Միրիամ Լիսետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Միրիամ Լիսետե
Ծնվել էսեպտեմբերի 9, 1885(1885-09-09)[1]
ԾննդավայրՉեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 11, 1969(1969-08-11)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՌեդինգ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունLowther College?
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ

Միրիամ Լիսետե (սեպտեմբերի 9, 1885(1885-09-09)[1], Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 11, 1969(1969-08-11)[1], Ռեդինգ), անգլիացի օպերային սոպրանո, որի կարիերան տևել է 35 տարի՝ 1910-ական թվականների կեսերից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Եղել է նաև երգեցողության ուսուցչուհի և հիմնադրել «Միրիամ Լիսետե կրթաթոշակը»։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիամ Լայսետը ծնվել է 1885 թվականին Անգլիայի Չեշիր կոմսության Օվեր գյուղում։ Վաղ մանկությունն անցկացրել է տարբեր վայրերում՝ Հոնկոնգ և Սինգապուր, քանի որ հայրը «Blue Star Shipping Line» ընկերության նավապետ էր[2][3]։

Երգել սովորել է Լանկաշիր կոմսության Լիթամ քաղաքի Լոութեր քոլեջում։ Նրան առաջինը նկատել է Նելլի Մելբան ու խորհուրդ տվել մեկնել Փարիզ՝ ուսումը շարունակելու իր ուսուցչուհու՝ Մաթիլդա Մարքեզիի մոտ։ Կատարելագործվել է նաև իր՝ Մելբայի, Յան Ռեշկեի, իսկ Միլանում՝ Վինչենցո Սաբատինիի մոտ[4]։ Դեբյուտը կատարել է Հռոմում 1911 թվականի նոյեմբերի 7-ին Միրիամ Լիսետե անունով՝ կատարելով «Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերը[2]։

Որպես Միրիամ Լիսետե Լոնդոնում հանդես է եկել 1912 թվականին Քեննինգթոնյան թատրոնում։ Նույն տարում ամուսնացել է օպերային երգիչ Ջորջ Էդուարդ Վեբստեր Ռոբինսոնի հետ։ 1913 թվականի հունիսի 16-ին ծնվել է նրանց միակ երեխան՝ Մորիս Ռոբինսոնը[2]։ 1915 թվականի մայիսին սըր Թոմաս Բիչեմը նրան առաջին անգամ լսել է «Տրավիատա» օպերայում ու անմիջապես հրավիրել երգելու Տատյանայի դերերգը Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում։ Նա դարձել է Բիչեմի սիրելի երգչուհին ու պարբերաբար հանդես եկել վերջինիս «Beecham Opera Company» ընկերության հետ[5]։

Դեկտեմբերի 28-ին հանդես է եկել Լիզա Լեհմանի «Everyman» օպերայի պրեմիերայի ժամանակ, այնուհետև՝ Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից Անտոնինայի ու «Կախարդական սրինգը» օպերայից Պամինայի դերերգերով։ 1916 թվականի հոկտեմբերի 14-ին երգել է Մանչեստերում՝ ռուսական ու ֆրանսիական երաժշտության համերգներին[2]։

Կովենտ գարդեն արքունական թատրոնում երգել է 1919 -1929 թվականներին[6]։ 1922 թվականին միացել է Բրիտանական ազգային օպերային ընկերությանը, իսկ նույն տարում ավելի ուշ՝ ամուսնալուծվել։ 1929 թվականին Աստրա Դեզմոնդի հետ երգել է Ֆրեդերիկ Դիլիուսի «A Mass of Life» օպերայում։

1931 թվականի սեպտեմբերի 19-ին նրա որդի Մորիսը մահացել է ստրեպտոկոկային վարակից, երբ ընդամենը 18 տարեկան էր։ Մայրը շարունակել է երգել՝ հանդես գալով Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերերգով[2], իսկ 1935 թվականին հանդես է եկել Պաուլ Հինդեմիթի «Կարդիլյակ» օպերայի բրիտանական պրեմիերային։ 1944 թվականին, համարյա 60 տարեկան հասակում Միջին Արևելքում հանդես է եկել բրիտանական զորաջոկատների առջև[2]։

Հանգստի անցնելուց հետո զբաղվել է դասվանդելով։ Վախճանվել է 83 տարեկան հասակում՝ 1969 թվականի օգոստոսի 11-ին Անգլիայի Ռեդինգ քաղաքի «Royal Berks» հիվանդանոցում[2]։ Նրա ունեցվածքի մեծ մասն օգտագործվել է «Միրիամ Լիսետե կրթաթոշակ»-ի հիմնադրման համար, որը հնարավորություն է տալիս դրան արժանացածներին կրթություն ստանալ Ֆրանսիայի ցանկացած վայրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆրանսիական երաժշտության մեկնաբանման վրա[7]։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսետեի ձայնագրությունների մեջ մտնում են՝ «Ֆաուստ» օպերան ամբողջությամբ[8], կարևոր հատվածներ իռլանդացի կոմպոզիտոր Ուիլյամ Վինսենտ Ուոլասի «Մարիտանա» օպերայից[9], Սանտուցցայի դերերգը «Գեղջկական ասպետություն» օպերայից և Նեդդան «Պայացներ» օպերայից[10]։ Նախապատրաստվել է ամբողջական դիսկոգրաֆիա[5]։

Նրա ձայնագրություններին մասնակցել են տարբեր երաժիշտներ ու դիրիժորներ[5]։

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիամ Լիսետեի կատարած գլխավոր դերերն էին՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Music Web International: Miriam Licette, Charles A Hooey
  3. This may have given rise to the erroneous information found in various sources that she was born in Singapore in 1892, of Scots and French parentage.
  4. Grove's Dictionary of Music and Musicians, 5th ed, 1954, Vol. V, p. 231
  5. 5,0 5,1 5,2 Music Web International: Miriam Licette Discography
  6. Historic Opera Արխիվացված 24 Հունվար 2012 Wayback Machine
  7. UK Performing Arts Արխիվացված 5 Հունվար 2009 Wayback Machine
  8. «Arkiv Musik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  9. Divine Art: British National Opera Company Արխիվացված 18 Նոյեմբեր 2009 Wayback Machine
  10. Presto Classical