Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան)
Դրամատիկական արվեստի ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկական դպրոց և Ֆակուլտետ |
Հիմնադրված է | 1896 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զագրեբ |
Կայք | adu.hr(խորվ.) |
![]() ![]() Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան), Խորվաթիա | |
![]() |
Դրամատիկական արվեստի ակադեմիա (խորվ.՝ Akademija dramske umjetnosti կամ ADU), խորվաթական դրամայի դպրոց։ Հիմնադրվել է 1896 թվականին։ 1979 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի մասնաճյուղ Զագրեբի երաժշտական ակադեմիայի և Զագրեբի գեղարվեստի ակադեմիայի հետ միասին։ Ակադեմիան գործում է որպես երկրի առաջնային դրամատիկական դպրոց, որը կրթություն է տրամադրում թատրոնի, ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի արտադրության բնագավառներում, ներառյալ դերասաններ, ռեժիսորներ, կինեմատոգրաֆիստներ և խմբագիրներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբում դրամատիկական ակադեմիայի անհրաժեշտության մասին առաջին անգամ նշվել է Խորվաթիայի խորհրդարանի 1861 թվականին Թատերական օրենսդրության մեջ, որով նախատեսվում էր «Զագրեբում ձևավորել թատերական անձնակազմի դպրոց»[1]։ Այնուամենայնիվ, ժամանակակից ակադեմիայի արմատները տանում են Խորվաթիայի դրամատիկական դպրոց (Hrvatska dramatska škola), որը հիմնադրվել է 1896 թվականին Ստեպան Միլետիչի կողմից, 1861 թվականի օրենսդրությունից 30 տարի անց։ Դպրոցը տեղակայված էր Խորվաթիայի Հանրապետության հրապարակում գտնվող շենքում, որտեղ գտնվում է այսօր։
Պատմության ընթացքում դպրոցը մի քանի անգամ վերանվանվել և բարեփոխվել է։ Մինչև 20-րդ դարի կեսեր նրա հիմնական դերակատարումն էր թատրոնի դերասանների մասնագիտական պատրաստվածության ապահովումը։ Հետագայում ավելացվեցին կինոյի և հեռուստատեսության բաժինները։ 1950 թվականի նոյեմբերին դպրոցն օրենսդրորեն ճանաչվեց որպես բարձրագույն կրթության հաստատություն, հիմնականում Բրանկո Գավելլայի, Դրագո Իվանիշևիչի և Ռանկո Մարինկովիչի ջանքերով՝ անվանելով այն «ակադեմիա»։ 1979 թվականին այն պաշտոնապես դարձավ Զագրեբի համալսարանի մի մասը[1]։
Խորվաթիայի Անկախության պատերազմի ժամանակ 1995 թվականի մայիսի 3-ին Ակադեմիայի շենքը գտնվել է կրակակետի ներքո, ինչի արդյունքում վնասվել են դեկանատի ու դրամատուրգիայի ստորաբաժանումները և երկու աշխատակիցներ ու չորս ուսանողներ վիրավորվել են, այդ թվում` ռեժիսուրայի առաջին կուրսի ուսանող Լուկա Սկրաչիչը, որը հետագայում մահացավ[1]։ Այս իրադարձության կապակցությամբ Ակադեմիան պաշտոնապես մայիսի 3-ը հայտարարեց հիշատակի օր և 2005 թվականին ակադեմիայում փակցվեց հուշատախտակ[1]։
1950-1994 թվականներին ակադեմիայի բաժիններն ավարտել է ընդհանուր առմամբ 574 ուսանող[2]։ Ակադեմիան նաև տարբեր միջազգային ընկերակցությունների անդամ է, ինչպիսիք են CILECT-ը, (Centre International de Liaison des Ecoles de Cinéma et de Télévision), IIRT (Instituto Internationale per la Ricerca Teatrale), IFIRT (Թատրոնի հետազոտությունների միջազգային ֆեդերացիա) և ELIA (Արվեստի ինստիտուտների եվրոպական լիգա)[2]։
Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դրությամբ ակադեմիան ունեցել է յոթ բաժիններ՝
- Դերասանական բաժին
- Թատրոնի և ռադիոյի ռեժիսուրայի բաժին
- Ֆիլմերի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժին
- Կինեմատոգրաֆիայի բաժին
- Դրամատուրգիայի բաժին
- Արտադրության բաժին
Ռեկտորներ և դեկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-1979 թվականներին ակադեմիայի ղեկավարը կոչվում էր «ռեկտոր» (Rektor), քանի որ այն անկախ ուսումնական հաստատություն էր։ 1979 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի մի մասը և այդ ժամանակից ի վեր նրա ղեկավարը կոչվում է «դեկան» (Dekan):
- 1950–1954 - Յոզիպ Շկավիչ
- 1954–1962 - Բրանկո Գավելլա
- 1962–1970 - Կոստա Սպաիչ
- 1970–1972 - Բրատոլյուբ Կլաիչ
- 1972–1976 - Իզետ Հայդարհոդժիչ
- 1976–1980 - Վլադան Շվացով
- 1980–1982 - Նիկոլա Բատուշիչ
- 1982–1984 - Տոմիսլավ Ռադիչ
- 1984–1986 - Յոշկո Յուվանչիչ
- 1986–1988 - Նիկոլա Բատուշիչ
- 1988–1992 - Ինես Միդժիչ
- 1992 Վլատկո Պավլետիչ -
- 1992–1996 - Ինես Միդժիչ
- 1996–2000 - Մայա Ռոդիկա Վիրագ
- 2000–2004 - Վիերան Զուպպա
- 2004–2008 - Բրանկո Իվանդա
- 2008–2012 - Ինես Միդժիչ
- 2012–2016 - Բորնա Բալետիչ
- 2016 թվականից՝ Ֆրանկա պերկովիչ Գամուլին
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Povijest Akademije» (Croatian)։ Academy of Dramatic Art։ Վերցված է նոյեմբերի 19, 2010
- ↑ 2,0 2,1 «100 godina školstva u dramskoj umjetnosti» (Croatian)։ Academy of Dramatic Art։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-06-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան) կատեգորիայում։ |