Յոզեֆ Հոֆման (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Հոֆման
լեհ.՝ Józef Kazimierz Hofmann
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1876(1876-01-20)[1][2][3]
ԾննդավայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 16, 1957(1957-02-16)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լեհաստան
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, սցենարիստ, համալսարանի դասախոս և գյուտարար
ԱշխատավայրՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ
Ծնողներհայր՝ Kazimierz Hofman?
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
ԵրեխաներJosef Anton Hofmann?
 Josef Hofmann (pianist) Վիքիպահեստում

Յոզեֆ Կազիմիր Հոֆման (լեհ.՝ Józef Kazimierz Hofmann, հունվարի 20, 1876(1876-01-20)[1][2][3], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 16, 1957(1957-02-16)[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), լեհական ծագմամբ ամերիկացի դաշնակահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում, հայրը՝ Կազիմիր Հոֆմանը, դաշնակահար էր, մայրը երգել է կրակովյան օպերետում։ Երեք տարեկան հասակում Յոզեֆը ստացել է հոր առաջին երաժշտական դասերը և մեծ տաղանդ է ցուցաբերել, շուտով արդեն սկսել է ելույթ ունենալ որպես դաշնակահար և նույնիսկ կոմպոզիտոր (Նա նաև լավ ընդունակություններ ուներ մաթեմատիկայում, մեխանիկայում և այլ ճշգրիտ գիտություններում)։

Եվրոպայում հյուրախաղերից հետո Հոֆմանը 1887 թվականի նոյեմբերի 29-ին առաջնախաղ է ունեցել ԱՄՆ-ում` համերգով հանդես գալով Մետրոպոլիտեն օպերայի թատրոնում, որտեղ փայլուն կերպով կատարել է Բեթհովենի առաջին կոնցերտը, նաև հանպատրաստից ստեղծագործել է հանդիսատեսի կողմից առաջարկվող թեմաներով` հանրության առջև ունենալով մեծ հաջողություն։

Ապակու մագնատ Ալֆրեդ Կլարկը հիանալով պատանի երաժշտի արվեստով` փոխանցել է նրան 50.000 դոլար, ինչն ընտանիքին թույլ է տվել վերադառնալ Եվրոպա, որտեղ Հոֆմանը կարողացել է հանգիստ շարունակել իր ուսումը։ Որոշ ժամանակ նրա ուսուցիչը եղել է Մաուրիցի Մոշկովսկին, սակայն հետո Հոֆմանը եղել է Անտոն Ռուբինշտեյնի միակ մասնավոր աշակերտը (որն այդ ժամանակ ապրում էր Դրեզդենում), որը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործական հայացքների վրա։

1894 թվականին Հոֆմանը կրկին սկսել է ելույթ ունենալ հանրության առջև, արդեն ոչ թե որպես հրաշամանուկ, այլ` որպես կազմավորված հասուն արտիստ։ Ռումբիշտեյնի չորրորդ կոնցերտը հեղինակի ղեկավարությամբ Համբուրգում կատարելուց հետո Ռումբիշտեյնը ասել է, որ այլևս նրան սովորեցնելու բան չունի և դադարեցնում է նրա հետ պարապմունքները։

Դարի վերջին Հոֆմանը եղել է աշխարհի ամենահայտնի և պահանջված դաշնակահարներից մեկը, նրա համերգները մեծ հաջողությամբ անցնում էին Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, ամենուր անշլագով։ Համերգներից մեկի ժամանակ Սանկտ Պետերբուրգում նա ապշեցրել է հանրությանը` 10 ելույթի ընթացքում նվագելով ավելի քան 250 տարբեր պիեսեր։ 1903 և 1904 թվականներին Հոֆմանը ելույթ է ունեցել Պետերբուրգում Յան Կուբելիկի հետ միասին այնպես, որ ըստ Օսիպ Մանդելշտամի հիշողությունների.

այն ժամանակվա պետերբուչգցու գիտակցության մեջ նրանք մի կերպար էին դարձել։ Երկվորյակների նման նրանք ունեին նույն հասակը և նույն ոճի էին։ Հասակով` միջինից ցածր, մազերը` ագռավի փետուրի պես սև։ Երկուսն էլ չափազանց ցածր ճակատ ունեին և շատ փոքր ձեռքեր։ Երկուսն էլ հիմա ինձ համար պատկերվում են որպես լիլիպուտների թատերախմբի ներկայացուցիչներ։

1914 թվականին Հոֆմանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շուտով քաղաքացիություն է ստանացել և շարունակել է ելույթները։ 1924 թվականին Նա ընդունել է Ֆիլադելֆիայում նոր հիմնադրված Կյորտիսոսկու երաժշտության ինստիտուտը ղեկավարելու առաջարկը և այն ղեկավարել է մինչև 1938 թվականը։ Իր ղեկավարման ընթացքում ինստիտուտը դուրս է եկել համաշխարհային մակարդակի` դառնալով հիանալի դպրոց ապագայում շատ հայտնի երաժիշտների համար։

Հոֆմանի ակտիվ ելույթները շարունակվել են մինչև 1940-ական թվականների սկիզբը, նրա վերջին համերգը կայացել է 1946 թվականին, Նյու Յորքում։ Հոֆմանը կյանքի վերջին տարիներին ոգևորված էր ձայնագրությունների և մեխանիկայի մշակմամբ, նրան են պատկանում տասնյակ արտոնագրեր դաշնամուրի կառուցվածքի տաարբեր բարելավումների համար[5][6], նաև տարբեր բարելավումներ մեքենաների համար, որոնցից էին ամորտիզատորը, որի նախագիծը նման էր դաշնամուրի ոտնակին և «մաքրիչները», որի գործողության հիմքում ընկած է մետրոնոմի սկզբունքը[7]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆմանը 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկն էր։ Փայլուն տեխնիկան և յուրօրինակ ռիթմիկ երևակայությունը համատեղ թույլ էին տալիս նրան նվագել տարերային հզորությամբ և ուժով, իսկ շնորհիվ գերազանց հիշողության նա կարող էր չմտածել մեկ անգամ կատարած ստեղծագործությունը հերթական համերգից առաջ «վերաթարմացնելու» մասին։

Դաշնակահարի խաղացանկը հսկայական էր, բայց ոչ համապարփակ, այն սահմանափակվել է 19-րդ դարի առաջին կեսի ժառանգությամբ, Բեթհովենից մինչև Ֆերենց Լիստ։ Շատ հաճախ Հոֆմանը իր ծրագրերին էր միացնում Շոպենի ստեղծագործությունները և հատկապես նվագում էր վալսերը, նույն կատարելությամն` մազուրկաները, «որի առջև լռում էր ցանկացած քննադատություն»[8]։ Սակայն նա գրեթե երբեք չի կատարել ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությունները։ Բացառություն չէր նույնիսկ Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային երրորդ կոնցերտը, որը նվիրված էր Հոֆմանին, որի ստեղծագործությունները Ռախմանինովը ևս շատ էր գնահատում։ Հոֆմանը եղել է պատմության մեջ առաջին երաժիշտը, որը 1887 թվականին ձայնագրել է իր կատարումը ֆանոգրաֆով, սակայն հետագայում ստուդիայում քիչ էր ձայնագրվում։ Հոֆմանի մեծ քանակությամբ ձայնագրություններ, որոնք կատարվել էին համերգների ընթացքում, պահպանվել են մինչ օրերս։

Հոֆմանը համարվում է մոտ հարյուր ստեղծագործությունների (հրապարակվել են Միշել Դվորսկի կեղծանվամբ), դաշնամուր նվագելու արվեստի մասին երկու` «Խորհուրդներ երիտասարդ դաշնակահարներին» և «Դաշնամուրային նվագակցում» գրքերի հեղինակ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баринова М. Н. Воспоминания о Гофмане и Бузони. — М.: Музыка, 1964.
  • Рабинович Д. Играет Иосиф Гофман. — «Советская музыка», № 7 за 1961 год.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гофман Иосиф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. HOFMANN — Google Patent Search(չաշխատող հղում)
  6. PIANO ACTION — Google Patent Search(չաշխատող հղում)
  7. Marek Kępa. Twice The Genius: The Music & Inventions of Józef Hofmann // Culture.pl, 19.09.2017.
  8. Вступительная статья Г. М. Когана к книге: Гофман И. Фортепианная игра. Ответы на вопросы о фортепьянной игре // М.: Музгиз, 1961—224 с. (см. стр. 12, 17-18)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Հոֆման (երաժիշտ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 594