Վիլհելմ Կեմպֆ
Վիլհելմ Կեմպֆ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Wilhelm Kempff |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1895[1][2][3][…] Յուտերբոգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | մայիսի 23, 1991[1][5][3][…] (95 տարեկան) Պոզիտանո, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[4] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, համալսարանի դասախոս և ինքնակենսագիր |
Գործիքներ | դաշնամուր[4] և երգեհոն |
Կրթություն | Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Wilhelm Kempff Վիքիպահեստում |
Վիլհելմ Կեմպֆ (գերմ.՝ Wilhelm Kempff, նոյեմբերի 25, 1895[1][2][3][…], Յուտերբոգ, Potsdam District, Արևելյան Գերմանիա[4] - մայիսի 23, 1991[1][5][3][…], Պոզիտանո, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[4]), աշխարհահռչակ գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլհելմ Կեմպֆը ծնվել է Յուտերբորգում։ Մեծացել է հրաևան՝ Պոտսդամում, որտեղ նրա հայրը Սուրբ Նիկոլայ եկեղեցու արքայական երաժշտության ղեկավարն էր և երգեհոնահարը։ Նրա պապը նույնպես երգեհոնահար էր, իսկ նրա եղբայր Գևորգը դարձել է Էռլանգենի համալսարանի եկեղեցական երաժշտության ղեկավար[7]։ Վաղ մանկուց հոր հետ տնային երաժշտական կրթություն է ստացել, որից հետո, ինը տարեկանից սկսել է սովորել Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Կառլ Հայնրիխ Բարթի մոտ դաշնամուր, ինչպես նաև սովորել է կոմպոզիցիա՝ Ռոբերտ Կանի ղեկավարությամբ։
1917 թվականին եղել է նրա առաջին խոշոր մենահամերգը, որից հետո պարբերաբար համերգներ է տվել։ Նրա վերջին համերգը տեղի է ունեցել Փարիզում 1981 թվականին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա շրջագայել է աշխարհի տարբեր մասերում։ Այսպիսով, 1936-1979 թվականներին նա 10 անգամ այցելել է Ճապոնիա, որի համար նրա պատվին ճապոնական փոքրիկ կղզին անվանվել է Կեմպու-Սան[8]։ 1924-1929 թվականներին ղեկավարել է Շտուտգարտի կոնսերվատորիան։ Հետագայում նա նախընտրել է դասավանդել իր իսկ մանկավարժական կառույցներում։ 1957 թվականից դասավանդել է Իտալիայի Պոզիտանո քաղաքում։ Կեմպֆի մահից հետո նրա աշակերտ Գերհարդ Օպիցը շարունակել է իրենց աշխատանքը։
Ունեցել է հինգ երեխա։ Նրա դուստրը՝ Դիանան, գրող է եղել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլհելմ Կեմպֆը 60 տարի շարունակ ձայնագրվել է։ Մինչ այժմ նրա ձայնագրությունները, որտեղ հնչում է Բեթհովենի, Շումանի, Բրամսի, Շուբերտի, Մոցարտի, Բախի, Լիստի և Շոպենի երաժշտությունը, չեն կորցրել իրենց նշանակությունը[9]։ Վիլհելմ Կեմպֆը կատարել է Ֆրանց Շուբերտի սոնատների առաջին ամբողջական ձայնագրությունը, որով էլ նրանք հայտնի են դարձել։ Վերջին անգամ 1964-1965 թվականներին նա վերաշարադրել է ստերեո տեխնոլոգիայի ներդրման հետ կապված Բեթհովենի սոնատները[10]։ Նույնը տեղի է ունեցել և իր ձայնագրություններով Բեթհովենի կոնցերտների հետ. ստերեո էֆեկտի համար նա դրանք վերաձայնագրել է Ֆերդինանտ Լայթների հետ։
Կամպֆի երգացանկում կամերային երաժշտությունը համատեղ ներկայացված է Եհուդի Մենուհինի, Պիեր Ֆուրնի, Վոլֆգանգ Շնայդերխի, Պաուլ Գրյումերի և այլ երաժիշտների հետ։ Իր գործընկերների համար Կեմպֆը ռիթմի վառ զգացողության օրինակ էր։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմում են, որ երբ Կեմպֆը Ֆիլանդիայում է եղել կոմպոզիտոր Յան Սիբելիուսը խնդրել է իրեն նվագել Բեթհովենի 29-րդ Մուրճը (անգլ.՝ Hammerklavier) սոնատը։ Երբ Կեմպֆն ավարտել է, Սիբելիուսը նրան դիմել է հետևյալ բառերով.
Ոչ, դու դա չես նվագել դաշնակահարի պես, այլ նվագել ես ... որպես մարդ։ - Սիբելիուս
|
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Վիլհելմ Կեմպֆը մահացել է Պոզիտանոյում։ Նրա գերեզմանը գտնվում է Վերին Ֆրանկոնիայի Շլոս Վերնշտեյնի մոտակայքում գտնվող Բարոնս ֆոն Կյունեբերգի անտառային գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1993 - 1994. — P. 126. — ISBN 978-84-239-4500-9
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ «Wilhelm Kempff Is Dead at 95; German Was Romantic Pianist (Published 1991)» (ամերիկյան անգլերեն). 1991 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Kaiser, Joachim (1971). «Great pianists of our time» (English). Herder and Herder. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Swett, C. (1975-11). «Outpatient phenothiazine use and bone marrow depression. A report from the drug epidemiology unit and the Boston collaborative drug surveillance program». էջեր 1416–1418. doi:10.1001/archpsyc.1975.01760290084010. PMID 978. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ https://www.wilhelm-kempff-kulturstiftung.de/meisterkurse-beethoven/
- ↑ «Das ORIGINAL». Wilhelm-Kempff-Festival (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Чуть-чуть» в фортепианной музыке». web.archive.org. 2008 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- «Wilhelm Kempff». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- «AllMusic». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: Text "Record Reviews, Streaming Songs, Genres & Bands" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Կեմպֆ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Մայիսի 23 մահեր
- 1991 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի դաշնակահարներ
- Գերմանացի դասական երաժիշտներ
- Գերմանացի երաժշտագետներ
- Գերմանացի երաժշտական մանկավարժներ
- Գերմանացի երգեհոնահարներ
- Գերմանացի ինքնակենսագիրներ
- Գերմանացի կոմպոզիտորներ
- Դասական կոմպոզիտորներ
- Օպերային կոմպոզիտորներ