Աստրա Դեզմոնդ
Աստրա Դեզմոնդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 10, 1893[1] |
Մահացել է | օգոստոսի 16, 1973[1] (80 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Notting Hill and Ealing High School? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Բրիտանական կայսրության շքանշանակիր Աստրա Դեզմոնդ (ապրիլի 10, 1893[1] - օգոստոսի 16, 1973[1]), 20-րդ դարասկզբի և դարակեսի բրիտանացի կոնտրալտո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվենդոլին Մարի Թոմսոնը ծնվել է Անգլիայի Տորկի քաղաքում, ավստրալիական ծագմամբ ատամնաբույժ Ջորջ Թոմսոնի և Լոնդոնում ծնված ուսուցչուհի Վիվա Լուիզայի ընտանիքում։ Նախքան Դեզմոնդի ծնվելն ընտանիքն ապրել էր Ավստրալիայում, և նրա ավագ քույրեր Մեյբլն ու Կլոդը ծնվել էին Մելբուռնում։ Դեզմոնդի մանկության ընթացքում ընտանիքը տեղափոխվել է Վերին Նորվուդ, այնտեղից էլ՝ արևմտյան Քենսինգթոն։ Կրթությունն ստացել է Նոթթինգ Հիլլի ավագ դպրոցում ու Ուեստֆիլդ քոլեջում, ստացել բակալավրի աստիճան հին հունարենից ու լատիներենից[2]։ Երգեցողություն սովորել է Բլանշ Մարքեզիի (ինչպես իր գործընկեր Մյուրիել Բրանսկիլը) և Լուիզ Տրենտոնի մոտ, ապա նաև Բեռլինում՝ Էռնստ Գրիզբախի ու Կոնրադ Վ․ Բոսի մոտ[2]։
Երգչի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեզմոնդի կարիերան հիմնականում համերգային ու մենահամերգային էր, բայց նա հանդես է եկել օպերաներում նույնպես։ 1916 թվականի «Carl Rosa Opera Company» ընկերության մի ակնարկում նա նկարագրվում է որպես խոստումնալից նոր երգչուհի[3]։ Լոնդոնի «Sadler's Wells» թատրոնում երգել է Դալիլա ու Կարմեն, իսկ Կովենտ գարդեն արքունական թատրոնում՝ Օրտրուդ ու Ֆրիկա[2]։
Նրա մենահամերգներն աչքի էին ընկնում Էդվարդ Գրիգի երգերով, որոնց մասին 1941 թվականին 25 էջանոց հոդված է գրել[4]։ Կատարել է նաև Գրիգի երգերի թարգմանություններ և այս բնագավառում իր աշխատանքի համար Նորվեգիայի կառավարության կողմից արժանացել է սուրբ Օլավի շքանշանին։ Յան Սիբելիուսի երգերի նրա կատարումները նույնպես հաջողություն են ունեցել[2]։
1938 թվականի հոկտեմբերի 5-ին Դեզմոնդն այն սկզբնական 16 երգչուհիներից էր, որոնք ձայնագրվել են Ռալֆ Վոան Ուիլյամսի «Serenade to Music» ստեղծագործության մեջ, որը հետագայում մի քանի ընկերությունների կողմից վերաթողարկվել է խտասկավառակի տարբերակով[5]։ Ավելի վաղ՝ 1932 թվականին Ուիլյամսը նրան էր նվիրել իր «Magnificat» ստեղծագործությունը[6]։ Հետագայում նրա անունով վարդի մի տեսակ է անվանակոչվել[7][8]։
Իր համերգային երգացանկում Դեզմոնդն ունեցել է այնպիսի կատարումներ, ինչպիսիք են՝ սըր Էդուարդ Էլգարի «The Dream of Gerontius»-ը[9] և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Messiah»-ն, Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքան» 1928[2] ու Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին»-ը Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 1942 թվականին[10], նաև առաջինն է բրիտանացի հանդիսատեսին ներկայացրել Իրյո Կիլպինենի երգերը[11]։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ կոմերցիոն ձայնագրություններ է արել, հիմնականում Հենրի Պյորսելի ու Գրիգի երգերը[12], կան նաև ձայնագրություններ Էլսի Սադդաբիի ու Իսոբել Բեյլիի հետ[13]։
Պահպանվել են նրա մի քանի ռադիոձայնագրությունները, այդ թվում՝ «The Dream of Gerontius»-ից Անգելի մեներգը[14] և 1951 թվականին Royal Festival Hall դահլիճում հնչած «Serenade to Music»-ը։
Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրիշ երգչուհիների նման իր հետագա կարիերայի ընթացքում՝ 1947-1963 թվականներին, Դեզմոնդը ևս զբաղվել է դասավանդելով և դարձել երգեցողության պրոֆեսոր Երաժշտության թագավորական ակադեմիայում[9], նաև երաժշտության վերաբերյալ գրքեր է գրել[15]։
Հաջորդել է Լիզա Լեհմանին, Սեսիլ Շամինադին, Ֆաննի Դեյվիսին, Ռոզա Նյումարքին ու Մայրա Հեսսին որպես Միացյալ Թագավորության «Կին երաժիշտների ընկերության» նախագահ, ինչպես նաև «Երաժիշտների միավորված ընկերության» նախագահ[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին ամուսնացել է սըր Թոմաս Նիմի հետ, որը Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի մասնակից գեներալ-լեյտենանտ սըր Ֆիլիպ Նիմի եղբայրն էր։ Ունեցել են երեք որդի՝ Բեյսիլը, Ջեոֆրին ու Քրիստոֆերը[2]։ 1949 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի։
Վախճանվել է 80 տարեկան հասակում 1973 թվականի օգոստոսի 16-ին Կենտ կոմսության Ֆավերշամ քաղաքում։ Ամուսինը մահացել է մոտավորապես երկու շաբաթ անց՝ օգոստոսի 28-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 134. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 The Times, obituary notice, Friday, 17 August 1973, p. 16
- ↑ The Musical Times, 1 December 1916, p. 518
- ↑ Music and Letters, Vol. 22, No. 4 (October 1941), pp. 333–357
- ↑ notes to Dutton CD transfer, CDBP 9707
- ↑ RVW Works List Choral Արխիվացված 15 Ապրիլ 2012 Wayback Machine
- ↑ «Astra Desmond Rose (Climbers, ramblers and scramblers) from Classic Roses – English Roses Rose UK Roses UK : Classic Roses the Peter Beales Collection :». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Astra Desmond (Rambling Rose) at classicroses.co.uk, accessed 4 May 2018
- ↑ 9,0 9,1 The Times, obituary notice, Friday, 17 August 1973, p. 16
- ↑ The Musical Times, December 1942, p. 383
- ↑ The Musical Times, October 1973, p. 1045.
- ↑ The Musical Times, June 1941, p. 222; October 1943, p. 308; and April 1944, p 115.
- ↑ Review | Elsie Suddaby Songs and Arias by M. Arne, Bach, Beethoven, Boyce, Brown, Coleridge Taylor, Delius, Handel, Haydn, Henschel, Purcell, Schubert, Schumann, Scott and Hay... at gramophone.co.uk, accessed 4 May 2018
- ↑ ELGAR Dream of Gerontius by John Quinn – December 2007 MusicWeb-International, accessed 4 May 2018
- ↑ Series: BBC Music Guides at librarything.com, accessed 4 May 2018: 'Schumann Songs by Astra Desmond' 0-563-20556-3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brook, D: Singers of Today (Revised Edition – Rockliff, London 1958), 64–69.
- Desmond, Astra: Schumann Songs, BBC Music Guide, 0-563-20556-3
|