Միրա Ֆուռլան
Միրա Ֆուռլան | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 7, 1955[1][2] |
Ծննդավայր՝ | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ և ԱՄՆ[3] |
Վախճանի թիվ՝ | հունվարի 20, 2021[4] (65 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի |
IMDb։ | ID 0001245 |
mirafurlan.net |
Միրա Ֆուռլան ( խորվ.՝ Mira Furlan. սեպտեմբերի 7, 1955[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ և ԱՄՆ[3] - հունվարի 20, 2021[4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորվաթ դերասանուհի և երգչուհի, ով առավել հայտնի է Մինբարի դեսպան Դելենի դերով Բաբելոն 5 գիտաֆանտաստիկ սերիալում և Դանիել Ռուսոյի դերով՝ Կորուսյալները սերիալում։
Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրա Ֆուռլանը ծնվել է Հարավսլավիա Զագրեբ քաղաքում (ներկայումս՝ Խորվաթիայի մայրաքաղաք), Զագրեբի համալսարանի պրոֆեսորների ընտանիքում։ Հայրը խառն խորվաթական և սլովենական ծագում ուներ. մայրը հրեուհի էր, ում հաջողվել էր ողջ մնալ գերմանական օկուպացիայի ժամանակ՝ շնորհիվ խորթ մոր, որը ոչ հրեական ծագումով թարգմանչուհի էր (մորական պապը՝ Ֆրից Վեյլը, սպանվել էր ուստաշների ձեռքով Յասենովացի համակենտրոնացման ճամբարում)[5][6] .
Միրան սովորել է Զագրեբի համալսարանի անգլերենի և ֆրանսերենի ֆակուլտետում։ Ավարտել է Զագրեբի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ակադեմիան։ 1980-ականներին մասնակցել է Հարավսլավիայում ծավալված ֆեմինիստական շարժմանը [7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի սկզբում Միրա Ֆուրլանը Խորվաթիայի ազգային թատրոնի թատերախմբի անդամ էր, հաճախ հանդես էր գալիս Հարավսլավիայի հեռուստատեսությամբ և նկարահանվում ֆիլմերում։ Զագրեբի թատերական ակադեմիայի երկրորդ կուրսում սովորելիս՝ 1977 թվականին, նշել է իր նորամուտը կինոյում՝ նկարահանվելով Հատիր գետը, եթե կարող ես ֆիլմում։ Էմիր Կուստուրիցայի « Հայրիկը գործուղման է» ֆիլմը (1985), որտեղ Միրան հանդես է եկել դերակատարմամբ, Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»։
1980-ականներին եղել է Film ռոք խմբի մենակատարը [8]։ ԱՄՆ- ում Միրա Ֆուռլանը հանդես է եկել Լոս Անջելեսի թատերական բեմերում, բացի այդ՝ թողարկել է մի քանի երաժշտական ալբոմ, որոնցից ամենահայտնիններն են Songs From Movies That Have Never Been Made/ «Երգեր ֆիլմերից, որոնք երբեք չեն ստեղծվել» և 1000 years ago in Yugoslavia / 1000 տարի առաջ Հարավսլավիայում վերնագրերը կրող ալբոմները։ Նա հինգ եթերաշրջան խաղացել է Մինբարի դեսպան Դելենի դերը Բաբելոն 5 սերիալում, և չորս եթերաշրջան՝ Դանիել Ռուսոյի դերը ABC-ի Կորուսյալները հեռուստասերիալում։
ԱՄՆ արտագաղթելուց հետո առաջին անգամ գլխավոր հերոսուհու կերպար է մարմնավորել 2007 թվականին նկարահանված ցածր բյուջետային «Ներողություն» ֆիլմում [9]։
11 տարի բացակայելուց հետո՝ 2002 թվականին վերադարձել է Խորվաթիա, որտեղ գլխավոր դեր է խաղացել ռեժիսոր Ռադե Սերբեձիայի ֆիլմում։
2008 թվականին վերադարձել է Սերբիա, խաղացել Յագոդայի դերը «Արագիլները կվերադառնան» սերիալում։
Միրա Ֆուռլանը դեպքից դեպք հոդվածներ է գրել խորվաթական Feral Tribune ամսագրի համար։ 2014 թվականին, առաջին անգամ հանդես գալով որպես հնչյունավորող դերասան, նա հնչյունավորել է Մսագործին Payday 2 խաղի թրեյլերում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի վերջին, երբ Հարավսլավիան դարձել էր քաղաքական ցնցումների և էթնիկ հակամարտությունների թատերաբեմ, Միրան և իր ամուսինը՝ էթնիկ սերբ Գորան Գայիչը, արտագաղթեցին Միացյալ Նահանգներ։ Գայիչը ռեժիսոր է, և նրա շնորհիվ Միրան նկարահանվել է «Բաբելոն 5», «Կորած» հեռուստասերիալներում, հանդես է եկել նաև ԱՄՆ-ում հայտնի մի քանի թատերական բեմադրություններում։
1998 թվականի դեկտեմբերի 15-ին Միրա Ֆուռլանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, ում անվանել են Մարկո Լավ Գաջիչ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուռլանը մահացել է Լոս Անջելեսի իր տանը 2021 թվականի հունվարի 20-ին [10]։ Նա 65 տարեկան էր, մահվանը նախորդող ժամանակահատվածում նա տառապում էր Արևմտյան Նեղոսի վիրուսի առաջ բերած բարդություններից [11][12]։ [11][12]։
Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1985 | ֆ | Հայրիկը գործուղման է | Otac na službenom putu | Անկիցա Վիդմար |
1986 | ֆ | Արատի գեղոցկությունը | Lepota poroka | Յագլիկա |
1993-1998 | ս | Բաբելոն-5 | Babylon 5 | Դելեն |
1997 | մս | Սարդ մարդը | Spider-Man: The Animated Series | Արծաթե Սամույր |
1998 | հֆ | Բաբելոն-5։ Սկզբում | Babylon 5: In the Beginning | Դելեն |
1998 | հֆ | Բաբելոն-5։ Երրորդ տարածություն | Babylon 5: Thirdspace | Դելեն |
2004-2010 | ս | Կորուսյալները (հեռուստասերիալ) | Lost | Դանիել Ռուսո |
2006 | ս | Գիշերով գաղտագողի մոտեցողը | Night Stalker | Մառլին Շիլդս |
2009 | ս | Ծովային ոստիկանություն. հատուկ բաժանմունք | NCIS | Դինա Ռիզի |
2010 | ֆ | «Կոլումբիա» կրկեսը | Cirkus Columbia | Լյուցիա |
2010 | ս | Օրենք ու կարգ. Լոս Անջելես | Law & Order: Los Angeles | Մարիա Օլսեն |
2012 | ֆ | Կրկակի ծնվածը | Venuto al mondo | Վելիդա |
2013 | ֆ | — | Payday 2 | Մսագործ |
2014 | ֆ | — | Elite: Dangerous | Չեյզ |
2016 | ֆ | — | Uncharted 4: A Thief’s End | լրացուցիչ ձայներ |
2016-2017 | ս | Պարզապես կախարդանք ավելացրու | Just Add Magic | Ճանապարհորդ կին |
2020 | ֆ | — | Mafia: Definitive Edition | լրացուցիչ ձայներ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.superherohype.com/tv/492010-babylon-5-star-mira-furlan-passes-away
- ↑ «Mira Furlan — Intervju»։ Արխիվացված օրիգինալից 2021-01-25-ին։ Վերցված է 2021-01-29
- ↑ «Mira Furlan: Ne razumijem nacionalizam, ne vibriram na toj žici»։ Արխիվացված օրիգինալից 2021-01-29-ին։ Վերցված է 2021-01-29
- ↑ Baric Stephanie (2016-09-12)։ «The Unregretted Decisions of Actor Mira Furlan»։ Lilith։ Արխիվացված օրիգինալից 2020-10-21-ին
- ↑ «Mira Furlan na HRT-u posle 17 godina» [Mira Furlan on HRT after 17 years]։ Popboks (խորվաթերեն)։ 2008-03-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-02-ին։ Վերցված է 2020-03-27
- ↑ Официальный сайт фильма «Извинение» Archived 2020-09-24 at the Wayback Machine. // longtalefilms.com(անգլերեն)
- ↑ «Babylon 5 Star and Lost Actress Mira Furlan Passes Away»։ SuperHeroHype։ 2021-01-21։ Արխիվացված օրիգինալից 2021-01-28-ին։ Վերցված է 2021-01-22
- ↑ 11,0 11,1 «Umrla je velika glumica Mira Furlan» [The great actress Mira Furlan has died]։ N1 HR (խորվաթերեն)։ 2021-01-22։ Արխիվացված օրիգինալից 2021-01-22-ին։ Վերցված է 2021-01-22
- ↑ 12,0 12,1 Stedman Alex (2021-01-22)։ «Mira Furlan, 'Babylon 5' and 'Lost' Actress, Dies at 65»։ Variety (en-US)։ Արխիվացված օրիգինալից 2021-01-22-ին։ Վերցված է 2021-01-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Միրա Ֆուռլան Վիքիպահեստում |
---|
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Զագրեբ քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2021 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորվաթ երգիչներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Խորվաթ դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Խորվաթ երգչուհիներ
- Ինֆեկցիոն հիվանդություններից մահացածներ