Յոհաննես Մյուլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհաննես Մյուլլեր
Johannes Müller
Johannes Peter Müller.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1801(1801-07-14)[1][2][3][4][5]
Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[6]
Մահացել էապրիլի 28, 1858(1858-04-28)[2][3][4][5] (56 տարեկանում)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6]
Բնակության վայր(եր)Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունկենդանաբան, անատոմ, կենսաբան, Ձկնաբան, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիոլոգ և նյարդաբան
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերԲոննի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԿառլ Ռուդոլֆի[7], Philipp Franz von Walther?[8] և August Franz Joseph Karl Mayer?[9]
Եղել է գիտական ղեկավարՀերման Հելմհոլց, Էրնստ Վիլհելմ ֆոն Բրյուկկե, Ռուդոլֆ Վիրխով[10], Paul du Bois-Reymond?[11], Friedrich Gustav Jakob Henle?[12], Էռնստ Հեկկել[13], Felix Hoppe-Seyler? և Albert von Kölliker?
Հայտնի աշակերտներՀերման Հելմհոլց, Ludwig Traube?, Թեոդոր Շվան, Hermann Senator?, Վիլհելմ Վունդտ և Friedrich Gustav Jakob Henle?
ՊարգևներԿոպլիի մեդալ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Johannes Peter Müller Վիքիպահեստում

Յոհաննես Պետեր Մյուլլեր (անգլ.՝ Johannes Peter Müller, հուլիսի 14, 1801(1801-07-14)[1][2][3][4][5], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[6] - ապրիլի 28, 1858(1858-04-28)[2][3][4][5], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6]), գերմանացի բնագետ, ժամանակակից ֆիզիոլոգիայի, համեմատական անատոմիայի և սաղմնաբանության հիմնադիրներից։

Բոննի (1830) և Բեռլինի (1833) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1832)։ Ավարտել է Բոննի համալսարանը (1822)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի և զգացողության օրգանների ուսումնասիրմանը։ Ըստ Միլլերի զգայությունը զգացողության օրգանների ներքին հատկությունների («առանձնահատուկ էներգիայի») արտահայտությունն է։ Միլլերը «ֆիզիոլոգիական իդեալիզմի» հիմնադիրներից է, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը իր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 398)։ Միլլերը ուսումնասիրել է անծնոտների կառուցվածքը, երկկենցաղների և սողունների ավշային սրտերը, փշամորթների սաղմնային և ետսաղմնային զարգացումը, հայտնաբերել և նկարագրել է թարթիչավոր որդերի (Մյուլլերյան թրթուր) և նեմերտինների թրթուրային փուլը, ողնաշարավոր կենդանիների և մարդու սաղմի նախաերիկամները կոյանցքին միացնող խողովակը (Մյուլլերյան խողովակ)։ Հիմնադրել է (1834) «Archiv fiir Anatomie Physiologie und wissenshaftliche Medzin» ամսագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118585053 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. https://www.genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=23194
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 648 CC-BY-SA-icon-80x15.png