Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում
տեսակգեղանկար
նկարիչՆիկոլայ Բոգդանով-Բելսկի
տարի1895
բարձրություն107,4 սանտիմետր
լայնություն79 սանտիմետր
ստեղծման երկիր Ռուսական կայսրություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» (ռուս.՝ Устный счёт. В народной школе С. А. Рачинского), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի լիիրավ անդամ, Կուինջիի անվան ընկերության նախագահ Նիկոլայ Բոգդանով-Բելսկու նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1895 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 107,4 × 79 սմ[3]։

Այսօր «Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բանավոր հաշվարկ։ Ս. Ա. Ռաչինսկու ժողովրդական դպրոցում» ստեղծագործությունում պատկերված է 19-րդ դարավերջի գյուղական դպրոց, որտեղ թվաբանության դաս է։ Գրատախտակին գրված է հանձնարարությունը, իսկ աշակերտները բանավոր, մտովի հաշվում են այն։ Կտավում պատկերված ուսուցիչն իրական մարդ է՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Ռաչինսկին (1833-1902), բուսաբան և մաթեմատիկոս, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ 1872 թվականին, կապված Նարոդնիկության ալիքի հետ, Ռաչինսկին վերադառնում է հայրենի Տատևո գյուղ, որտեղ ստեղծում է դպրոց և հանրակացարան գյուղի երեխաների համար։ Մշակել է բանավոր հաշվարկի յուրօրինակ մեթոդ և դա սովորեցրել գյուղացի երեխաներին։

Կտավում պատկերված գրատախտակին գրված է ներքոհիշյալ հանձնարարությունը, որը պետք է երեխաները բանավոր լուծեն․

.

Խնդրի լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՖրատախտակին գրված բաղադրիչները հետաքրքիր հատկություն ունեն․ ։ Այսինքն հաշվարկման արդյունքը հավասար է 2։

Հաշվարկի այլ տարբերակներ․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «155 лет со дня рождения художника Николая Богданова-Бельского - Тверь.Сегодня». Тверь.Cегодня • Тверская область. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  2. 2,0 2,1 «Лаврус - История в деталях Устный счет //Текст». lavrus.tretyakov.ru. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  3. «Картина Устный счет в сельской школе художника Николая Богданова-Бельского». Artchive (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]