Էթել Սմիթ
| Էթել Սմիթ անգլ.՝ Ethel Smyth | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 22, 1858[1][2] |
| Ծննդավայր | Սիդքափ, Մեծ Լոնդոն |
| Մահացել է | մայիսի 8, 1944[3][2] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Ուոկինգ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց[5] |
| Երկեր | Der Wald?, The March of the Women?[5], The Boatswain's Mate?[5], The Prison?, Mass in D?, Fête Galante?, Piano Trio? և The Wreckers? |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժոր, ինքնակենսագիր, սուֆրաժիստ, գրող, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ և բուժքույր |
| Ծնողներ | հայր՝ John Hall Smyth?[6], մայր՝ Emma Struth?[6] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն[5] |
| 🌐 | |
Էթել Սմիթ (անգլ.՝ Ethel Smyth, ապրիլի 22, 1858[1][2], Սիդքափ, Մեծ Լոնդոն - մայիսի 8, 1944[3][2], Ուոկինգ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, կանանց ընտրական իրավունք տրամադրելու սուֆրաժիստական շարժման առաջնորդներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթը ծնվել է Սուրեյի կոմսության Ուոկինգ քաղաքում։ Նրա հայրը եղել է թագավորական հրետանու գեներալ-մայոր։ Էթելը ութ երեխաներից մեկն էր։ Նրա ընտանիքը դեմ է եղել, որ նա երաժիշտ դառնա։ Սովորել է Ալեքսանդր Յուինգի հետ, տասնյոթ տարեկանում հետաքրքրվել է Ռիխարդ Վագներով և Էկտոր Բեռլիոզով[7]։
Ընտանիքի հետ խոշոր վեճից հետո նրան թույլատրվեց երաժշտություն սովորել Լայպցիգում, կոնսերվատորիայի ավարտից հետո նա մասնավոր դասեր է առել Հենրիխ ֆոն Հերցոգենբերգից։ Կոնսերվատորիայում նա ծանոթացել է մի քանի հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Միլան Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Գրիգը և Պյոտր Չայկովսկու, բայց նա իր ուսումը համարել է անորակ և մեկ տարի անց թողել կոնսերվատորիան։
Հենրիխ ֆոն Հերցոգենբերգի մոտ սովորելու ընթացքում նա հանդիպել է Կլարա Շումանի և Յոհաննես Բրամսի հետ։ Հետագայում՝ 1891 թվականին նա գրել է «Mass in» ստեղծագործությունը, որը նման էր Բրամսի «Գերմանական Ռեքվիեմ» սիմֆոնիային։ Նա նաև Բրամսի ոճով գրել է մի քանի գերմանական երգեր և յոթ կարճ երգչախմբային նախերգանքներ։
Էթել Սմիթի ստեղծագործությոինների մեջ ընդգրկվել են կամերային գործեր, սիմֆոնիաներ, երգչախմբային ստեղծագործություններ և օպերաներ (ամենահայտնին՝ «The Wreckers»-ը)։
1910 թվականին Սմիթը միացել է կանանց սոցիալական և քաղաքական միությանը, որը քվեարկող իրավունք ունեցող կազմակերպություն էր և գործին նվիրվելու համար երկու տարի հրաժարվել երաժշտությունից։ 1911 թվականի գրած նրա կանանց քայլերթը դարձել է կանանց ընտրական իրավունքի շարժման հիմն, չնայած որ ընտրողներն ավելի հաճախ բղավում էին բառեր, քան երգում։ Երբ Կանանց սոցիալ-քաղաքական միության առաջնորդ Էմմելին Պանկհյորսթը կոչ արեց անդամներին կոտրել ընտրական իրավունքի դեմ պայքարի քաղաքական գործիչների ապակիները՝ ի նշան բողոքի, Սմիթը միացավ 108 հոգու և արեց դա։ Նա երկու ամիս ազատազրկվել Հոլլոուի բանտում[8]։
1922 թվականին Էթել Սմիթն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 402. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Présence Compositrices — 2020.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1002.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
- ↑ David C F Wright (1999) Ethyl Smyth
- ↑ Abromeit, Kathleen A. Ethel Smyth, "The Wreckers," and Sir Thomas Beecham(անգլ.) // The Musical Quarterly[en] : journal. — 1989. — Т. 73. — № 2. — С. 196—211. —
- ↑ Klassika: Dame Ethel Mary Smyth (born in Woking 1858—1944) at www.klassika.info
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Սմիթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Մայիսի 8 մահեր
- 1944 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի դիրիժորներ
- Անգլիացի երաժիշտներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Անգլիացի սուֆրաժիստներ
- Անգլիացի ֆեմինիստ գրողներ
- ԼԳԲՏ գրողներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Կին ինքնակենսագիրներ