Ռիչարդ Բոնինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Բոնինգտոն
Richard Parkes Bonington by Margaret Sarah Carpenter (née Geddes).jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1801(1801-10-25)[1] կամ հոկտեմբերի 25, 1802(1802-10-25)[2]
ԾննդավայրArnold, Nottinghamshire, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1828(1828-09-23)[1][3][4][…]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և վիմագրող
Ոճօրիենտալիզմ
ՈւսուցիչFrançois Louis Thomas Francia?
ԱշակերտներLouis Godefroy Jadin?
Commons-logo.svg Richard Parkes Bonington Վիքիպահեստում

Ռիչարդ Պարկս Բոնինգտոն (անգլ.՝ Richard Parkes Bonington, հոկտեմբերի 25, հոկտեմբերի 25, 1801(1801-10-25)[1] կամ հոկտեմբերի 25, 1802(1802-10-25)[2], Arnold, Nottinghamshire, Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 23, 1828(1828-09-23)[1][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի նկարիչ, գեղանկարչության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականինին ընտանիքը տեղափոխվեց Կալ։ Այստեղ Բոնինգտոնը սովորում է ջրանկարչության մեթոդները Լուի Ֆրանսիայից՝ Թոմաս Գյորտինի աշակերտից։ 1819 թվականից սովորել է Անտուան-Ժան Գրոյի Փարիզի գեղարվեստի դպրոցում, սակայն տարվել պատմական գեղանկարչությամբ։ Բոնինգտոնի ստեղծագործական զարգացման ճանապարհին առավել կարևոր դեր է խաղացել ընկերակցությունը Էժեն Դելակրուայի և Թեոդոր Ժերիկոյի[7][8] հետ։

Նա ճանապարհորդեցին դեպի Ֆրանսիայի հյուսիս, 1823 թվականին այցելել Բելգիա, իսկ 1826 թվականին ուղևորվել Հյուսիսային Իտալիա, որտեղ նրա ստեղծագործությունների հիմնական թեման բնանկարն էր։ Առաջին անգամ նա 1822 թվականին Սալոն ուղարկեց երկու նորմանդական ջրանկար։ Փարիզյան սալոնում 1824[9] թվականին Բոնինգտոնը ոսկե մեդալ է ստացել և 1825 թվականին Դելակրուայի հետ մեկնել Լոնդոն`ուսումնասիրելու Ուիլյամ Թըրների և Անգլիայի գեղանկարչական դպրոցի պատմությունը։ Նկարները, որ գտնվում էին Բոնինգտոնի արվեստանոցում, վաճառվել են Սոտբիի աճուրդում 1829 թվականին։

Բոնինգտոնի գեղարվեստական ազդեցությունը Անգլիայի և Ֆրանսիայի ռոմանտիկների վրա այնքան մեծ էր, որ նույնիսկ զգացվում է Ժան Բատիստ Կամիլ Կորոյի ստեղծագործություններում, իմպրեսիոնիստների և Բարբիզոնյան դպրոցի արվեստագետների աշխատանքներում։ Վիմագրության ոլորտում ևս նրա աշխատանքները պակաս հաջող չէին։ Դելակրուան 1861 թվականին Թեոֆիլ Թորեին ուղղված իր նամակում այսպես է գրում Բոնինգտոնի մասին. «Երբ ես նրան հանդիպեցի առաջին անգամ, ես ևս շատ երիտասարդ էի և ուսումնասիրում էի Լուվրի աշխատանքները. դա մոտավորապես 1816 կամ 1817 թվականն էր...Նա արդեն զարմանալի ունակություններ էր դրսևորում ջրանկարչության ժանրում, ինչը այն ժամանակ անգլիական նորույթ էր համարվում...Իմ կարծիքով՝ ժամանակակից այլ նկարիչների աշխատանքներում կարելի է տեսնել պատկերների դիպուկություն և ուժ, որով նրանք գերազանցում են Բոնինգտոնի աշխատանքներին, սակայն ժամանակակաից դպրոցի ներկայացուցիչներից և ոչ ոք չի տիրապետում վրձնի այնպիսի թեթևությանը, որի շնորհիվ, հատկապես ջրանկարներում, նրա աշխատանքները նմանվում են շողակնի, շոյում և հմայում են աչքերը՝ անկախ ցանկացած առարկայից կամ որևէ նմանությունից»։

Բոնինգտոնը մահացել է Լոնդոնում տուբերկուլյոզից 1828 թվականի սեպտեմբերի 23-ին, 25 տարեկան հասակում։

Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են Անգլիայի խոշոր թանգարաններում, օրինակ՝ Նոթինգհեմում և Լոնդոնում։

Ընտրված կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Richard Parkes Bonington (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Richard Parkes BoningtonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 WikiArt
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 Жерико Теодор // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. Théodore Géricault
  9. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.