Գրամոֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրամոֆոն

Գրամոֆոն (հունարեն՝ γράμμα - ձայնագրություն, հունարեն՝ φωνή - ձայն), ձայնասկավառակից ձայնի մեխանիկական վերարտադրման սարք։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրամոֆոնը Թոմաս Էդիսոնի 1877 թվականին հնարած ֆոնոգրաֆի կատարելագործված տեսակն է, որը նույն թվականին պատենտավորել է Էմիլ Բերլիները։ Իր ստեղծման սկզբնական շրջանում գրամոֆոնը ֆոնոգրաֆի նման նաև ձայնագրող սարք էր։ Ի տարբերություն ֆոնոգրաֆի այստեղ ձայնագրման և վերարտադրության համար գլանի փոխարեն օգտագործվում է կաուչուկե կամ էբոնիտե սկավառակ։ Հետագա տարիներին գրամոֆոնի կատարելագործման շնորհիվ հնարավոր եղավ ձայնարկման բարձր որակ ստանալ։ 1940-ական թվականներին հայտնի էր գրամոֆոնի առանց ձայնափողի տարբերակը (անվանումը արտադրող ֆիրմայի անունից՝ Պատե)։

Պատեֆոն

Կազմություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից՝ ասեղնակիր մեմբրան և ձայնափող։ Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի ճառագայթած ձայնային տատանումները ուժեղացվում են ձայնափողի միջոցով[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան