Միմարի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միմարի թանգարան
Mimara Zagreb.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրԽորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Հիմնադրված է1987
Կոորդինատներ: 45°48′30″ հս․ լ. 15°58′1″ ավ. ե. / 45.80833° հս․. լ. 15.96694° ավ. ե. / 45.80833; 15.96694
Կայքmimara.hr

Միմարի թանգարան (խորվ.՝ Muzej Mimara), Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ քաղաքում գտնվող արվեստի թանգարան: Ցուցադրում է Վիլտրուդ և Անտե Տոպիչ Միմարի արվեստի ստեղծագործությունները (Wiltrud и Ante Topić Mimara, թանգարանի պաշտոնական անվանումը` Անտե և Վիլտրուդ Տոպիչ Միմարի գեղարվեստի հավաքածու), որն իրենից ներկայացնում է համաշխարհային մակարդակի արժեքավոր գեղարվեստական հավաքածու:

Համաձայն արվեստի հավաքորդ Թոմաս Հովինգի` «Միամարի հավաքածուի գլուխգործոցների 95 տոկոսը կեղծված իր կողմից կամ դրանք ստեղծել են իր վարձու կեղծարարները»[1]:

Ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմարի թանգարանը գտնվում է պատմական երեք հարկանի շենքում, որը եղել է նախկին գիմնազիայի շենք, որը 19-րդ դարում կառուցել է խորվաթ ճարտարապետ Կունո Վայդմանը (խորվ.՝ Kuno Waidmann): Թանգարանային հաստատության աշխատանքի ռեժիմը`

  • հոկտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը` երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ` ժամը 10-17, հինգշաբթի` ժամը 10-19, կիրակի` ժամը 10-14
  • հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը (ամառային ժամանակ), երեքշաբթի-ուրբաթ` ժամը 10-19, շաբաթ` ժամը 10-17, կիրակի` ժամը 10-14;
  • երկուշաբթի չի գործում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման արժեքավոր գեղարվեստական կենտրոնը Զագրեբում ստեղծվել է մասնավոր կոլեկցիոներ Անտե Տոնիչ Միմարի շնորհիվ, որը ծնվել է Զագրեբում, բայց ողջ կյանքում բնակվել Ավստրիայում: Կյանքի վերջին տարիներին հայրենասիրական նկատառումներից ելնելով նա խորվաթական մայրաքաղաքին նվիրաբերեց նկարների և պատմական արվեստի նշանակալի հավաքածու, հատուկ որի համար 1980 թվականին հիմնել և 1987 թվականին բացել է մի ամբողջ թանգարան, որը կոչվել է հավաքածուի նվիրատուի պատվին:

Զագրեբի ամենահայտնի թանգարաններից մեկի, Միմարի անվան պատկերասրահի հավաքածուում հաշվառված է ավելի քան 3 750 նկարներ և Հին Եգիպտոսի, Միջագետքի, Պարսկաստանի, Մերձավոր և Հեռավոր Արևելքի, Հնդկաստանի և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև եվրոպական ու Միջերկրածովյան երկրների հնագույն առարկաներ և արվեստի գործեր: Թանգարանի մշտական ցուցադրություններում ներառված են շուրջ 1500 արվեստի գործեր:

Միմարի թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են նիդերլանդացի նկարիչներ Յան վան Գոյենի, Յակոբ վան Ռյոյսդալի 60 նկարներ և յուրահատուկ ստեղծագործություններ, ֆլամանդացիներ Ռոգիր վան դեր Վայդենի, Հիերոնիմոս Բոսխի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Անտոնիս վան Դեյքի 50 աշխատանքներ, իսպանացի նկարիչներ Դիեգո Վելասկեսի, Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, Ֆրանցիսկո Գոյայի ավելի քան 30 կտավներ, գերմանացի նկարիչներ Հանս Հոլբայն Կրտսերի, Մաքս Լիբերմանի, Վիլհելմ Լայբլի 20 նկարներ, անգլիացի գեղանկարիչներ Թոմաս Գեյնսբորոյի, Ուիլյամ Թըրների, Ռիչարդ Բոնինգտոնի շուրջ 30 նկարներ, և վրձնի ֆրանսիացի վարպետներ Ժորժ դե Լատուրի, Ֆրանսուա Բուշեի, Ժան Բատիստ Շարդենի, Էժեն Դելակրուայի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի և Էդգար Դեգայի շուրջ 120 ստեղծագործություններ: Նկարների հավաքածուն ընդգրկում է Անյոլո Բրոնձինոյի, Ֆրանչեսկո Գվարդիի, Կլոդ Լորենի, Շառլ լը Բրենի, Ժան Գրյոզի, Թեոդոր Ժերիկոյի և մյուսների ավելի քան 200 միավոր աշխատանքներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]