Սուսպենզիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյուրի և ջրի սուսպենզիա։ Ալյուրը ջրում ստանում է կապտավուն գունավորում։

Սուսպենզիաներ (լատ.՝ suspendere - կախել), կախույթն, պինդ նյութի մասնիկներից և հեղուկից բաղկացած դիսպերս համակարգեր։

Սուսպենզիաներում պինդ նյութի դիսպերսման աստիճանը ավելի փոքր է (մասնիկները ավելի մեծ են՝ 194 սմ), քան կոլոիդ համակարգերում։ Կառուցվածքային կմախք չունեցող անկայուն են, պինդ նյութի մասնիկները (դիսպերսված ֆազը) նստում են ծանրության ուժի ազդեցությամբ։

Սուսպենզիաներ ստանում են պինդ նյութը հեղուկում մանրելով, փոշին հեղուկի հետ խառնելով և այլ եղանակներով։ Սուսպենզիաներ ստացվում են նաև կո լոիդների կոագուլմամբ։ Բնության մեջ առաջանում են հոսող ջրերով բնահողի լվացման և մթնոլորտային փոշիով ջրամբարների աղտոտման հետևանքով։ Սուսպենզիան լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ, խեցեղենի, լաքաներկերի, թղթի և այլ արտադրություններում։ Որոշ պարարտանյութեր, գյուղատնտեսական թունանյութեր և բազմաթիվ դեղանյութեր օգտագործվում են Սուսպենզիաների ձևով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 199 CC-BY-SA-icon-80x15.png