Յուլիուս Պոկոռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Յուլիուս Պոկոռնի
Julius Pokorny
Ծնվել է հունիսի 12, 1887(1887-06-12)[1]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն[2]
Մահացել է ապրիլի 8, 1970(1970-04-08)[2][3] (82 տարեկանում)
Ցյուրիխ, Շվեյցարիա[2][4]
Քաղաքացիություն Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություն լեզվաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Վիեննայի համալսարան, Բեռնի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Հումբոլդտի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան
Գործունեության ոլորտ լեզվաբանություն և Celtic studies
Ալմա մատեր Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]

Յուլիուս Պոկոռնի (1887-1970), գերմանացի (ԳՖՀ) լեզվաբան, կելտագետ հնդեվրոպաբան։

Ծագումով չեխ, սովորել է Վիեննայի համալսարանում։ Եղել է Վիեննայի (1914-1920 թթ.), Բեռլինի (1920-1936 թթ., պրոֆեսոր), ապա Բեռնի և Ցյուրիխի, 1955 թվականից՝ Մյունխենի համալսարանների դասախոս։ 1925 թվականից՝ Իռլանդիայի Ազգային համալսարանի, իսկ 1966 թվականից՝ Ուելսի և էդինբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր։ Ունի հնդեվրոպական լեզուների ստուգաբանությանը, Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ծագմանն ու նախապատմությանը, կելտական լեզուների պատմությանն ու գրականությանը վերաբերող շատ աշխատություններ։ Հնդեվրոպացիների նախահայրենիքի հարցի առնչությամբ մշակել է ենթաշերտի (սուբստրատ) տեսությունը։ «Թոխարերենի տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1969 թ.) հոդվածում մերձավոր կապեր է տեսել թոխարերենի և թրակա-փռյուգիական լեզուների միջև՝ վերջիններիս հետ սերտորեն կապել նաև հայերենը։ Հնդեվրոպական լեզուների նորագույն համեմատական բառարանի հեղինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 367 CC-BY-SA-icon-80x15.png