Բլանշ Մարքեզի
Բլանշ Մարքեզի ֆր.՝ Blanche Marchesi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1863[1][2] |
Ծննդավայր | Փարիզ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1940[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Ծնողներ | հայր՝ Salvatore Marchesi?, մայր՝ Մաթիլդա Մարքեզի |
![]() |


Բլանշ Մարքեզի (ապրիլի 4, 1863[1][2], Փարիզ[2] - դեկտեմբերի 15, 1940[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), ֆրանսիացի մեցցո-սոպրանո և վոկալի ուսուցչուհի, որը հայտնի է Ռիխարդ Վագների ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։
Գերմանացի հանրահայտ վոկալի ուսուցչուհի Մաթիլդա Մարքեզիի[3] դուստրը։
Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փարիզում 1863 թվականի փետրվարին։ Կրթություն ստանալու համար հաճախել է գիշերօթիկ դպրոցներ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, ապա նաև Փարիզում։ Թեև սկզբում կրթություն էր ստանում ջութակահար դառնալու համար, 1881 թվականին որոշել է զբաղվել երգեցողությամբ ու առաջին անգամ համերգով հանդես եկել 1896 թվականին Լոնդոնի Queen's Hall համերգային դահլիճում[4]։ Օպերային քննադատներին դուր չի եկել նրա տեխնիկական վարպետությունը, բայց գնահատել են մեկնաբանական ունակությունը։ Վոկալի ուսուցչուհի աշխատելու ընթացքում դասվանդել է այնպիսի երգչուհիների, ինչպիսիք են՝ բրիտանացի կոնտրալտոներ Մյուրիել Բրանսկիլը և Աստրա Դեսմոնդը[4]։ 1890-ական թվականներին Անգլիայում առաջին անգամ ներկայացրել է Սեսիլ Շամինադի ստեղծագործություններից[5]։ Մարտին Շոուի «Heffle Cuckoo Fair» երգը նվիրված է նրան։ Հրաժեշտի համերգով հանդես է եկել 1938 թվականին՝ մահից երկու տարի առաջ[6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարքեզին ունեցել է երկու քույր՝ Թերեզան ու Ստելլան, իսկ ծնողները Մաթիլդա Մարքեզին ու Սալվատորե դե Կաստրոնեն էին (Պալերմոյի մարքիզը, այստեղից էլ՝ Մարքեզի բեմական անվանումը)․ հայրը նաև օպերային երգիչ և վոկալի ուսուցիչ էր[7], որը 1848 թվականի իտալական հեղափոխության կարկառուն դեմքերից էր։ Նախ ամուսնացել է Վիեննայում, բարոն Ալեքսանդր վոն Պոդրագիի հետ, որից ունեցել է երեք որդի՝ Լեոպոլդ, Ֆրից և Էռնստ։ Նացիստներն ու Ավստրիայի Դեմոկրատական կուսակցությունը Լեոպոլդին պետության թշնամի են հայտարարել և ունեզրկել։ Ֆրիցին Ավստրիայում 1948 թվականին սպանել են ավստրիացի նացիստները, իսկ Էռնստին վտարել են գերմանական Դախաու քաղաքը, որտեղից նա փախել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լոնդոնցի բարոն Անդրե Անզոն-Կակամիսին նրա երկրորդ ամուսինն էր, որի հետ ամուսնացել է 1894 թվականին և ունեցել մեկ որդի՝ բարոն Ջերոմ Անզոն-Կակամիսիին։ Վերջինս որպես ընդդիմադիր ու ֆրանսիական հետախուզության աշխատակից սպանվել է 1945 թվականի փետրվարին Ավստրիայի Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում նացիոնալ-սոցիալիստների կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Sorabji Kaikhosru Shapurji (1986)։ Mi Contra Fa: The Immoralisings of a Machiavellian Musician։ Da Capo Press։ էջ 133
- ↑ 4,0 4,1 Wood Joseph Henry (1871)։ My Life of Music։ Ayer Publishing։ էջ 148։ ISBN 0-8369-5820-9
- ↑ Summers Jonathan։ «CECILE CHAMINADE»։ NAXOS։ NAXos։ Վերցված է փետրվարի 26, 2014
- ↑ «Blanche Marchesi»։ Opera News 37 (19)։ 1973։ «Blanche Marchesi gave her farewell concert in 1938, aged seventy-five...»
- ↑ Hetherington John Aikman (1967)։ Melba: a Biography։ Faber & Faber։ էջ 62
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|