Մշուշաքող


Մշուշաքող, օդում կախված ջրի փոքր կաթիլների հետևանքով առաջացած երևույթ։ Կարող է արհեստականորեն ստեղծվել աերոզոլային բալոնների շնորհիվ, եթե խոնավության և ջերմաստիճանի պայմանները ճիշտ են ընտրված։ Կարող է հայտնվել բնական եղանակային պայմաններում, երբ օդի հարաբերական խոնավությունն արագորեն սառչում է, օրինակ՝ երբ օդը շփման մեջ է մտնում այն մակերևույթների հետ, որոնք ավելի սառն են, քան օդը։
Մշուշաքողի ձևավորմանը, ինչպես մյուս սուսպենզիաների դեպքում, մեծապես նպաստում է միջուկային տեղանքների առկայությունը, որոնց վրայի ջրային շերտը կարող է սառչել։ Այսպիսով, նույնիսկ անսովոր աղբյուրները, ինչպիսիք են հրաբխային ժայթքման հետևանքով առաջացած փոքր մասնիկները, բևեռային գազերի արտանետումերը և նույնիսկ բևեռային լույսերի հետ կապված մագնիտոսֆերային իոնները, կարող են ճիշտ պայմաններում հայելիների վրա առաջացնել մշուշաքող։ Հայելիների վրա առաջացած մշուշաքողը չպետք է շփոթել կոնդենսացումի հետ, քանի որ դրանք շատ տարբեր են։ Մշուշաքողը ջրի կաթիլների կուտակումն է, բայց խտացումը այլ ձևի ջրի կաթիլներ են։
Մշուշաքողը սովորաբար շփոթում են մշուշի հետ, որը նման է երկրի մակարդակի վրա գտնվող եռաշերտ ամպին։ Այս երկու երևույթները տարբեր են, բայց ունեն որոշակի ընդհանրություններ։ Մշուշաքողը և մշուշը նույն կերպ են ձևավորվում։ Մշուշաքողն ավելի խիտ է և տևում է ավելի երկար, իսկ մշուշն ավելի բարակ է և թափանցիկ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպամածությունը հաճախ կոչվում է «մշուշաքող», երբ այն հանդիպում է լեռներում, իսկ ջրային մարմնի կամ ճահճային տարածքների վրա կախված երևույթն անվանում են «մշուշ»։ Մշուշաքողի և մշուշի միակ տարբերությունը տեսանելիությունն է[1]։ Երևույթը կոչվում է մշուշաքող, եթե տեսանելիությունը 1 կմ է կամ ավելի քիչ։ Մեծ Բրիտանիայում մշուշաքողի սահմանումը տալիս են 100 մետրից ավելի քիչ տեսանելիության դեպքում (Մեծ Բրիտանիայի ճանապարհային երթևեկության օրենսգրքի 226-րդ կանոնի համաձայն)[2], մինչդեռ օդաչուների համար հեռավորությունը պետք է լինի 1 կմ։
Մշուշաքողը լույսի ճառագայթը տեսանելի է դարձնում կողքից բեկման և ցրման միջոցով։
«Շոտլանդական մշուշաքողը» թեթև կայուն սառնամանիքն է։
Մշուշաքող սովորաբար լինում է ափերի մոտ և հաճախ կապված է մշուշի հետ։ Երբ ջերմաստիճանը ցածր է, մշուշաքողը կարող է լինել լեռնաշղթաների չափ բարձր։
Ձյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սառը մշուշաքողը» նման է սովորական մառախուղին, միայն խտությունն է փոքր, իսկ տեսանելիությունն ավելի մեծ է (երբ ջերմաստիճանն ընկնում է 0 °C-ից ցածր (32 °F), առաջանում է սառը մշուշաքող[3]։
-
Մշուշաքողը բլուրների գագաթներին, Ավստրալիա
-
Արևի լույսը մշուշաքողի մեջ։ Ձմռան մշուշոտ առավոտ։
-
Մառախլապատ առավոտ
-
Մշուշաքողը լճի վրա
-
Կուրիտիբա, Բրազիլիա
-
Լաբուգամա, Շրի Լանկա
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին։ Վերցված է 2006-01-16
- ↑ «Driving in adverse weather conditions (226 to 237)»։ gov.uk։ Government of the United Kingdom
- ↑ «WHAT IS DIFFERENCE BETWEEN ICE FOG AND FREEZING FOG?»։ www.theweatherprediction.com։ Վերցված է 2020-07-13
![]() |
Տես՝ մառախուղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
|
|