Նաթան Բիրնբաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաթան Բիրնբաում
իդիշ՝ נתן בירנבױם
Birnbaum Nathan.jpg
Ծնվել էմայիսի 16, 1864(1864-05-16)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Գերմանական միություն[4]
Մահացել էապրիլի 2, 1937(1937-04-02)[1][2][3] (72 տարեկանում)
Մահվան վայրScheveningen, Հաագա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[4]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, փիլիսոփա և բանաստեղծ
ԱնդամությունHovevei Zion?
ԵրեխաներUriel Birnbaum?, Solomon Birnbaum? և Menachem Birnbaum?
Nathan Birnbaum Վիքիպահեստում

Նաթան Բիրնբաում (իդիշ՝ ‏נתן בירנבױם‏‎ — Носн Бирнбойм, գերմ.՝ Nathan Birnbaum, եբր.՝ ‏נתן בירנבױם‏‎, մայիսի 16, 1864(1864-05-16)[1][2][3], Վիեննա, Գերմանական միություն[4] - ապրիլի 2, 1937(1937-04-02)[1][2][3], Scheveningen, Հաագա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[4]), հրեական ազգային գաղափարախոսության վաղ շրջանի տեսաբան, դրան սիոնիզմ անունը տվողը, իդիշին նվիրված Չերնովիցկի համաժողովի նախաձեռնող և իդիշի ճանաչումն ընդունելու ակտիվ պայքարող, հետագայում օրթոդոքսալ Ագուդատ Իսրայել շարժման առաջնորդ: Եղել է ավստրիացի, հրեա լրագրող, գրող, իրավաբանության դոկտոր: Տպագրվել է կեղծանուններով, որոնցից առավել հայտնի է «Մատիաս Ահերը»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթան Բիրբաումը ծնվել է 1864 թվականի մայիսի 16-ին Ավստրիական կայսրության մայրաքաղաք Վիեննայում Գալիցիայից գաղթած հրեա փախստականների ընտանիքում: Նրա հայրը` Մենահեմ Մենդլը, ծնունդով Ռոպչիցեից էր, իսկ մայրը` Հունգարիայից` Կարպատյան Ռուսաստանի այն մասից, որը հետագայում մտավ Սլովակիայի կազմի մեջ: Մանկության տարիքում Միրիամը տեղափոխվել է Տարնուվ, որտեղ էլ հետագայում ամուսնացել է Մենահեմ Մենդլի հետ: Հայրը որդուն Թորա էր սովորեցնում, սակայն շուտով մահանում է, երբ Նաթանն ընդամենը 11 տարեկան էր` որդուն թողնելով ոչ մեծ ժառանգություն: Նաթանը սկսում է Թալմուդի դասեր առնել և եբրայերենով թերթեր կարդալ: Թերթերից նա առաջին անգամ իմանում է Արևելյան Եվրոպայում հրեական ազգային շարժման մասին:

Նաթանի ծնողները նրան ցանկանում էին տալ եվրոպական կրթության և առանձնացրել էին գերմանական դպրոցները: Չորս տարի նա ուսանել է տարրական դպրոցում, ապա` Լեոպոլդշտադտի գիմնազիայում, որը Վիեննայի համալսարանական համակարգի պորտալն էր: Այդ տարիներին Վիեննան եվրոպական մշակույթի կենտրոն էր, և դրան նպաստել էին քաղաքի հրեաները: Ավստրո-Հունգարիայի սահմանադրությունը չեղարկել էր փոքրամասնությունների իրավական սահմանափակումները, և կայսեր հովանավորությամբ որոշ հրեաներ սկսել էին իրենա «Մովսեսի հավատի գերմանացիներ» համարել: Հետագայում Բիրնբաումը գրել է, որ գերմանական մշակույթն իր վրա մեծ ազդեցություն է գործել, սակայն ի տարբերություն հասակակից մյուս հրեաների` նա իրեն երբեք գերմանացի չի հմաարել: Նաթանը մերժում էր ձուլումը և արդեն 15-16 տարեկանում համոզում էր իր ընկերներին, որ հրեաները պետք է իրենց հռչակեն հրեա ազգ, որն օժտված է առանձնահատուկ պատմութամբ, և իրենց ապագան կառուցեն Պաղեստինում[5]:

Սիոնիզմի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարան և վազ սիոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Բիրնբաումն ընդունվել է Վիեննայի համալսարանի իրվաբանական ֆակուլտետ և այն ավարտել 1887 թվականին` դառնալով իրավաբանության դոկտոր: Իրավական կարգերի հետ նա սովորել է նաև փիլիսոփայություն և արևելագիտություն, սակայն նրան առանձնապես հետաքրքրում էին հրեա ժողովրդի ապագայի հետ կապված հարցերը[6]:

Ուսումնառության առաջին տարում Նաթանը իր համախոհների` Ռեուվեն Բիրերի և Մորից Շնիրերի հետ հիմնում է հրեական ուսանողական կազմակերպություն` Կադիմա, որն իր առաջ նպատակ էր դրել պայքարել միաձուլման դեմ, հրեա ազգի ճանաչման և Պաղեստինը գրավելու համար: Կադիմայի գաղափարների սահմանման մեջ կարևոր դեր է խաղացել կազմակերպության ոգեշնչողն ու ուսուցիչը` գրող, հրապարակախոս Պերեց Սմոլենսկինը, ով այդ ժամանակ հրեական ազգային ինքնագիտակցումը ամրապնդելու հարուստ փորձ ուներ: Երիտասարդ Բիրնբաումի խմբագրական առաջին աշխատանքը եղել է Կադիմայի բյուլետենի նախապատրաստումը[7]:

1884 թվականին Բիրնբաումը հրապարակել է իր առաջին աշխատանքը` «Ձուլման մոլություն» վերնագրով էսսեն, որը նրան ճանաչում բերեց, և արդյունքում շատերն այն համարեցին Կենտրոնական Եվրոպայում սիոնիզմի վերաբերյալ առաջին հրապարակումը: Ւնչպես և Սմոլենսկինը, էսսեի հեղինակը ևս կարծում էր, որ այդ դժվարությունը կարելի է հաղթահարել միայն լեզվի յուրացմամբ, հրեա ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ և պատմական հայրենիք` Իսրայելի հող վերադարձով[8]:

Բիրնբաումը եղել է գերմաներենով «Ավտոէմանսիպացիա» (գերմ.՝ Selbst-Emancipation) հրեական ամսագրի խմբագիրն ու հրատարակիչը, որի առաջին համարը լույս է տեսել 1885 թվականի փետրվարին: Ամսագիրը տպագրվում էր գոթական տառատեսակով, խորագրի տակ նշվում էր, որ ամսագիրը նվիրված է հրեա ժողովրդի ազգային, սոցիալական ու քաղաքական հետաքրքրություններին, իսկ ներքևում մեջբերվում էին Գիլելի խոսքերը. «Եթե ոչ ես ինձ համար, ապա ո՞վ»: «Ավտոէմանսիպացիա» անվանումը և Գիլելի էպիգրաֆը փոխառված էին Լեոն Պինսկերի պամֆլետից, ում գաղափարները Սմոլենսկինի գաղափարների հետ էական ազդեցություն են թողել ամսագրի վաղ թողարկումների վրա: Իր անվան տակ խմբագիրը ամսագրում հրապարակում էր իր կարդացած դասախոսությունների տեքստերը, հրեկան պատմության ակնարկներ և գրեթե ամեն համարում ներածական հոդվածներ: Բանավիճային հոդվածները նա ոչ հազվադեպ հրապարակում էր կեղծանուններով: Այս փուլում Բիրնբաումը հասկանում էր, որ վաղաժամ է գերմանախոս հրեաների շրջանում բարձրացնել Պաղեստինում հաստատվելու հարցը: Այդ իսկ պատճառով նա հիմնականում փորձում էր հրապարակումների միջոցով ընթերցողների մոտ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը: Առաջին մեկուկես տարիներին նա ամսագիրը հրապարակում էր հորից իրեն բաժին հասած ժառանգության միջոցներով, սակայն ինչ-որ պահի մայրը վաճառում է խանութը, որպեսզի փակի հրատարակության ծախսերը. ամսագրի հրատարակումը մի քանի տարով դադարեցվում է[9]:

Համալսարանում ավարտելով ուսումը` Բիրնբաումը սկսում է աշխատել փաստաբանական գրասենյակում, սակայն այդ աշխատանքը նրա սրտով չէր, իսկ նրա սեմիտական արտաքինն օրեցօր աճող հակահրեականության մթնոլորտում շահույթ չէր ապահովում: Չորս տարվա աշխատանքային պրակտիկայից հետո նա թողնում է այդ գործը, որպեսզի ամբողջությամբ նվիրվի լրագրողական աշխատանքին և սիոնիստական գործունեությանը[10]:

1890 թվականին Նաթանն ամուսնանում է Ռոզա Կորնգուտի հետ: 1890-ական թվականներին Բիրնբաում ընտանիքում ծնվում են երեք զավակներ` Սոլոմոնը (1891), Մենահեմը (1893) և Ուրիելը (1894)[11]:

«Ավտոէմանսիպացիայի» երկրորդ շունչը[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի ապրիլին վերսկսվում է «Ավտոէմանսիպացիայի» հրատարակությունը: Բիրնբաումը շարունակում է խմբագրել ամսագիրը, որն արտաքինից մեծ փոփոխություններ չի կրում: Հրեական ազգային շարժումը նշանավորելու համար հեղինակը նոր եզր է ներմուծում` սիոնիզմ, որը շուտով համընդհանուր ճանաչման է արժանանում: Խմբագիրը ենթադրում էր, որ այդ ժամանակ արդեն սիոնիստական գաղափարները մեծ ընդունելություն են ստացել, և արդեն ժամանակն է լուսավորչական աշխատանքի հետ միասին զբաղվել նաև քաղաքական գործունեությամբ: Իր «Ազգային բնավորություն և համաշխարհային քաղաքացիություն» հոդվածում Նաթան Բիրնբաումը հչչակում է, որ հրեական պետությունը պետք է հիմնված լինի հավասարության ժողովրդավարական սկզբունքի և համընդհանուր բարեկեցության վրա: Նա նաև ընդգծում էր, որ հավասարության գաղափարները հուդայականության ժառանգությունն են և նկարագրվել են հրեա ժողովրդի մեծ մարգարեների կողմից: Վերածնված «Ավտոէմանսիպացիայի» մեկ այլ նորամուծություն էլ այն էր, որ այժմ նրա խմբագրի ռազմավարության մեջ էր մտնում սիոնիզմը էնտուզիաստների փոքր խմբից զանգվածային քաղաքական շարժման վերածելը` հաշվի առնելով նաև Արևելյան Եվրոպայի հրեաների հետաքրքրությունները: Բիրնբաումը կարծում էր, որ կարելի է վերջ դնել արևելաեվրոպական հրեաների տանջանքներին` զանգվածային ձևով նրանց ուղղորդելով Պաղեստին, որտեղ նրանք կարող էին հաջող ձևով գյուղատնտեսությամբ զբաղվել: Ամսագիրը հրատարակվել է Վիեննայում մինչև 1894 թվականը, ինչից հետո լույս է տեսել Բեռլինում` «Իդիշե Ֆոլկսցայտունգ» անվանումով[12]:

Բիրնբաումը մտնում է ղեկավարության մեջ և մասնակցություն է ունենում «Ադմատ Յեշուրն» կազմակերպության գործունեությանը` ուղղված Պաղեստինը յուրացնելուն: 1892 թվականին նա այդ կազմակերպության անունից ուղևորվում է Գալիցիա և Բուկովինա` նպատակ ունենալով դասախոսություններ կարդալ և խրախուսել տեղական կազմակերպությունների ստեղծումը[13][14][15]:

1893 թվականին Բիրնբաումը հրապարակում է իր «Ազգային վերածնունդ» աշխատությունը, որտեղ ամփոփում է իր սիոնիստական գաղափարները: Հեղինակը պնդում է, որ Իսրայելի հողում հրեական կենտրոն ստեղծելը և հրեաների արտագաղթն այնտեղ կլուծեն հրեական հարցը` դրանով ամենուրեք արմատախիլ անելով հակասեմականությունը, այդ թվում` այն երկրներում, որտեղ կմնան հրեաներ: Եվրոպական կենտրոնը, ինչպես ուրիշ երկրներ, կճանաչվի միջազգային իրավունքով, իսկ նրա բնակիչները իրենց կզգան հասարակության լիիրավ անդամներ[16][17]:

1891-1896 թվականներին Նաթան Բիրնբաումը և «Խովեվեյ Ցիոն» (բառացի` Սիոնը սիրողներ) շարժման ներկայացուցիչները համաշխարհային սիոնիստական շարժում հրավիրելու և համընդհանուր սիոնիստական կազմակերպություն ստեղծելու փորձեր են անում: Այսպես, 1893 թվականի սեպտեմբերին Բիրնբաումի վիեննական բնակարանում նախնական համաժողովի են հավաքվում տարբեր խմբերի ներկայացուցիչներ և որոշում են սիոնիստական համաժողով կազմակերպել Բեռլինում: Սակայն ո'չ այդ, ո'չ էլ համանման այլ գաղափարներ իրականության չեն վերածվում մինչև 1897 թվականին Թեոդոր Հերցլի կողմից Համաշխարհային սիոնիստական համաժողովի կազմակերպումը[18][19]:

Հերցլի հետ և ընդդեմ նրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ասպարեզում Հերցլի հայտնվելու ժամանակ Բիրնբաումը ոչ միայն ներմուծում է «սիոնիզմ» եզրը, այլև հասցնում է հիմնադրել «Կադիման» և «Ավտոէմանսիպացիան»` զգալիորեն զարգացնելով սիոնիստական գաղափարները նաև իր «Ազգային վերածնունդ» աշխատության և այլ հրապարակումների ու դասախոսությունների մեջ: Մարտին Բուբերը ենթադրում է, որ սիոնիստական շարժման նպատակները գերազանցապես ձևակերպվել են սոցիալիստ, փիլիսոփա Մոզես Հեսի, Պինսկերի ու Բիրնբաումի կողմից: Շարժումն ինքը հասունացել է «Ավտոքմանսիպացիայի» և «Ազգային վերծնունդի» տպագրման տարիներին, իսկ այդ նպատակներին հասնելու ուղին հիմնականում մշակել է Հերցլը[20]: Պատմաբան Ալեքս Բեյնը Բիրնբաումին անվանում է Ավստրիայի ու Գերմանիայի հրեական ազգային շրջանակների ամենաինտելեկտուալ դեմքերից մեկը 1885-1895 տասնամյակում[21]: Համանման կարծիք են արտահայտում Հրեական համառոտ հանրագիտարանի հեղինակները: Բեյնը նաև նշել է, որ Նաթան Բիրնբաումի մոտ կան հրեական հարցի և նրա լուծման սիիոնիստական շարժման բոլոր տարրերը[22]: Վերլուծելով Նաթան Բիրնբաումի մասին տարբեր տեսակետները` պատմաբան Իոակիմ Դորոնը հանգում է այն եզրակացության, որ Բիրնբաումը մինչ Հերցլի գալուստը գտնվել է սիոնիստական շարժման գործունեության կենտրոնում[23]: Դրա հետ մեկտեղ պետք է նշել և այն, որ հրեական նացիոնալիզմը դեռևս այն ժամանակ Բիրնբաումի համար ոչ միայն հրեաների վերաբնակեցումն էր Պաղոստինում, այլև եվրոպական մշակույթի վերածնումը[24]:

Բիրնբաումը և Հերցլը գրեթե տարեկիցններ էին: Նրանք երկուսն էլ ավարտել էին Վիեննայի համալսարանի իրվաբանական ֆակուլտետը և իրավաբանական կարճատև պրակտիկայից հետո Վիեննայում անցել էին լրագրողական գործունեության[25]: Սիոնիստական գաղափարներին նրանք եկել են տարբեր ժամանակ. Բիրնբաումը` մանկությունից, աստիճանաբար, իսկ Հերցլը` կտրուկ, Դրեյֆուսի դատի ազդեցությամբ: Սիոնիստական գործունեության համար նրանք հաճախ ծախսել են իրենց անձնական փողերը, սակայն Հերցլի սոցիալական դիրքն ու նյութական բարեկեցությունը շատ ավելի բարձր էին, քան Բիրնբաումինը, և «Հրեական պետություն» գրքի հեղինակի անձնական գրավչությունը օգնում էր նրան վայելելու սիոնիստական շարժման մասնակիցների համակրանքը[26][27]: Սիոնիզմի երկու առաջնրդներն էլ ձգտում էին ղեկավարել շարժումը և հրեա ժղովրդի հարցերը լոծել իրենց տեսության համաձայն[28]:

Հերցլի ու Բիրնբաումի անձնական ծանոթությունը կայացել է 1896 թվականի փետրվար-մարտ ամիսներին այն բանից հետո երբ Հերցլը հրատարակել է «Հրեական պետություն» գիրքը[29]: Արդեն առաջին հանդիպումներից հետո նրանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ բավական քննադատական էր: Բիրնբաումը կարծում էր, որ Հերցլը դիլետանտ է սիոնիզմի հարցերում և քամահրում է հրեա ժողովրդի մշակութային արժեքները: Հերցլն իր հերթին կարծում էր, որ Բիրնբաումը հակված է սոցիալիստական հայացքներին և սիոնիզմով է զբաղվում, որպեսզի կյանքի համար ապրուստ վաստակի: Ամեն դեպքում, այդ շրջանում երկու առաջնորդներն էլ նպատակահարմար էին գտնում համագործակցել իրար հետ[30][31][32][33]:

1896 թվականի ամռանը Բիրնբաումը ընտանիքով տեղափոխվում է Բեռլին, որտեղ խմբագրում է «Ցիոն» ամսագիրը: Իր հոդվածներում նա ոչ հազվադեպ քննադատում է Հերցլին, իսկ նրան ուղղված նամակներում պահանջում է կատարած աշխատանքների հաշվետվություն: Իր հերթին Հերցլը ավստրիական օրենսդիր մարմնում` Ռեյխսարտում, չի պաշտպանում Բիրնբաումենի թեկնածությունը: Չնայած այս տարաձայնություններին` նրանց համագործակցությունը շարունակվում է, և Բիրնբաումը մասնակցում է սիոնիստական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հերցլն էր[34]:

Համաշխարհային սիոնիստական առաջին համաժողովը կայացել է Բազելում 1897 թվականի օգոստոսին: Բիրնբաումը այնտեղ հաշվետվություն է կարդացել «Սիոնիզմը` որպես մշակութային շարժում» վերնագրով, որում հիմնավորում էր այն գաղափարը, որ հրեա ժողովրդի ազգային մշակույթի կանոնավոր զարգացման համար նրան անհրաժեշտ է սեփական երկիր: Հաշվետուն նշում էր, որ արևելյան ու արևմտյան հրեաները օժտված են առանձին յուրահատկություններով, և նրանց կարող է միավորել միայն «Էրեց Իսրայելը» (բառացի` Իսրայելի հող): Բիրնբաումն ընտրվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գլխավոր քարտուղար[35][36]:

Համաշխարհային սիոնիստական կազմակերպության երկրորդ համաժողովից հետո Բիրնբաումը Հերցլի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով (Հերցլը ձգտում էր հաստատել գաղափարական ու կազմակերպչական խիստ կանոնակարգ) դադարեցրել է գլխավոր քարտուղարի իր պաշտոնակատարումը: 1899 թվականին Բիրնբաումը կազմակերպության գործադիր կոմիտեին հայտնում է իր` կազմակերպությունից դուրս գալու մասին: Սիոնիստական կազմակերպությունից դուրս գալուց մի քանի տարի անց նա հրեական հարցը լուծելու այլ գաղափարախոսություն է ընդունում[37][38]:

Հրեականության նոր ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին Բիրնբաումը սկսում է օգտվել իր ամենահայտնի կեղծանուններից մեկից` «Մատիաս Ահեր»: Նաթանը չի բացատրել, թե ինչու է հատկապես այդ անունն ընտրել: Հետազոտողները կարծում են, որ Մատիաս բառի հիմքում Մատիտյագու (Մատաֆիա) Հասմոնեայի անունն է ընկած, ով եղել է սիրիական հույների դեմ ապստամբած հրեաների առաջնորդը և պատգամ է թողել Հուդա Մակավեյին և մյուս իր որդիներին շարունակել ապստամբությունը: Բիրնբաումը իրեն նույնականացրել է Մատիտյագուի հետ, երբ «Ավտոէմանսիպացիայում» գրում էր Մակավեյների մասին: «Ահեր» եբրայերենով նշանակում է «ուրիշ»[39]:

1896 թվականի մայիսին Բիրնբաումը «Կադիմայի» անդամներին դասախոսություն է կարդացել` «Հրեականության նոր ուղղություններ» վերնագրով, որը հետագայում հրատարակել է Մատիաս Ահեր կեղծանունով: Այս աշխատանքում, օգտագործելով ռասա և ազգ հասկացությունները, Բիրնբաումը խորացրել է մարդու և նրա ազգային պատկանելության մասին իր փիլիսոփայական պատկերացումները` նպատակ ունենալով ժողովուրդների փոխհամաձայնության ավելի լավ ճանապարհ գտնել: Այն ժամանակ մեծ տարածում ունեին ռասաների ու դասակարգերի տարբեր տեսությունները, սակայն ի տարբերություն այլ հեղինակների` Բիրնբաումը առավելություն չէր տալիս այս կամ այն ազգային խմբին, այլ բացահայտում էր նրանց մեջ եղած մրցակցության ու թշնամության պատճառները, որպեսզի գտնի դրանք հաղթահարելու ճանապարհները[40]:

Բիրնբաումի համաձայն` հրեաների ձուլումը ինչպես հին ժամանակներում Բաբելոնում, Պարսկաստաում, Հունաստանում և Իսպանիայում, այնպես էլ նոր ժամանակնեում Ֆրանսիայում և Գերմանիայում, անիրականանալի է, իսկ դրա ձգտումը պայմանավորված է ազգերի զարգացման պատմական գործընթացի թյուր ըմբռնումով: Ի տարբերություն պատմական մատերիալիզմի հիմնադիրների, ովքեր տնտեսությունն ու դասակարգային պայքարը համարում էին պատմական փոփոխությունների առաջմղիչ ուժը, «Նոր ուղղությունների» հեղինակը ենթադրում էր, որ պատմական իրադարձությունները պայմանավորված են մարդկային բնույթով և կատարվում են մարդկանց խմբերի միավորման կամ բաժանման արդյունքում: Ազգությունը հիմնված է ռասայական խմբի վրա, որը պատմականորեն զարգացած ինքնատիպ մշակույթ ունի: Այն չի հենվում ո'չ լեզվի և ո'չ էլ պետության վրա, որի ամբողջականությունը կարող է խախտվել[41]:

Ասվածը մասնավորեցնելով հրեա ժաղավրդի առումով` հեղինակը հանգում է այն եզրակացության, որ նոր սիոնիստները սխալվել են: Իրենց առաջ դնելով միայն մեկ նպատակ` ազգային պետության ստեղծումը, նրանք չեն արժևորում մյուս ազգությունների առաջնությունները: Այդ եզրահանգումը Բիրնբաումին մղում է տարբերելու սիոնիզմ և հրեական նացիոնալիզմ եզրերը, որոնք ձգտում էին կպչել հրեա ժողովրդին[42]: Ամենայն հավանականությամբ, Բիրնբաումը սփյուռքում հրեա ժողովրդի բնաջնջման վտանգ չէր զգում, ինչպես Հերցլը, և չէր զգում, որ հրեաներն ապրում են հրաբուխի վրա, այլ ավելի շատ մտահոգված էր իր ժողովրդի ազգային ոգին պահելով[43]:

Ավտոնոմիզմի ու իդիշիզմի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ուղիների փնտրտուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր վաղ շրջանի աշխատանքներում Նաթան Բիրնբաումը ցավակցական մտահոգություն է հայտնել արևելավրոպական հրեաների վիճակի համար` հատուկ ուշադրություն սակայն չդրսևորելով նրանց մշակութային, սոցիալական և քաղաքական կյանքի հանդեպ: Նրան հայտնի էր, որ օրինակ Գալիցիայի հրեաներն ունեն իրենց լեզուն, թատրոնը, սոցիալական ընդհանուր հետաքրքրություններ և այլն, այսինքն` նրանք ունեն ազգին բնորոշ մշակութային բոլոր պարագաները, սակայն սիոնիստական շարժման մեջ նա կարևոր դեր էր հատացնում ոչ թե Արևելյան Եվրոպայի, այլ Վիեննայի և Բեռլինի հրեաներին[44]:

Արևելաեվրոպական մասի հրեաների հետ ավելի խոր ծանոթությունից հետո Բիրնբաումը եզրակացնում է, որ նրանք ավելի քիչ են ենթարկվել ձուլման վտանգին, քան նրանց արևմտյան եղբայրակիցները: Նա նրանց համարում էր «կենդանի ժողովուրդ», իսկ ուրիշ հոդվածներում ընդգծել է, որ հրեականության այս հատվածը կազմել է ընդհանուր ազգի մոտ չորս հինգերորդ մասը: Գերագնահատելով արևելաեվրոպական հրեաների դերը` Բիրնբաումը փոխել է իր վերաբերմունքը հրեական սփյուռքի վերաբերյալ և հրեական վերածնունդը հնարավոր է համարել ոչ միայն «Էրեց Իսրայելում», այլև որոշ երկրներում[45]:

Բիրնբաումը կարծում էր, որ Հերցլի ղեկավարությամբ սիոնիստական շարժումն ընթանում է իր համար ոչ ընդունելի ուղով, իսկ քաղաքական սիոնիստների դիվանագիտական գործունեությունը չի կարող ապահովել հրեականության զգալի մասի արագ հայրենադարձությունը Իսրայելի հող[46][47]: Այդ ժամանակ գոյություն ունեին հրեական ազգային շարժման շատ ուղղություններ, սակայն Բիրնբաումը ձգտում էր մշակել համահրեական նացիոնալիզմի իր այլընտրանքային մոդելը, որն ավելի լայն կլիներ, քան սիոնիզմը, և թույլ կտար հրեական կյանքի կենտրոններ ստեղծել ոչ միայն Պաղեստինում, այլև Հաբսբուրգյան կայսրությունում և հնարավոր է նաև Նոր աշխարհում[48][49]:

1902 թվականին Բիրնբաումը սկսում է կիրառել «հրեական վերածննդի շարժում» եզրը, քանի որ սիոնիզմն իր համար դարձել էր «առավել քան թույլ և առավել քան նեղ»: Այս եզրը ներմուծվել էր մեկ տարի առաջ Մարտին Բուբերի կողմից «Օստ ունդ վեստ» ամսագրի առաջին համարով[50]: Սիոնիստական «Դի Վելտ» շարժման մարմինի հետ մեկտեղ բեռլինյան «Օստ ունդ Վեստը» հրեական թեմայի քննարկման կարևոր հարթակ էր հանդիսանում, որի մշտական աշխատակիցների թվում էին Բիրնբաումը և Բուբերը[51][52]: Հրեական վերածնունդը ոչ այնքան շարժում էր, ինչքան նպատակների ու հետաքրքրությունների լայն դիապազոն ունեցող մասնակիցների շրջան. ընդ որում, նրանց միավորում էր եվրոպական մշակութային նույնականացումն ուժեղացնելու խոր ձգտումը[53]:

1902-1905 թվականների իր հոդվածներում Բիրնբաումը շարունակում է զարգացնել եվրոպական նացիոնալիզմի մոդելը, որը կընդունի սփյուռքի դերը, իդիշը և ազգային կենդանի մշակույթի մնացած տարրերը: Եվրոպական վերածննդի գաղափարներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ էր ստեղծել քաղաքական կուսակցություններ, որոնք Բիրնբաումի կարծիքով պետք է արտացոլեին ազգային շարժման բազմազանությունը: Այսինքն` անհրաժեշտ էր ընդունել ինչպես եբրայերենը, այնպես էլ իդիշը, Սիոնը, սփյուռքը: Այս շրջանում սիոնիզմ եզրի հեղինակը առաջ էր շարժվում հետևյալ օրենքով. «Կարևորը Իսրայելն է (ժողովուրդ), հետո` Սիոնը (երկիր)» (անգլ.՝ Israel comes before Zion)[54]:

Գործունեության որոշ գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ալեքս Բեյնը այն կարծիքն է հայտնել, որ Նաթան Բիրնբաումը դեռևս սպասում է իր կեսագրին, ով ճիշտ կներկայացնի նրա կյանքի պատմությունը[22]: 2007 թվականին Ջես Օլսոնը թվարկել է Բիրնբաումի գործունեության որոշ տեսանկյուններին նվիրված աշխատանքները և նշել, որ բացառությամբ ատենախոսական երկու աշխատանքների` չկա ոչ մի մենագրություն, որ կներկայացնի նրա բազմաբնույթ գործունեությունը[38]: Վեց տարի անց Օլսոնը հրապարակել է Նաթան Բիրնբաումի կենսագրությունը, որում նա ոչ միայն ներկայացրել է նրա ինտելեկտուալ փոխակերպումները, այլև ցույց է տվել նրա կյանքի տարբեր շրջանների գաղափարախոսությունն ու հետևողականությունը[55]: Կենսագիրը նշել է նաև, որ մինչ օրս քիչ հետազոտողներ են օգտվել Բիրնբաումի անձնական արխիվից` չնայած այնտեղ պահվող նյութերի մեծ արժեքին[56]:

Խայիմ Վեյցմանը, ինչպես և Մարտին Բուբերը այն տեսակետն էր հայտնում, որ սիոնիստական գաղափարների մեծ մասը ձևակերպվել էր մինչ Թեոդոր Հերցլի «Հրեական պետություն» գրքի լույսընծայումը, իսկ նրա նախակարապետներն էին Գոսսը, Պինսկերը և Բիրնբաումը[57]: Չնայած իր մեծանուն ժամանակակիցների կողմից արժանացած բարձր գնահատականին` Բիրնբաումը գրեթե ամբողջովին անհետացել է ժամանակակից հրեական պատմագրության տեսադաշտից[58]: Ջես Օլսոնը այդ երևույթը բացատրում է այն հանգամանքով, որ իր կյանքի վերջին տարիներին Բիրնբաումը անցել է ուղղափառ հավատի, որի հանդեպ շատ պատմագիրներ որոշակի «անհարմարավետություն» են զգացել[59]:

Համաձայն պատմաբան Շիմոն Դուբնովի` Բիրնբաումն անցել է հրեական նացիոնալիզմի բոլոր երեք ձևերը` քաղաքական կամ սիոնիզմ, հոգևոր-մշակութային կամ ավտոնոմիզմ և դավանաբանական կամ ուղղափառ: Իր հուշերում, համեմատելով այս երեք ձևերը, պատմաբանը տվել է այս շարժումների պատմական (Դուբնովը մահացել է 1941 թվականին) գնահատականը: Նա պնդում էր, որ սիոնիզմը և ուղղափառությունը ազգային գաղափարը ենթարկում էին մեկ սկզբունքի` «կա'մ երկնային արքայություն, կա'մ` երկրային»: Քաղաքական սիոնիստները ժխտում էին գալուտը (հրեական սփյուռք), իսկ ագուդիստները ծագում էին նոր սերունդների հայացքներից: Այդ պատճառով Դուբնովը, լինելով մշակութային ավտոնոմիզմի կողմնակից, նախընտրում էր նացիոնալիզմի հենց այս ձևը, որը կարող է «միացնել և' հին, և' նոր հրեականությանն ամենուր` հրեական պետության մեջ և նրա սահմաններից դուրս, սինագոգում և նրանից դուրս»[60]:

Ամերիկյան սոցիոլեզվաբան և իդիշագետ պրոֆեսոր Ջոշուա Ֆիշմանը իր «Գաղափարախոսություն, գիտություն և լեզու: Նաթան Բիրնբաումի ոդիսականը» (անգլ.՝ Ideology, Society and Language: The Odyssey of Nathan Birnbaum) գրքում (1987) գրում է, որ ժամանակից հրեաներից քչերն են հիշում, և ավելի քչերն են ըմբռնում Նաթան Բիրնբաումի ժառանգությունը` չնայած նրան, որ նրանք օգտվում են նրա գործունեության այս կամ պտուղից: Նա Բիրնբաումին անվանում է ժամանակակից հրեական մտածողության հսկաներից մեկը և ժամանակակից հրեական ոչ թե մեկ, այլ միանգամից շարժումների հիմնադիր (սիոնիզմ, իդիշիզմ և ուղղափառության վերադարձ)[61]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որդի - Սոլոմոն Աշեր Բիրնբաում (Solomon Birnbaum, 1891—1989) - լեզվաբան իդիշի ու հնագրության բնագավառում, Լոնդոնի համալսարանի, ավելի ուշ նաև Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր: Հայտնի է էպիգրաֆիկայի ու իդիշի հարավային բարբառի քերականության իր դասագրքերով:
    • Թոռ - Ջեյկոբ Բիրնբաում (Jacob Birnbaum, 1926—2014) - խորհրդային հրեաների իրավունքների պաշտպան, «Խորհրդային հրեաների համար ուսանողական պայքար» կազմակերպության հիմնադիրը:
    • Թոռ - Ելեազար Բիրնբաում - Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր, արևելաեվրոպական մշակույթի մասնագետ:
    • Թոռ - Դավիդ Բիրնբաում - Տորոնտոյում Նաթան և Սոլոմոն Բիրնբաումների արխիվի տնօրեն
  • Որդի - Մենահեմ Բիրնբաու (Menachem Birnbaum, 1893—1944) - գրքերի նկարազարդող և դիմանկարիչ, ընտանիքի հետ մահացել է Աղետի ժամանակ:
  • Որդի - Ուրիել Բիրնբաում (Uriel Birnbaum, 1894—1956), ավստրիացի նկարիչ, ծաղրանկարիչ, գրող, բանաստեղծ:

Խմբագրական աշխատանք և համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիր և հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ավտոէմանսիպացիա» (գերմ.՝ Selbst-Emancipation!), 1885—1886, 1890—1893[62]
  • «Իդիշե ֆոլկսցայնտունգ» (գերմ.՝ Jüdische Volkszeitung), 1894—1896
  • «Ցիոն» (գերմ.՝ Zion), 1896—1897
  • «Նոե ցայտունգ» (գերմ.՝ Neue Zeitung), 1906—1907
  • «Դոկտոր Բիրնբաոմի օրագիրը» (իդիշ՝ ד״ר בירנבוימס וואכנבלאט), изд. 1908
  • «Ժողովուրդ» (գերմ.՝ Das Volk), 1910
  • «Ծագում» (գերմ.՝ Der Aufstieg), 1930—1932
  • «Կոչ» (գերմ.՝ Der Ruf), 1934—1937

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զերուբավել» (գերմ.՝ Serubabel), 1886—1888
  • «Դի Վելտ» (գերմ.՝ Die Welt), 1897—1914 (ամսագրի հետ համագործակցությունը խզել է Հերցլի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով)
  • «Օստ ունդ վեստ» (գերմ.՝ Ost und West), 1901—1923
  • «Դի Ֆրայստատ» (գերմ.՝ Die Freistatt), 1913—1914
  • «Դեր Յուդե» (գերմ.՝ Der Jude), 1916—1928

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ձուլման մոլուցք: Խոսք այսպես կոչված գերմանացիներին, սլավոններին, հունգարներին և այլոց Մովսեսի ֆավանանքն ունեցող հրեա ուսանողից» (գերմ.՝ Die Assimilationssucht: Ein Wort an die sogenannten Deutschen, Slaven, Magyaren usw. mosaischer Confession, von einem Studenten jüdischer Nationalität), 1884
  • «Հրեա ժողովրդի ազգային վերածնունդը իր սեփական հողում» (գերմ.՝ Die nationale Wiedergeburt des jüdischen Volkes in seinem Lande), 1893[63]
  • «Հրեականության նոր ուղղություններ» (գերմ.՝ Jüdische Moderne), 1896
  • «Երկու դասախոսություն սիոնիզմի մասին» (գերմ.՝ Zwei Vorträge über Zionismus), 1898
  • «Իբսենի Երրորդ Ռեյխը» (գերմ.՝ Ibsens drittes Reich), 1900
  • «Ախադ հա Ամ: Հրեական վերածննդի շրջանի մտածող ու պայքարող» (գերմ.՝ Achad Ha-am : ein Denker und Kämpfer der jüdischen Renaissance), 1903
  • «Սոցիալ-դեմոկրատիայի խորթ զավակը» (գերմ.՝ Das Stiefkind der Sozialdemokratie), 1905
  • «Избранные сочинения по еврейскому вопросу» (գերմ.՝ Ausgewählte Schriften zur jüdischen Frage), 1910, Т. 1, Т. 2.
  • «Իրավունք Արևելյան Եվրոպայի հրեաներին» (գերմ.՝ Den Ostjuden Ihr Recht!), 1915
  • «Գործելու ժամանակը» (եբր.՝ עת לעשות‎), изд. 1917[64]
  • «Աստծո ժողովուրդ» (գերմ.՝ Gottes Volk), 1918[65]
  • «Ազատամտությունից դեպի հավատ» (գերմ.՝ Vom Freigeist zum Gläubigen), 1918[66]
  • «Արտաքսում հրեաների մոտ» (אין גלות בײַ ייִדן — ин голес ба идн, 1919)
  • «Հավերժության մասին: Հրեական էսսեներ» (գերմ.՝ Um die Ewigkeit; Jüdische Essays), 1920
  • «Ծառայություն խոստմանը» (գերմ.՝ Im Dienste der Verheissung), 1927

Հրապարակախոսություն և հաշվետվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հակասեմականնները, հրեաների ձուլումը, ազգային ինքնագիտակցությամբ հրեաներ» (գերմ.՝ Antisemiten, Assimilanten, Nationaljuden), 1885
  • «Ազգային բնավորություն և համաշխարհային քաղաքացիություն» (գերմ.՝ Volksthum und Weltbürgerthum), 1890
  • «Հրեական ազգային ձգտումներ` նպատակների առաջադրում» (գերմ.՝ Die Ziele der jüdisch-nationalen Bestrebungen), 1890
  • «Հրեական ժարգոն» (գերմ.՝ Der jüdische Jargon), 1890
  • «Նոր ուղղություն» (գերմ.՝ Der neue Cours), 1891
  • «Սիոնիզմի սկզբունքները» (գերմ.՝ Die Principien des Zionismus), 1892
  • «Քաղաքական սիոնիզմ» (գերմ.՝ Politischer Zionismus), 1892
  • «Ի՞նչ անեել» (գերմ.՝ Was tun?), 1894
  • «Սիոնիստական շարժում» (գերմ.՝ Die Zionistische Bewegung), 1895
  • «Սիոնիզմ» (գերմ.՝ Der Zionismus), 1896
  • «Մյունխենյան համաժողովին ընդառաջ» (գերմ.՝ Zum Müncher Kongresse), 1897
  • «Սիոնիզմը` որպես մշակութային շարժում» (գերմ.՝ Der Zionismus als Kulturbewegung), 1897
  • «Իդիշով խոսող հրեաներ և նրանց թատերաբեմը» (գերմ.՝ Die jüdisch sprechenden Juden und ihre Bühne, под псевдонимом Пантарей), 1901
  • «Հին հրեերեն և հրեերեն (եբրայերեն և իդիշ)» (գերմ.՝ Hebräisch und Jüdisch), 1902
  • «Հրեական վերածննդի շարժում» (գերմ.՝ Die jüdische Renaissance-Bewegung), 1902
  • «Հրեական շարժում» (գերմ.՝ Die jüdische Bewegung), 1903
  • «Արևմտաեվրոպական հրեականության մշակույթի խնդիրներ» (գերմ.՝ Das Westjüdische Kulturproblem), 1904
  • «Արևելաեվրոպական հրեաների խնդիրներ» (գերմ.՝ Ostjüdishe Aufgaben), 1905
  • «Հրեական ինքնավարություն» (գերմ.՝ Jüdische Autonomie), 1906
  • «Ազգային ինքնավարություն» (գերմ.՝ Nationale Autonomie), 1907
  • «Ամերիկականությունը և հրեաները» (գերմ.՝ Der Americanismus und die Juden), 1909

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Indiana Philosophy Ontology Project
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118663453 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Уистрич, 1989, С. 382; Дорон, С. 9—10, 26; Олсон, С. 18—23; Бирнбаум, «Обзор моей жизни».
  6. Цинберг; ЭЕЭ; Бирнбаум, «Обзор моей жизни».
  7. Цинберг; ЭЕЭ; Олсон, С. 24—37; Бирнбаум, «Обзор моей жизни».
  8. Олсон, С. 37—43
  9. ЭЕЭ; Уистрич, 1989, С. 387—389; Олсон, С. 46—47, 58—59; Бирнбаум, «Обзор моей жизни».
  10. Уистрич, 1989, С. 389; Дорон, С. 10—11; Олсон, С. 59—60; Бирнбаум, «Обзор моей жизни».
  11. Дорон, С. 10—11; Олсон, С. 59; Бирнбаум, «Обзор моей жизни».
  12. Олсон, С. 59—67; Дорон, С. 10—11, 100—101, 179—184; Уистрич, 1989, С. 386-387, 392-396.
  13. «Организация «Адмат Йешурун»»։ сайт Еврейского агентства։ Վերցված է 10 сентября 2013 
  14. Роберт Уистрич. 11. Кадима и национальное самосознание еврейских студентов // Евреи Вены в эпоху Франца Иосифа (անգլ.) = The Jews of Vienna in the Age of Franz Joseph. — Нью-Йорк: Издательство Оксфордского университета, 1989. — С. 371. — ISBN 0-19-710070-8
  15. Уистрич, 1989, С. 393-387.
  16. Дорон, С. 98—100, 105—106; Уистрич, 1989, С. 395.
  17. Очерк истории еврейского народа / под редакцией проф. Ш.Эттингера. — Израиль: Библиотека «Алия», 1972. — Т. 2. — С. 577.
  18. Исраэль Клойзнер. Первое еврейское национальное собрание (եբրայերեն) // Ха-Ума. — Мисдар Жаботински, 1967. — № 1. — С. 87.
  19. Бейн, часть 8; Дорон, С. 113.
  20. Мартин Бубер. Герцль и история (գերմ.) = Herzl und die Historie // Ост унд вест. — Leo Winz, 1904. — № 8/9. — С. 587-588.
  21. Бейн, часть 3.
  22. 22,0 22,1 Алекс Бейн. Еврейский вопрос: биография мировой проблемы (անգլ.) = The Jewish Question: Biography of a World Problem. — Associated University Presses, 1990. — С. 292-293, 677-678. — ISBN 0-8386-3252-1
  23. Дорон, С. 112.
  24. Олсон, С. 68.
  25. Олсон, С. 71.
  26. Бирнбаум издавал за свой счет «Автоэмансипацию», Герцль финансировал издание газеты «Ди Вельт» и организацию Сионистского конгресса (Уистрич, 1989, С. 409).
  27. Уистрич, 1989, С. 407, 409; Олсон, С. 118—119.
  28. Олсон, С. 72.
  29. Олсон, С. 73.
  30. Уистрич, 1989, С. 405-411; Олсон, С. 70—92; Дорон, С. 111—125.
  31. Йозеф Френкель. Борьба Матиаса Ахера за «корону Сиона»(անգլ.) = Mathias Acher's Fight for the "Crown of Zion" // Jewish Social Studies. — Indiana University Press, 1954. — Т. 16. — № 2. — С. 115-134.
  32. Александр Риман. (2000)։ «Я - еврей и евреем останусь!»։ сайт Хроники Иерусалима со ссылкой на газету Вести։ Վերցված է 25 сентября 2013  (уточнение к статье: в «Еврейском государстве» Иерусалим упоминается один раз, то есть он не совсем «забыт»).
  33. Давид Зильбербуш.։ «Из книжки моих воспоминаний, главы 14-15(եբրայերեն)»։ Сайт «Проект Бен-Йехуда»։ Վերցված է 25 сентября 2013 
  34. Олсон, С. 80-86; Уистрич, 1989, С. 407-409.
  35. Сионистские конгрессы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  36. Уистрич, 1989, С. 406-407, 412.
  37. ЭЕЭ; Цинберг; Дорон, С. 125; Бирнбаум, «Обзор моей жизни».
  38. 38,0 38,1 Джесс Олсон. Поздний сионизм Натана Бирнбаума: пересмотр разногласий с Герцлем (անգլ.) = The Late Zionism of Nathan Birnbaum: the Herzl Controversy Reconsidered // en:AJS Review. — Cambridge University Press, 2007. — Т. 31. — № 2. — С. 241,273-274.
  39. Каплан; Олсон, С. 40—41, 54, 333; Уистрич, 1989, С. 389.
  40. Олсон, С. 317—318.
  41. Олсон, С. 109—112; Уистрич, 1989, С. 396—397, 405.
  42. Олсон, С. 114—116.
  43. Каплан.
  44. Голдсмит, С. 106; Олсон, С. 100—104; Уистрич, 1989, С. 406.
  45. Голдсмит, С. 106—108; Бирнбаум, «Обзор моей жизни»; Уистрич, 1989, С. 412—413; Олсон, С. 125, 134—135; Каплан.
  46. Олсон, С. 122.
  47. Дорон, С. 146.
  48. например, духовный сионизм Ахад-ха-Ама (см. «Сионизм духовный»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907 ) или территориализм и др. (см. Шломо Зис.։ «Думая и мечтая о еврейском самоутверждении: пути, предложенные еврейскими мыслителями(անգլ.)»։ «Israventure», сайт Центра педагогической технологии (МАТАХ)։ Վերցված է 15 ноября 2013 )
  49. Олсон, С. 122; Дорон, С. 149.
  50. Натан Бирнбаум. «Движение еврейского ренессанса» и «Еврейская автономия». // Евреи и национализм в диаспоре: сочинения о еврейском народе в Европе и Соединённых Штатах(անգլ.). — Израиль: Brandeis, 2012. — С. 45-55. — ISBN 1-58465-762-6
  51. «Ost und West»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907 
  52. Олсон, С. 124—125, 135.
  53. Олсон, С. 123, 153.
  54. Олсон, С. 116, 123—153; Соломон Бирнбаум; Голдсмит, С. 107.
  55. Калман Вайзер. (17.07.2013)։ «Спасая память о динамичном и дальновидном человеке»։ Сайт «The Marginalia Review of Books»։ Վերցված է 02 ноября 2013 
  56. Олсон, С. 13.
  57. Хаим Вейцман. В поисках пути. — Израиль: Библиотека «Алия», 1982. — Т. 1. — С. 37.
  58. Например, историк и политик Бен-Цион Динур (автор доклада-очерка «„Чудо“ возрождения Израиля и его исторические основы») и раввин и учёный Артур Херцберг (автор двухтомника «Сионизм в контексте истории. Хрестоматия») обошли стороной всякое упоминание о Натане Бирнбауме в этих книгах
  59. Олсон, С. 8—12.
  60. С. М. Дубнов. Книга жизни. — Иерусалим, Москва: Гешарим, 2004. — С. 543-544. — ISBN 5-993273-168-0
  61. Фишман, С. 161.
  62. «Титульный лист первого номера журнала «Автоэмансипация» (գերմ.)»։ Сайт de:Compact Memory։ Վերցված է 02 августа 2013 
  63. «Обложка книги «Национальное возрождение» (գերմ.)»։ Сайт Университет имени Гёте — Электронные коллекции։ Վերցված է 02 августа 2013 
  64. «Обложка издания «Время действовать» (եբրայերեն)»։ Сайт en:HebrewBooks.org։ Վերցված է 02 августа 2013 
  65. «Обложка книги «Божий народ» (գերմ.)»։ Сайт Университет имени Гёте — Электронные коллекции։ Վերցված է 02 августа 2013 
  66. Натан Бирнбаум. (07.05.2010)։ «От Безбожничества к вере»։ Сайт «Евреи и еврейство - Хасидус по-русски»։ Վերցված է 11 сентября 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джесс Олсон. Натан Бирнбаум и новая эпоха в истории евреев: архитектор сионизма, идишизма и ортодоксии (անգլ.). = Nathan Birnbaum and Jewish Modernity: Architect of Zionism, Yiddishism, and Orthodoxy. — Stanford, California: Stanford University Press, 2013. — ISBN 978-0-8047-7873-2
  • Роберт Уистрич. 12. Метаморфозы с Натаном Бирнбаумом // Евреи Вены в эпоху Франца Иосифа (անգլ.) = The Jews of Vienna in the Age of Franz Joseph. — Нью-Йорк: Издательство Оксфордского университета, 1989. — С. 381-420. — ISBN 0-19-710070-8
  • Иоаким Дорон. Сионистские мысли и взгляды Натана Бирнбаума (եբրայերեն). — Израиль: Ха-сифрия ха-ционит, 1988. — ISBN 965-319-001-6
  • Роберт Уистрич. 5. Странная одиссея Натана Бирнбаума // Лаборатория по уничтожению мира: немцы и евреи в Центральной Европе (անգլ.) = Laboratory for World Destruction: Germans and Jews in Central Europe. — Небраска: University of Nebraska Press, 2007. — С. 118-153. — ISBN 0-8032-1134-1
  • Джошуа А. Фишман. Идиш: возвращение к жизни (անգլ.). = Yiddish: Turning to Life. — Stanford, California: John Benjamins Publishing Company, 1991. — С. 161-171, 239-254. — ISBN 1-55619-111-1
  • Эмануэль Голдсмит. 4. Натан Бирнбаум // Современная культура идиш: история движения за признание языка (անգլ.) = Modern Yiddish Culture: The Story of the Yiddish Language Movement. — Нью-Йорк: Fordham University Press, 1997. — С. 99-119. — ISBN 0-8282-1695-0
  • Йозеф Френкель. Борьба Матиаса Ахера за «корону Сиона» (անգլ.) = Mathias Acher's Fight for the "Crown of Zion" // Jewish Social Studies. — Indiana University Press, 1954. — Т. 16. — № 2. — С. 115-134.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]