Նիկոլաե Պաուլեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլաե Պաուլեսկու
ռում.՝ Nicolae Paulescu
Nicolae Paulescu.jpg
Ծնվել էհոկտեմբերի 30, 1869(1869-10-30)[1]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Մահացել էհուլիսի 17, 1931(1931-07-17) (61 տարեկանում)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, լրագրող, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիոլոգ
ԱշխատավայրԲուխարեստի համալսարան
Քաղաքական կուսակցությունԵրկաթե Գվարդիա
ԱնդամությունՌումինական ակադեմիա
Nicolae Paulescu Վիքիպահեստում

Նիկոլաե Կոնստանտին Պաուլեսկու (ռում.՝ Nicolae constantin Paulescu, հոկտեմբերի 30, 1869(1869-10-30)[1], Բուխարեստ, Ռումինիա[1] - հուլիսի 17, 1931(1931-07-17), Բուխարեստ, Ռումինիա), ռումին ֆիզիոլոգ, բժիշկ, քաղաքական գործիչ, պանկրեինի (որը հետագյում ինսուլին անվանվեց) փաստացի հայտնագործող: Հայտնի է նաև որպես Ազգային քրիստոնեական միության, այնուհետև՝ Ռումինիայի պաշտպանության ազգային-քրիստոնեական լիգայի համահիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաե Պաուլեսկուն ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 30-ին Բուխարեստում, հարուստ առևտրականի ընտանիքում; Սովորել է հայրենի քաղաքի միջնակարգ դպրոցում՝ դեռ վաղ հասակից աչքի ընկնելով արտակարգ ընդունակություններով, հատկապես՝ բնական գիտությունների և լեզուների տիրապետման բնագավառներում (մասնավորապես՝ արդեն իսկ մանկական տարիքում ազատ խոսում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն):

1888 թվականին ավարտել է միջնակարգը, այդ նույն տարվա աշնանն ընդունվել Փարիզի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1897 թվականին՝ ստանալով բժշկագիտության բակալավրի որակավորում, և անմիջապես, որպես վիրաբույժի օգնական, աշխատանքի նշանակվել Փարիզի Notre- Dame du Perpétuel-Secours հիվանդանոցում, որտեղ սկսել էր աշխատել դեռևս ուսանելու ընթացքում՝ 1894 թվականից:

1897-1898 թվականներին աշխատակցել է journal de Médecine-ին, միաժամանակ՝ քիմիա և ընդհանուր ֆիզիոլոգիա դասավանդել Փարիզի համալսարանում, 1899 թվականին ստացել մագիտրոսի կոչում: Կարճ ժամանակ անց նրան շնորհվել է նաև բժշկագիտության դոկտորի աստիճան:

1901 թվականին Պաուլեսկուն վերադարձել է Ռումինիա, պաշտոնավարել Բուխարեստի համալսարանում՝ որպես բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, միաժամանակ՝ Բուխարեստի Սան Վինսենթ դե Պոլ հիվանդանոցում՝ որպես կլինիկական բժշկության պրոֆեսոր: 1905 թվականի փետրվարի 11-ից նրան վստահվել է վերոնշյալ ամբիոնի վարիչի պաշտոնը, որը նա վարել է մինչև իր կյանքի ավարտը:

Դեռևս 1916 թվականին Պաուլեսկուին հաջողվել է սինթեզել պանկրեինի նախնական նմուշը (փորձարկումն իրականացրել է շաքարախտով հիվանդ շան վրա), բայց հանգամանքների բերումով հարկադրված է եղել դադարեցնել իր հետազոտական աշխատանքները, որոնց կարողացել է լիակատար կերպով վերստին անդրադառնալ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Իր ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփող չորս հոդվածները Պաուլեսկուն հրատարակել է Փարիզում, 1921 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Պանկրեինի արտադրության եղանակի արտոնագիրը նա ստացել է 1922 թվականի ապրիլի 22-ին, բայց քանի որ հայտնաբերած դեղամիջոցի փորձարկումներ մարդկանց վրա չէր իրականացրել, պաշտոնապես ինսուլինի հայտնագործողներ համարվեցին կանադացիներ Բանթինգն ու Մաքլեոդը[2]: Արդյունքում՝ այդ հայտնագործության համար հենց վերջիններս ստացան Նոբելյան մրցանակ, և ոչ թե Պաուլեսկուն[3]:

1990 թվականին նրան հետմահու շնորհվել է Ռումինիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում, իսկ 1993 թվականին շաքարախտի հետազոտման ռումինական ինստիտուտը կոչվել է նրա անունով:

Պաուլեսկուն հայտնի էր նաև որպես հակասեմիտիզմի հետևողական հետևորդ ու ջատագով: 1928 թվականին ռումիներեն հրատարակել է «Հրեական ցեղի այլասերումը» գիրքը, որտեղ, մասնավորապես, փորձել է ապացուցել, որ հրեաների ուղեղն ավելի փոքր կշիռ ունի, քան արիական ցեղի ներկայացուցիչներինը[4]: Եվ իր այդ կարգի պնդումների վրա հիմնվելով՝ որպես հրեական ցեղի այլասերման ցցուն նմուշօրինակների նշում էր Ալբերտ Այնշտայնին, Անատոլ Ֆրանսին, Անրի Բերգսոնին: Ռումինացի ակադեմիկոս, ազգությամբ հրեա Նիկոլաե Կաջալի կարծիքով՝ Պաուլեսկուի վաստակը գնահատելիս պետք է նրա գիտական մեծ ներդրումն առանձնացնել հակասեմիտական հայացքներից[5]: Ի դեպ, այդ հայացքները նկատի առնելով էլ՝ Ֆրանսիայի հրեական համայնքը բողոքեց Ֆրանսիայում Պաուլեսկուի պատվին հուշատախտակի տեղադրման դեմ և պայքարի արդյունքում թույլ չտվեց, որ այն տեղադրվի:

Հարկ է հավելել, որ Պաուլեսկուն եղել է նաև Ռումինիայում Դարվինի էվոլյուցիոն տեսության գլխավոր հակառակորդներից մեկը: Հոդվածներից մեկում նա անվանվել է «ռումինական բժշկագիտության մեջ ֆաշիզմի գլխավոր գաղափարախոս»[6]:

1922 թվականին Պաուլեսկուն որպես համահիմնադիր զգալի ջանքեր է ներդրել Ազգային քրիստոնեական միությունը կազմավորելու և պաշտոնապես գրանցելու համար: Դա մի կուսակցություն էր, որը Եվրոպայում առաջինը որպես իր խորհրդանշան գործածեց սվաստիկան՝ դառնալով ծայրահեղ աջ կողմնորոշմամբ, ծայրահեղ ազգայնականությամբ, հակասեմիտիզմով հռչակված ,,Երկաթե գվարդիա,, կուսակցության նախակարապետը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են