Միցուկո Ուտիդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միցուկո Ուտիդա
Բնօրինակ անունճապ.՝ 内田光子
Ծնվել էդեկտեմբերի 20, 1948(1948-12-20)[1][2][3] (73 տարեկան)
Atami, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր, դիրիժոր և ռեժիսոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլUniversal Music LLC?
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինRobert Cooper?
Պարգևներ
Կայքmitsukouchida.com
Commons-logo.svg Mitsuko Uchida Վիքիպահեստում

Միցուկո Ուտիդա (ճապ.՝ 内田光子, անգլ.՝ Mitsuko Uchida Միցուկո Ուչիդա; դեկտեմբերի 20, 1948(1948-12-20)[1][2][3], Atami, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնական ծագում ունեցող բրիտանացի դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 20-ին Ճապոնիայի Ատամի քաղաքում։ Դաշնամուր սկսել է նվագել դեռևս վաղ տարիքում։ 12 տարեկան հասակում դիվանագետ ծնողների հետ տեղափոխվել է Վիեննա, որովհետև նրա հայրը նշանակվել էր Ավստրիայում Ճապոնիայի դեսպան։ Սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում։ Նրա ուսուցիչը սկզբնական շրջանում եղել է Ռիչարդ Հաուզերը, հետո Վիլհելմ Կեմպֆը և Ստեֆան Ասկենասեն։ Հոր ծառայության ժամկետը լրանալուց հետո նա վերադարձել է Ճապոնիա, իսկ Ուտիդան մնացել է Վիեննայում և շարունակել կրթությունը։ Առաջին ելույթը Վիեննայի Մուզիքֆերայն համերգասրահում ունեցել է 14 տարեկանում։ Հետո սկսել է գիտելիքները խորացնել Արթուր Շնաբելի վերջին աշակերտուհու՝ Մարիա Կրուչոյի մետ[5][6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Բրյուսելում մասնակցել է Ելիզավետա թագուհու անվան մրցույթին և զբաղեցրել 10-րդ հորիզոնականը։ 1969 թվականին Վիեննայում մասնակցել է Բեթհովենյան մրցույթին և ստացել առաջին մրցանակը[7]։ 1970 թվականին Վարշավայում կայացած Շոպենյան մրցույթի շրջանակներում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[8]։ 1975 թվականին Լիդսում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[9]։

1983 թվականին դարձել է Ելիզավետա թագուհու մրցույթի ժյուրիներից մեկը։

Միջազգային ճանաչում են ստացել Մոցարտի բոլոր սոնատների և դաշնամուրային կոնցերտների նրա կատարումները[10][11]։

1998 թվականին դարձել է Կալիֆոռնիայում կայացած Օհայի երաժշտական փառատոնի առաջին կին ղեկավարը[10]։

2002-2007 թվականներին աշխատել է Կլիվենդյան նվագախմբի հետ։ Եղել է անգլիական կամերային նվագախմբի դիրիժորը։ 2010 թվականին որպես արտիստ հրավիրվել է Բեռլինյան ֆիլհարմոնիկ։ Եղել է Մարլբորի փառատոնի և երաժշտական դպրոցի ղեկավարը[10]։

Ստացել է բրիտանական քաղաքացիություն։ Ապրել է Լոնդոնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է դիվանագետ Ռոբերտ Կուպերի հետ։

Ռեպերտուար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակահարուհու ռեպերտուարի հիմնական մասը կազմել են Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Շոպենի, Դեբյուսիի, Բերգի, Առնոլդ Շյոնբերգի և Վեբերնի ստեղծագործությունները։ Կատարել և ձայնագրել է Մոցարտի դաշնամուրային բոլոր սոնատները (Գրամոֆոն մրցանակ, 1989): Կլիվենդյան նվագախմբում Պիեր Բուլեզի գլխավորությամբ կատարած Շյոնբերգի դաշնամուրային կոնցերտը նույնպես արժանացել է Գրամոֆոն մրցանակի (2001): Մրցանակներ է ստացել Բեթհովենի դաշնամուրային կոնցերտների, սոնատների, Շուբերտի և Դեբյուսիի ստեղծագործությունների կատարումների համար։ Անսամբլային համարներ է ունեցել Քրիստիան Տեցլաֆի, Կիրի Տե Կանավայի, Ֆելիսիտի Լոտի, Իեն ԲոսթրիջիՄարինա Պիչինինիի հետ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվականին արժանացել է Սանթոնի երաժշտական մրցանակի[12]
  • 1989 թվականին ստացել է Գրամոֆոն մրցանակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրային սոնատների ամբողջական հավաքածուի լավագույն գործիքային ձայնագրության համար[13]
  • 2001 թվականին ճանաչվել է Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր հրամանատար։ Այդ ժամանակ պատվավոր էր, որովհետև նա դեռ բրիտանական քաղաքացիություն չէր ստացել[14]
  • 2001 թվական Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունների լավագույն գործիքային ձայնագրության համար արժանացել է Գրամոֆոն մրցանակի[13]
  • 2003 թվականին ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության միջազգային անդամ[15]
  • 2008 թվականի ապրիլին BBC-ն նրան է հանձնել «Տարվա գործիքավորող» և «Տարվա սկավառակ» մրցանակները[16]
  • 2009 թվականին Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է երաժշտության դոկտորի աստիճան[17]
  • 2011 թվականին Մոցարտի դաշնամուրային № 23 և № 24 կոնցերտների ձայնագրությունների համար «Լավագույն գործիքային մենակատար» անվանակարգում արժանացել է Գրեմմի մրցանակի
  • 2015 թվականին Ճապոնիայի կայսերական ընտանիքի կողմից պարգևատրվել է կայսերական շքանշանով[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.sankei.com/article/20151009-KBXY5HCTCBMVDOHDVPX3CKRWGU/
  5. Immelman Niel (13 April 2009)։ «Maria Curcio»։ The Guardian։ Վերցված է 6 December 2016 
  6. «Maria Curcio»։ Telegraph.co.uk։ 7 April 2009։ Վերցված է 6 December 2016 
  7. [1] (չաշխատող հղում)
  8. «Narodowy Instytut Fryderyka Chopina»։ Konkursy.nifc.pl։ Վերցված է 28 July 2020 
  9. "Uchida, Mitsuko", Grove Music Online, 2007. Accessed 3 June 2007.
  10. 10,0 10,1 10,2 «Mitsuko Uchida Facts»։ Your Dictionary (անգլերեն)։ LoveToKnow, Corp։ Վերցված է 2014-03-31 
  11. Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, 51. ISBN 978 2 3505 5192 0.
  12. «Suntory Music Award Awardees»։ Suntory.com։ Վերցված է 28 July 2020 
  13. 13,0 13,1 «Artist»։ Gramophone.co.uk։ Վերցված է 28 July 2020 
  14. «New Year Honours 2000 – Honorary appointments»։ Bbc.co.uk։ 30 December 2000։ Վերցված է 6 December 2016 
  15. «APS Member History»։ search.amphilsoc.org։ Վերցված է 2021-06-22 
  16. «Mitsuko Uchida takes BBC's classical top spot» (Press release)։ Վերցված է 6 January 2020 
  17. «Oxford University Gazette, 5 February 2009»։ Արխիվացված է օրիգինալից 4 July 2009-ին։ Վերցված է 28 July 2020 
  18. «Artists honored with Japan's Praemium Imperiale awards»։ Reuters.com (Press release)։ Reuters։ 21 October 2015։ Վերցված է 17 July 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]