Նախադաշտանային համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նախադաշտանային համախտանիշ
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասիգական սեռական օրգանների հիվանդություններ[1]
Հիվանդության ախտանշաններմիալգիա, Հոդացավ, գլխացավ և հոգնածություն
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա
Հիվանդությունների բազա10513
MedlinePlus001505
MeSHIDD011293 և D011293
Disease OntologyDOID:727 և DOID:727
Premenstrual syndrome Վիքիպահեստում

Նախադաշտանային համախտանիշ, (ՆԴՀ), դաշտանի սկսվելուց 2 շաբաթ առաջ դրսևորվող ֆիզիկական ու հուզական ախտանիշների ամբողջություն[2]: Ախտանիշները հաճախ տարբերվում են կանանց շրջանում և անհետանում են արյունահոսության սկսվելուն պես[3]: Հիմնական ախտանիշներն են՝ պզուկների ի հայտ գալը, փափուկ կուրծքը, փորափքանքը, թուլությունը, գրգռվածությունը, տրամադրության փոփոխությունները[4]: Հաճախ ախտանիշները դրսևորվում են մոտավորապես 6 օր[5]: Կանանց ախտանիշների պատկերը փոփոխվում է ժամանակի ընթացքում[6]: Ախտանիշները չեն դրսևորվում հղիության ընթացքում ու դաշտանադադարի ժամանակ[7]:

Ախտորոշումը պահանջում է հուզական ու ֆիզիկական ախտանիշների դրսևորման օրինակներ՝ օվուլյացիայից հետո և նախքան դաշտանի սկիզբը, որոնք տեղի են ունենում նորմալ կյանքի ընթացքում[8]: Հուզական ախտանիշները չպետք է դրսևորվեն դաշտանային ցիկլի սկզբում[9]: Մի քանի ամիս շարունակ ախտանիշների ամենօրյա ցանկը կարող է օգնել ախտորոշմանը[10]: Նախքան ախտորոշման հաստատումը՝ պետք է բացառել այն բոլոր հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել նույն ախտանիշները[11]:

Նախադաշտանային համախտանիշի պատճառը հայտնի չէ[12]: Որոշ ախտանիշներ կարող են վատթարանալ բարձր աղային սննդակարգից, ալկոհոլից կամ կոֆեինից[13]: Հիմնական մեխանիզմը հորմոնների մակարդակների փոփոխություններն են[14]: Կերակրի աղի, կոֆեինի և սթրեսի սահմանափակումը՝ ֆիզիկական վարժությունների ավելացման հետ, սովորաբար խորհուրդ է տրվում թույլ արտահայտված ախտանիշներ ունեցող կանանց[15]: Կալցիումն ու վիտամին D-ն նույնպես կարող են օգտակար լինել[16]: Հակաբորբոքային դեղամիջոցները (օրինակ՝ նապրոկսեն) կարող են օգնել ֆիզիկական ախտանիշների դրսևորման ժամանակ[17]: Առավել արտահայտված ախտանիշների դեպքում պետք է կիրառել հակաբեղմնավորիչ դեղահաբեր կամ միզամուղային սպիրոնոլակտոն[18][19]:

Կանանց մինչև 80 %-ը մինչև դաշտանի սկսելը ունենում է որոշ ախտանիշներ[20]: Այդ ախտանիշները համարվում են նախադաշտանային համախտանիշ՝ նախադաշտանադադարային տարիքի կանանց 20-30 %-ի շրջանում[21]: Նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը (ՆԴԴԽ) ՆԴՀ-ի առավել ծանր դրսևորում է և ունի հոգեբանական ծանր ախտանիշներ[22][23]: ՆԴԴԽ ունենում է նախադաշտանադադարային կանանց 3-8 %-ը[24]: Սերոտոնինի հետզավթման ընտրողական ընկճողները կարող են օգտագործվել հիմնական բուժման հետ միասին[25]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 200 տարբեր ախտանիշներ կապված են ՆԴՀ-ի հետ: Հիմնական հուզական և ոչ սպեցիֆիկ ախտանիշներից են՝ սթրեսը, անհանգստությունը, քնի խանգարումերը, գլխացավը, թուլությունը, տրամադրության փոփոխությունները, հուզական զգայունության մեծացումը, սեռական հարաբերության հանդեպ հետաքրքրության փոփոխությունները[26]:

Դաշտանային ցիկլի հետ կապված ֆիզիկական ախտանիշներից են՝ փորափքանքը, գոտկային շրջանի ցավերը, որովայնային կծկումները, փորկապությունը / փորլուծությունը, կրծքերի չափերի մեծացումը կամ ցավոտությունը, ցիկլային պզուկները, հոդերի ու մկանների ցավերը, ախորժակի փոփոխությունները[27]: Ճշգրիտ ախտանիշները և նրանց ինտենսիվությունը զգալիորեն տարբերվում են կանանց շրջանում և անգամ տարբեր ցիկլերի ընթացքում[28]: Նախադաշտանային համախտանիշով շատ կանայք ունենում են այդ ախտանիշներից միայն մի քանիսը[29]:

Դաշտանային փսիխոզը սովորաբար լինում է դաշտանից առաջ կամ դրա ընթացքում[30]: Դաշտանային փսիխոզի ախտանիշներ կարող են լինել շշմածությունը կամ պատրանքները, մուտիզմը, ստուպորը, զառանցանքները կամ մանիակալ վիճակը[31]:

Նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը նախադաշտանային համախտանիշի ծանր ձևն է և հանդիպում է դաշտանային տարիքի կանանց 3–8 %-ի շրջանում[32]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ՆԴՀ-ն զուգակցվում է լյուտեինային ֆազայի հետ, ախտանիշները հստակ չեն դրսևորվում, սակայն կարող են ընդգրկված լինել մի քանի գործոններ: Դաշտանային ցիկլի ժամանակ հորմոնային մակարդակների փոփոխությունները համարվում են կարևոր գործոն. դրանք ազդում են որոշ կանանց վրա ավելի շատ, քան մյուսների: Ուղեղում քիմիական փոփոխությունները, սթրեսը և հուզական խնդիրները (օրինակ՝ ընկճախտ), չեն համարվում ՆԴՀ-ի պատճառ, բայց ընթացքը ավելի են վատացնում: Վիտամինների և հանքային միացությունների ցածր մակարդակները, նատրիումի բարձր քանակությունը, ալկոհոլը և/կամ կոֆեինը կարող են սրել ախտանիշները (ջրի պահում, փորափքանք): ՆԴՀ-ն ավելի հաճախ հանդիպում է 20-40 տարեկան կանանց շրջանում. նրանք, ովքեր ունեն 1 երեխա, ընկճախտի ընտանեկան պատմություն, նախկին հետծննդյան ընկճախտի հիվանդության պատմություն կամ տրամադրության խանգարումներ:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան լաբորատոր թեստեր կամ ֆիզիկական հետազոտությունների արդյունքներ՝ ՆԴՀ ախտորոշումը հաստատելու համար: Երեք կարևոր յուրահատկություններն են[33].

  • Կանանց գլխավոր գանգատները ՆԴՀ-ի հետ կապված մեկ կամ մի քանի հուզական ախտանիշներ են (որպես օրենք՝ գրռվածություն, լարվածություն կամ տրամադրության անկում): Կնոջ մոտ նախադաշտանային համախտանիշը չի ախտորոշվում, եթե ունենում է միայն ֆիզիկական ախտանիշներ (օրինակ՝ ցնցումներ կամ փորափքանք):
  • Ախտանիշներն արտահայտվում են լյուտեինային (նախադաշտանային) ֆազայի ընթացքում, թուլանում կամ անհետանում են նախքան դաշտանը կամ դրա ընթացքում և բացակայում են ֆոլիկուլային (նախաօվուլյացիոն) ֆազայի ժամանակ:
  • Ախտանիշները պետք է ծանր լինեն, որպեսզի բավարար լինեն կանանց առօրյան խանգարելու համար:

Թեթև ՆԴՀ-ն տարածված է, և շատ ծանր ախտանիշները համապատասխանում են ՆԴԴԽ-ին: ՆԴՀ-ն, ի տարբերություն ՆԴԴԽ-ի, չի դասակարգվում ԴՍՄ-4-ում: Պատկերը պարզեցնելու և ՆԴԴԽ-ն հաստատելու համար բժիշկը կարող է կնոջը խնդրել օրացույցի վրա նշել իր ախտանիշների պատկերը՝ ամենաքիչը 2 դաշտանային ցիկլի ընթացքում[34]: Սա կօգնի հաստատել, երբ ախտանիշները սահմանափակված են նախադաշտանային ժամանակահատվածում, կրկնվում են և խանգարում նորմալ գործունեություն: Մի շարք ստանդարտացված միջոցներ բարելավել են ՆԴՀ ախտորոշումը, որոնցից են Նախադաշտանային համախտանիշի դեպքերի օրացույցը (COPE), Դաշտանի ազդեցության և ծանրության գրանցման առաջընթաց հետազոտությունը (PRISM), Տեսական անալոգային սանդղակները (VAS)[35]:

Պետք է բացառել այն բոլոր հիվանդությունները, որոնք կարող են ավելի համապատասխան լինել դրսևորված ախտանիշներին[36]: Շատ հիվնադություններ սրվում են դաշտանի ժամանակ. գործընթացը կոչվում է դաշտանային սրացում: Այդ հիվանդությունները կարող են կնոջը ստիպել մտածել, որ ունի ՆԴՀ, այնինչ հիմնական խանգարումը կարող է ուրիշ պատճառ լինել, ինչպես օրինակ՝ սակավարյունությունը, հիպոթիրեոզը, սնուցման խանգարումները և վնասակար սովորությունները[37]: Գլխավոր առանձնահատկությունը այդ հիվանդությունների դրսևորումն է նաև լյուտեինային ֆազայից դուրս: Նախադաշտանային շրջանում որոշ հիվանդություններ կարող են սրվել, ինչպիսիք են, օրինակ՝ ընկճախտը կամ այլ հուզական խանգարումները, միգրենը, ցնցումները, հոգնածությունը, գրգռված աղու համախտանիշը, ասթման և ալերգիաները[38]: Կանանց վերարտադրողական համակարգի հետ կապված այլ խնդիրները պետք է բացառել, որոնցից են՝ դիսմենոռեան (ցավեր դաշտանի ընթացքում, այլ ոչ թե դրանից առաջ), էնդոմետրիոզը, հարդաշտանադադարը, հակաբեղմնավորիչների բացասական հետևանքները[39]:

Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի հետազոտությունը համեմատում էր ախտանիշների արտահայտվածությունը ցիկլի 5-10 օրերի և ցիկլին նախորդող 6 օրերի ընթացքում[40]: Որպեսզի ՆԴՀ-ն հաստատվի, ախտանիշի արտահայտվածությունը դաշտանին նախորդող 6 օրերի ընթացքում պետք է աճի առնվազն 30 %-ով: Բացի դրանից՝ այս պատկերը պետք է գրանցված լինի առնվազն իրար հաջորդող 2 ցիկլերի ընթացքում:

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԴՀ-ի համար տարբեր բուժումներ են փորձարկվել[41]: Կերակրի աղի, կոֆեինի և սթրեսի սահմանափակում՝ ֆիզիկական վարժությունների ավելացման հետ, այն ամենն են ինչ խորհուրդ են տրվում թեթև արտահայտված ախտանիշների ժամանակ[42]: Կալցիումի ու վիտամին D-ի ավելացումը կարող է օգտակար լինել որոշ ախտանիշների համար[43]: Հակաբորբոքային դեղամիջոցները, օրինակ՝ նապրոկսենը, կարող են օգնել ֆիզիկական ախտանիշների արտահայտման ժամանակ[44]: Հակաբեղմնավորիչները կարող են օգտակար լինել առավել արտահայտված ախտանիշների դեպքում[45]:

Հակամիզամուղային դեղերը օգտագործվել են ջրի պահման ժամանակ: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները սպիրոնոլակտոնը եղել է օգտակար[46]:

Հակադեպրեսանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոտոնինի հետզավթման ընտրողական ընկճողները, օրինակ՝ ֆլութքսետինը, սերտրալինը, կարող են կիրառվել ծանր ընթացքով ՆԴՀ-ի բուժման համար[47]: ՆԴՀ-ով կանայք կարող են դեղամիջոցներ օգտագործել միայն այն օրերին, երբ սպասվում է ախտանիշների դրսևորում[48]: Չնայած մշտական բուժումը հնարավոր է թույլատրվի որոշ կանանց՝ այն կարող է լինել քիչ արդյունավետ, քան անընդհատ ռեժիմով[49]: Սակայն կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են՝ սրտխառնոցն ու թուլությունը, հարաբերականորեն տարածված են[50]:

Հորմոնային դեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնային հակաբեղմնավորիչների հիմնական ձևերը ներառում են բերանացի ընդունման հակաբեղմնավորիչ դեղահաբեր և սպեղանիներ: Դեղամիջոցների այս դասը կարող է հանգեցնել որոշ կանանց ՆԴՀ-կախյալ ախտանիշների դրսևորմանը և որոշների մոտ էլ՝ նվազեցնել ֆիզիկական ախտանիշների արտահայտվածությունը[51]: Դրանք չեն օգնում հուզական ախտանիշների դրսևորման ժամանակ[52]:

Պրոգեստերոնով օժանդակ բուժումը կիրառվել է երկար տարիներ շարունակ, սակայն վերջինիս արդյունավետությունը ապացուցված չէ[53]:

ՆԴՀ-ի ծանր ձևերի ժամանակ գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոնի համակորդները կարող են օգտակար լինել, բայց ունեն իրենց բնորոշ ծանր, պոտենցիալ կողմնակի երևույթներ:

Այլընտրանքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարարական ապացույցները հաստատում են վիտամին B6-ի ու կուսածառի արդյունավետությունը և չեն խրախուսում արևքուրիկի, սոյայի, վիտամին E-ի, զաֆրանի կիրառումը[54]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԴՀ-ն սովորաբար կայուն ախտորոշում է զգայուն կանանց շրջանում, ովքեր ունենում են նույն ախտանիշները նույն ինտենսիվությամբ՝ տարվա ընթացքում՝ ամեն ցիկլի վերջում[55]: Յուրահատուկ ախտանիշների բուժումը սովորաբար արդյունավետ է լինում:

Անգամ առանց բուժման՝ ախտանիշները հակված են թուլանալու հարդաշտանային տարիքի կնոջ մոտ[56]: Միևնույն ժամանակ ՆԴՀ կամ ՆԴԴԽ ունեցող կնոջ ախտանիշները նման են դաշտանադադարով պայմանավորված ախտանիշներին (օրինակ՝ ջերմային հորդանքներ)[57]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդաբերական տարիքի կանանց մինչև 80 %-ը նախքան դաշտանի սկիզբը ունենում են որոշակի ախտանիշներ[58]: Այս ախտանիշները բնութագրվում են կանանց 20-30 %-ի շրջանում, և 3-8 %-ը ունենում է ծանր ընթացք[59]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԴՀ-ն ամենասկզբից դիտարկվել է որպես երևակայական հիվանդություն: Կանայք, ովքեր ունեին այդ ախտանիշները, հաճախ ասում էին, որ «ամեն ինչ իրենց գլխում է»[60]: Կանանց վերարտադրողական համակարգը ունի ինքնակարգավորման ունակություն: Կանայք չպետք է շատ էներգիա ծախսեին, որովհետև այն պետք էր արգանդին և ձվարաններին: Սահմանափակված էներգիայի այս տեսակետը չհամապատասխանեց 19-րդ դարի ամերիկյան իրականությանը, ըստ որի՝ երիտասարդ աղջիկները գործարաններում կատարում են չափազանց երկար ու բարդ աշխատանք: 19-րդ դարում ամսագրերը լցված էին դաշտանային ցիկլի «հրեշավոր գործընթացների» բուժման տարբերակներով։ 1873 թվականին Էդվարդ Կլարկը հրապարակեց մի գիրք՝ «Սեռական հարաբերությունների ուսուցում» անվամբ: Կլարկը հանգեց այն եզրակացության, որ աշխատավոր կանայք հիվանդանում են ավելի հազվադեպ, քան դպրոցահասակ աղջիկները, որովհետև նրանք ավելի քիչ են օգտագործում իրենց ուղեղը: Կարելի է ենթադրել, որ այդ կանայք ունեն ավելի ուժեղ մարմին և «գերնորմալ վերարտադրողական համակարգ»: Ավելի ուշ ֆեմինիստները հակադարձեցին Կլարկի տեսակետին. ըստ նրանց՝ կանայք չպետք է առանձնացված լինեն, և տանը նրանց կատարած առօրյա աշխատանքից բացի՝ հաջողությամբ կարող են դրսևորել իրենց տարբեր ոլորտներում:

Նախադաշտանային համախտանիշի պաշտոնական բժշկական բնութագիրը և դրա հետ կապված ավելի ծանր՝ նախադաշտանային դիսֆորիկ խանգարման ախտորոշումը, առնվազն 70 տարի հրատարակվել է Նյու Յորքի բժշկության ակադեմիայի թերթում՝ Ռոբերտ Տ. Ֆրանկի կողմից՝ «Նախադաշտանային լարվածության հորմոնային պատճառները» անվամբ: «Նախադաշտանային համախտանիշ» յուրահատուկ եզրույթը ծագել է և հասել մեր ժամանակներ 1953 թվականին՝ Բրիտանական բժշկական ամսագրում Դալտոնի և Գրինի կողմից հրատարակումից հետո[61]: Այդ ժամանակվանից ի վեր՝ ՆԴՀ-ն մշակույթում դարձավ հայտնի՝ ստանալով ավելի մեծ ճանաչում, քան սպասվում էր: Վիճարկելի է այն հարցը՝ ըստ որի ՆԴՀ-ի բժշկականացման համար մասամբ կանայք են պատասխանատու[62]: Օրինականացնելով այս խանգարումը՝ կանայք ունեցան իրենց ներդրումը ՆԴՀ-ն՝ որպես հիվանդություն ճանաչման գործում։ Կարծիք կա, որ ՆԴՀ-ի և ՆԴԴԽ-ի թեմաներով կատարվող քննարկումները կազմակերպվում են այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնք շահ ունեն այս ամենից, ներառյալ՝ ֆեմինիստները, Ամերիկայի հոգեբույժների կազմակերպությունը, բժիշկները ու գիտնականները[63]: Մինչև 1950-ական թվականները մի փոքր հետազոտություն է կատարվել ՆԴՀ-ի հետ կապված, և դա չէր համարվում սոցիալական խնդիր: 1980-ական թվականներից սկսած այս խնդիրը, այնուամենայնիվ, ստացավ սոցիալական բնույթ:

Այլ տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մասնագետներ, ովքեր ՆԴՀ-ն համարում են սոցիալական խնդիր, պնդում են, որ ՆԴՀ-ն ու ՆԴԴԽ-ն իրար հետ կապ չունեցող խնդիրներ են. համաձայն դրա՝ ՆԴԴԽ-ն ուղեղային խնդիր է, իսկ ՆԴՀ-ն հիպոխոնդրիայի հետևանք է, այսինքն՝ մշակույթ-կախյալ համախտանիշ: ՆԴՀ-ի ու ՆԴԴԽ-ի հետ կապված հետազոտությունների մեծ մասը հիմնվում է անհատական հրատարակումների վրա: Սոցիոլոգ Կարոլ Թավրիզի խոսքերով՝ Արևմուտքի կանայք սոցիալապես նախապատրաստվում են ՆԴՀ-ին կամ առնվազն տեղեկացված են այդ խնդրի մասին, այդ իսկ պատճառով բարձրաձայնում են իրենց խնդիրները[64]: Անթրոպոլոգ Էմիլի Մարտինը համաձայն չէր, որ ՆԴՀ-ի տարածվածությունը դրական հետադարձ կապով շարունակում է աճել, ինչպես նաև չէր համարում այն սոցիալական խնդիր, որը բերում է անօգնականության: Թավրիզը պնդում էր, որ ՆԴՀ-ն զայրույթի կամ տխրության դրսևորում է[65]: ՆԴԴԽ-ն՝ որպես հիվանդություն դիտարկելու որոշումը, քննադատվել էր՝ բժշկականացմանը չհամապատասխանելու պատճառով[66]: Երկու դեպքում էլ առաջանում են ոչ թե նորմալ ֆիզիկական ախտանիշներ, այլ հուզական վիճակներ, որոնք սուբյեկտիվորեն առկա են հիվանդների մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  3. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  4. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  5. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  6. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  7. «Premenstrual syndrome (PMS) fact sheet»։ Office on Women's Health։ December 23, 2014։ Արխիվացված է օրիգինալից 28 June 2015-ին։ Վերցված է 23 June 2015 
  8. https://www.aafp.org/afp/2003/0415/p1743.html
  9. Dickerson Lori M., Mazyck Pamela J., Hunter Melissa H. (2003)։ «Premenstrual Syndrome»։ American Family Physician 67 (8): 1743–52։ PMID 12725453։ Արխիվացված օրիգինալից 2008-05-13-ին 
  10. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  11. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  12. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  13. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  14. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  15. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  16. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  17. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  18. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  19. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  20. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  21. Biggs WS, Demuth RH (15 October 2011)։ «Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.»։ American Family Physician 84 (8): 918–24։ PMID 22010771 
  22. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  23. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  24. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  25. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  26. «Merck Manual Professional - Menstrual Abnormalities»։ November 2005։ Արխիվացված օրիգինալից 2007-02-12-ին։ Վերցված է 2007-02-02 
  27. Premenstrual Syndrome (Premenstrual Tension)
  28. [https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22010771 Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.]
  29. Premenstrual syndrome (PMS)
  30. Menstrual Psychosis: A Bipolar Disorder with a Link to the Hypothalamus
  31. «Menstrual psychosis: a bipolar disorder with a link to the hypothalamus»։ review։ Current Psychiatry Reports 13 (3): 193–7։ June 2011։ PMID 21424263։ doi:10.1007/s11920-011-0191-5 
  32. Rapkin Andrea J, Lewis Erin I (2013)։ «Treatment of Premenstrual Dysphoric Disorder»։ Women's Health 9 (6): 537–56։ PMID 24161307։ doi:10.2217/whe.13.62 
  33. Premenstrual Syndrome
  34. Premenstrual syndrome (PMS)
  35. Premenstrual Syndrome
  36. Premenstrual Syndrome
  37. Premenstrual Syndrome
  38. Premenstrual Syndrome
  39. Premenstrual Syndrome
  40. Premenstrual Syndrome
  41. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  42. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  43. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  44. Premenstrual syndrome (PMS) fact sheet
  45. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  46. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  47. [https://researchspace.auckland.ac.nz/bitstream/handle/2292/9631/14651858.CD001396.pub2.pdf;jsessionid=F299C9C30F4A5AB89BEB33ED7AEDA791?sequence=4 Selective serotonin reuptake inhibitors for premenstrual syndrome (Review) ]
  48. Low Doses Of Anti-depressant May Help Some Women Suffering From Moderate-to-severe PMS
  49. Selective Serotonin Reuptake Inhibitors for Premenstrual Syndrome and Premenstrual Dysphoric Disorder
  50. Marjoribanks J, Brown J, O'Brien PM, Wyatt K, Brown, O'Brien, Wyatt (Jun 7, 2013)։ «Selective serotonin reuptake inhibitors for premenstrual syndrome»։ The Cochrane Database of Systematic Reviews 6: CD001396։ PMID 23744611։ doi:10.1002/14651858.CD001396.pub3 
  51. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  52. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  53. Ford O, Lethaby A, Roberts H, Mol BW (14 March 2012)։ «Progesterone for premenstrual syndrome.»։ The Cochrane Database of Systematic Reviews 3: CD003415։ PMID 22419287։ doi:10.1002/14651858.CD003415.pub4 
  54. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  55. A Follow-Up Study of Premenstrual Syndrome
  56. Women’s Reproductive Health: PMS
  57. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  58. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  59. Premenstrual syndrome and premenstrual dysphoric disorder.
  60. Lane Darina (2011-07-20)։ «The Curse of PMS»։ Evening Echo։ Thomas Crosbie Holdings։ էջ 11։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-05-ին։ Վերցված է 2012-06-03 
  61. Greene, Raymond and Katharina D. Dalton. (1953)։ «"The Premenstrual Syndrome."»։ British Medical Journal 1: 1007–14։ PMC 2016383։ PMID 13032605։ doi:10.1136/bmj.1.4818.1007։ Արխիվացված օրիգինալից May 9, 2018-ին։ Վերցված է January 28, 2018 
  62. THE PROBLEMATIC OF “EXPERIENCE”: A Political and Cultural Critique of PMS
  63. The Three Faces of PMS: The Professional, Gendered, and Scientific Structuring of a Psychiatric Disorder
  64. Carol Tavris, The Mismeasure of Woman (New York: Simon & Schuster, 1992), 144.
  65. Carol Tavris, The Mismeasure of Woman (New York: Simon & Schuster, 1992), 142.
  66. Does PMDD Belong in the DSM? Challenging the Medicalization of Women's Bodies

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]