Լիզա Լեհման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Լեհման
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1862(1862-07-11)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]
Մահացել էսեպտեմբերի 19, 1918(1918-09-19)[1][2][3][…] (56 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգչուհի և օպերային երգչուհի
ԱշխատավայրԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
ԱմուսինHerbert Bedford?[5]
Ծնողներհայր՝ Rudolf Lehmann?[1][5], մայր՝ Amelia Lehmann?[3][5]
ԵրեխաներCadet Rudolf Ellis David Bedford?[5]
 Liza Lehmann Վիքիպահեստում

Լիզա Լեհման (անգլ.՝ Liza Lehmann, հուլիսի 11, 1862(1862-07-11)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] - սեպտեմբերի 19, 1918(1918-09-19)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի օպերային սոպրանո և երգահան[6]։

Ալբերտո Ռանդեգերի և Ջեննի Լինդի մոտ վոկալի դասեր առնելուց, ինչպես նաև Համիշ ՄակԿունի ու այլ ուսուցիչների մոտ ստեղծագործել ուսանելուց հետո 1885 թվականին Լոնդոնում կատարել է երգչուհու իր դեբյուտը և մոտավորապես մեկ տասնամյակ զբաղվել համերգային գործունեությամբ։ 1894 թվականին ամուսնացել է և հեռացել բեմից, որից հետո կենտրոնացել է երաժշտություն գրելու վրա ու համբավ ձեռք բերել իր գրած երգաշարերով, դաշնամուրային նվագակցությամբ երգերով ու մանկական երգերով։ Գրել է նաև բեմի համար նախատեսված ստեղծագործություններ ու երգեցողության դասագիրք։ 1910 թվականին շրջագայել է ԱՄՆ-ում, որտեղ համերգների ժամանակ նվագակցել է իր երգերի կատարումներին։ Եղել է «Կին երաժիշտների հասարակության» առաջին նախագահը, իսկ 1913 թվականին դարձել Լոնդոնի Գիլդհոլյան երաժշտական դպրոցի երգեցողության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսաբետա Նինա Մերի Ֆրեդերիկա Լեհմանը ծնվել է Լոնդոնում[7]։ Նրա հայրը գերմանացի նկարիչ Ռուդոլֆ Լեհմանն էր, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի և երգահան Ամելիա Չեյմբերսը։ Լիզան հասակ է առել «ինտելեկտուալ և արտիստիկ միջավայրում»[7] և իր կյանքի վաղ տարիներին ապրել Գերմանիայում, Ֆրանսիայում ու Իտալիայում․ երգել սովորել է Լոնդոնում։

1885 թվականի նոյեմբեր 23-ին երգչուհու դեբյուտով հանդես է եկել Լոնդոնի Սենտ Ջեյմսիս Հոլ համերգասրահում, որից հետո՝ ինը տարիների ընթացքում մասնակցել Անգլիայում տեղի ունեցած կարևոր համերգների։ Խրախուսանքի է արժանացել այնպիսի հանրահայտ եվրոպացի երաժիշտներից, ինչպիսիք են՝ Յոզեֆ Յոախիմը և Կլարա Շումանը[6]։ 1894 թվական հուլիսի 14-ին վերջին անգամ Սենտ Ջեյմսիս Հոլ համերգասրահում հանդես գալուց հետո թողել է բեմն ու ամուսնացել երգահան ու նկարիչ Հերբերտ Բեդֆորդի հետ ու իրեն նվիրել երաժշտություն գրելուն[7]։

1910 թվականին շրջագայության է մեկնել ԱՄՆ, որտեղ համերգների ժամանակ նվագակցել է իր երգերի կատարումներին։ 1911 և 1912 թվականներին դարձել է «Կին երաժիշտների հասարակության» առաջին նախագահը։ 1913 թվականին Լոնդոնի Գիլդհոլյան երաժշտական դպրոցի երգեցողության պրոֆեսոր էր[8], նույն տարում գրել է «Գործնական ակնարկներ երաժշտության ուսանողների համար» երգեցողության դասագիրքը[6]։

Լիզա Լեհման

Ունեցել է երկու որդի․ ավագ որդին զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում վարժանքների ժամանակ, իսկ կրտսերը՝ դիրիժոր Ստյուարտ Բեդֆորդի և երգահան Դեյվիդ Բեդֆորդի հայրն էր[9]։ 1918 թվականին ավարտել է իր հուշագրությունը և դրանից կարճ ժամանակ անց վախճանվել[9] 56 տարեկանում Անգլիայի Միդլսեքս կոմսության Փիներ քաղաքում[10]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին բեմին հրաժեշտ տալուց հետո կյանքի մնացած հատվածում երաժշտություն է գրել[6]։ 1896 թվականին ավարտել է իր ամենահայտնի գործերից մեկը՝ «Պարսկական պարտեզում» երգաշարը՝ նախատեսված չորս ձայնի և դաշնամուրի համար։ Գրել է ևս մի քանի երգաշարեր, այդ թվում՝ «Մարգարտածաղկի շղթան» և Ալֆրեդ Թեննիսոնի սիրային բանաստեղծության վրա հիմնված «In Memoriam» -ը։ Հայտնի է դարձել նաև սալոնային ու մանկական երգերով։ «Պարսկական պարտեզում» երգաշարի «Ah, moon of my delight» երգը կատարել են բազմաթիվ հանրահայտ տենորներ[11]։

1904 թվականին նրան հանձնարարվել է Օուեն Հոլի Լիբրետոյի հիման վրա գրել «Սերժանտ Բրու» երաժշտական կոմեդիայի երաժշտությունը։ Աշխատանքը հաջողություն է ունեցել Լոնդոնում և Նյու Յորքում, սակայն Լեհմանը դժգոհ էր, որ ուրիշ երգահանների երաժշտություն է ավելացվել իր գրածին։ 1906 թվականին գրել է «Վեյքֆիլդի քահանան» կոմիկական օպերայի երաժշտությունը, որից հետո այլևս նման գործեր չի ստեղծել։ 1916 թվականին կրկին գրել է օպերային երաժշտություն, և «Everyman» օպերան բեմադրվել է Թոմաս Բիչեմի օպերային ընկերությունում[6][10]։

20-րդ դարասկզբում Լեհմանը, Էթել Սմիթն ու Մաուդ Վալերի Ուայթն Անգլիայի առաջին կին երգահաններն էին։

Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բեմի համար նախատեսված գործեր, ինչպիսիք են՝ «Սերժանտ Բրու» երաժշտական զավեշտախաղը (1904 թվականի հունիսի 14), «Վեյքֆիլդի քահանան» թեթև օպերան (1906 թվականի նոյեմբերի 12), նվագախմբի հետ կատարվող երգեր, դաշնամուրի նվագակցությամբ վոկալ կվարտետներ՝«Պարսկական պարտեզում» (1896 թվական)[12], «Մարգագետնային պատկերներ» (1911 թվական), երգեր մենակատարների համար՝ «Միրաժ», «Վարդի կյանքը», «Հինգ փոքրիկ սիրային երգեր», «Լճակի մոտ», ինչպես նաև գործիքային ստեղծագործություններ՝ «Ռոմանտիկ սուիտ» դաշնամուրի ու ջութակի համար (1903 թվական) և «Քովեբ ամրոցը» միայն դաշնամուրի համար (1908 թվական)։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lehmann, Liza // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXI English History to Oyama, Iwao.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Banfield, Stephen. Grove Music Online
  7. 7,0 7,1 7,2 Baker, p. 1030
  8. Cohen, International Encyclopedia of Women Composers, v. I, p. 409
  9. 9,0 9,1 Banfield, Stephen. Norton/Grove Dictionary of Women Composers, p. 276
  10. 10,0 10,1 "Liza Lehmannn", British Musical Theatre, 25 December 2003, accessed 14 February 2014
  11. Many of these recordings are still available; see "Ah Moon Of My Delight Mp3 Play and download", mp3truck.net, accessed 21 February 2014
  12. "In a Persian Garden" Արխիվացված 10 Մարտ 2014 Wayback Machine, mp3skull

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stern, Susan (1978), Women Composers: A Handbook, Metuchen, New Jersey: The Scarecrow Press, Inc., էջեր 109, ISBN 0-8108-1138-3

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baker, Theodore (1992), «Lehmann, Liza», in Slonimsky, Nicolas (ed.), Baker's Biographical Dictionary of Musicians (Eighth ed.), New York: Schirmer Books, էջեր 1030–1031, ISBN 0-02-872415-1.
  • Banfield, Stephen (1995), «Lehmann, Liza», in Sadie, Julie Anne & Rhian Samuel (ed.), The Norton/Grove Dictionary of Women Composers, New York: W. W. Norton, էջեր 275–277, ISBN 0-333-51598-6.
  • Cohen, Aaron I. (1987), «Lehmann, Liza», in Sadie (ed.), International Encyclopedia of Women Composers, vol. 1, New York: Books & Music (USA) Inc., էջեր 409–410, ISBN 0-9617485-0-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Լեհման» հոդվածին։