Յուրի Լոտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Լոտման
Yuri Lotman. Portrait. 1980.jpg
Ծնվել է փետրվարի 28, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:28|2|0}})[1]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ
Մահացել է հոկտեմբերի 28, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (71 տարեկանում)
Մահվան վայր Տարտու
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of Estonia.svg Էստոնիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Q3064300?
Մասնագիտություն մարդաբան, լեզվաբան և փիլիսոփա
Աշխատավայր Տարտուի համալսարան
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի մեդալ II աստիճանի, Կարմիր Աստղի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ կամ ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
Անդամություն Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Yuri Lotman Վիքիպահեստում

Յուրի Միխայիլի Լոտման (1922-1993), ռուս Սեմիոտիկ (նշանագետ), մշակութաբան և բանասեր, «Տարտու-Մոսկովյան սեմիոտիկական դպրոցի» հիմնադիր։

1939 թվականին ընդունվել է Լենինգրադի բանասիրության ֆակուլտետ, իսկ 1940 թվականին մեկնել ռազմաճակատ։ 1950 թվականին տեղափոխվել է Տարտուի համալսարան (Էստոնիա)։ Այստեղ էլ 1951 թվականին պաշտպանել թեկնածուականը, իսկ 1961 թվականին` դոկտորականը։ Եղել է Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամ, Նորվեգական, Շվեդական և Էստոնական ակադեմիաների ակադեմիկոս։ Ինչպես նաև` Նշանագիտության համաշխարհային ասոցիացիայի վիցե-պրեզիդենտ, «Նշանագիտական համակարգերի աշխատություններ» շարքի կազմակերպիչ («Տարտուի համալսարանի հետազոտական գրությունների» շրջանակում)։ Արժանացել է Պուշկինյան մրցանակի։ Հիմնարար աշխատություններից են՝ «Կառուցքաբանական պոետիկայի դասընթացներ» (1964), «Գեղարվեստական տեքստի կառուցվածքը» (1970), «Պոետական տեքստի վերլուծություն» (1972), «Մշակույթը և պայթյունը» (1992) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015: