիվանդացել է: Պառկել է Բեռլինի հիվանդանոցում[6]:

Բոգդանով-Բելսկին մահացել է 1945 թվականի փետրվարի 19-ին Բեռլինում: Թաղվել է Բեռլինում՝ ռուսական Թեգել գերեզմանոցում[7]:

2000 թվականի հունիսի 23-ին Օլենինսկի շրջանի Տատևո գյուղում բացվել է նկարչի թանգարանը[5]:

Աշխատանքները գտնվում են հավաքածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists
  2. При крещении художника записали по фамилии Богданов, а Бельским он стал впоследствии, присоединив к фамилии название родного уезда
  3. ««Мирская чаша» жизни и творчества художника Н.П. Богданова-Бельского» 
  4. Подушков Д. Л. Биография Агафьи Ниловны Семеновой, урожд. Крыловой (1903—2003) Արխիվացված է Օգոստոս 15, 2009 Wayback Machine-ի միջոցով:. // Удомельская старина : краевед. альм. — № 31. — Март 2003.
  5. 5,0 5,1 «Литературная карта Тверского края» 
  6. «Николай Петрович Богданов-Бельский» 
  7. Русское православное кладбище Тегель в Берлине.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лапидус Н. Богданов-Бельский. — М.: Белый город, 2005. — 48 с. — ISBN 5-7793-0873-X.
  • Каратаева В. Дорога к дому длиною в шестьдесят пять лет // Таганрогская правда. — 2008. — 16 окт.
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 19. — 454 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]