Jump to content

Միխայիլ Կուրիլկո-Ռյումին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Կուրիլկո-Ռյումին
Ծնվել էփետրվարի 8, 1923(1923-02-08)[1]
ԾննդավայրՊետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 16, 2012(2012-03-16)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ
Կայքbiograph.ru/bank/kurilko-rumin.htm

Միխայիլ Միխայլովիչ Կուրիլկո-Ռյումկին (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Кури́лко-Рю́мин, փետրվարի 8, 1923(1923-02-08)[1], Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2012(2012-03-16)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի նկարիչ, բեմանկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1995 թվականից, թղթակից անդամ` 1988 թվականից), Ռուսաստանի ժողովրդական նկարիչ (1993)[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Կուրիլկո-Ռյումինը ծնվել է 1923 թվականի փետրվարի 8-ին Պետրոգրադում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ռազմաճակատում վիրավորվելու արդյունքում կորցրել է ձեռքը և զորացրվել։ Մինչ պատերազմի ավարտն աշխատել է Ֆրունզե քաղաքի Ղրղզական օպերայի և բալետի թատրոնում որպես նկարիչ։ Սովորել է այնտեղ տարհանված թատրոնի ճանաչված նկարիչների մոտ, ովքեր մինչև տարհանումն աշխատել են Մեծ թատրոնում (Տամարա Դյակով) և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (Վիկտոր Սելիվանով, Տատյանա Սերեբրյակովա և Ֆրիդա (Իրինա) Էլիասսոն)։ Որպես թատերական նկարիչ` նրա առաջին ինքնուրույն բեմադրություններն են եղել Չիո-Չիո-Սան օպերան և «Ռովիզոր» կատակերգությունը։

1945 թվականին ընդունվել է Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան պետական ինստիտուտ,  որտեղ նրա դասխոսներն էին Ֆեոդոր Բոգորոդսկին, Յուրի Պիմենովը, Գրիգորի Շեգալը, Բորիս Դուբրովսկի-Էշկեն։ Մոսկվայում նրա առաջին աշխատանքն է եղել Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսը, որը 1952 թվականին բեմադրել է Մարիա Կնեբելը Կենտրոնական մանկական թատրոնի բեմում։ Թատրոնում գրեթե կեսդարյա աշխատանքի ընթացքում Կուրիլկո-Ռյումինը ձևավորել է ավելի քան երկու հարյուր[4] ներկայացում Ալմաթիի, Աստրախանի, Բուդապեշտի, Դնեպրոպետրովսկի, Վլադիկավկազի, Դոնեցկի, Կաունասի, Մինսկի, Մոսկվայի, Պրահայի, Սարատովի, Սվերդլովսկի, Օմսկի, Ուֆայի, Ֆրունզեի թատրոններում։ Նրա կողմից ձևավորած կինոնկարների թվում նշանակալի  է «Աղմկոտ օր» ֆիլմը, որը նկարահանվել է 1960 թվականին ռեժիսոր Աանատոլի Էֆրոսի կողմից, Վիկտոր Ռոզովի պիեսի  հիման վրա։ 1951-1962 թվականներին Կուրիլկո-Ռյումինը դասավանդել է Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան պետական ինստիտուտում, 1962 թվականին դարձել է Վ. Սուրիկովի անվան Մոսկվայի արվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ Ապրել է Մոսկվայում՝ Պոկրովսկու դարպասների մոտակայքում գտնվող տանը։ Մահացել է 2012 թվականի մարտի 16-ին։ Թաղված է Մոսկվայում՝ Տրոեկուրովսկի գերեզմանատանը։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, IV աստիճան, 1998,                                                
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, III աստիճան, 2008,
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, 1993,
  • ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ,
  • Հյուսիսային Օսիայի Հանրապետության վաստակավոր նկարիչ` Ալանիա (1996) 1995,
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ` Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայի էսքիզների համար,
  • «Արծաթե արծվի» շքանշան, 2008,
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2003)` հայրենական կերպարվեստի զարգացման գործում  ունեցած մեծ ավանդի համար[5]։

Գիտական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի արվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1995, թղթակից անդամ 1988,
  • Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 1995,
  • Ղրղըզստանի արվեստի ակադեմիայի իսկական անդամ, 1998,
  • 1997 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Նախագահության գլխավոր գիտական քարտուղար,
  • 1998 թվականից Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թատրոնի և կինոյի դեկորատիվ արվեստի ամբիոնի ակադեմիկոս-քարտուղար;
  • Պրոֆեսոր, 1989։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միխայիլ Կուրիլկո-Ռյումինի գերեզմանը Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը

Ներկայացումների բեմանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[6]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Թատրոն»` նվիրված Մ. Մ. Կուրիլկո- Ռյումինի մանկավարժական գործունեության 50-ամյակին։ 2012 թվականի հունվարի 24 - 2012 թվականի փետրվարի 04 [4]
  • « Հրաշք գործողը»` հետահայաց, նվիրված Մ. Մ. Կուրիլկո-Ռյումինի 90-ամյակին։ 12-28 փետրվարի 2013
  • Հայր` Միխայիլ Իվանովիչ Կուրիլկո (1880-1969), ականավոր թատերական  նկարիչ,
  • Մայր` Վերա Նիկոլաևնա Ռյումինա (1889 - 1942 հուլիս[7]) հայտնի Բեստուժև-Ռյումինների ընտանիքից[8]։

Կուրիլկո-Ռյումինը հարգել է իր ծնողների և նախնիների հիշատակը[8][9] և կրքոտ կերպով պաշտպանել  նրանցից, ովքեր այլ բանի արժանի չէին, բացի քամահրանքից[9],

  • Կին` Կուրիլկո-Ռյումինա Մարգարիտա Պանտելեյմոնովնա (ծնվ.` 1934),
  • Որդի` Կուրիլկո-Ռյումին Միխայիլ Միխայլովիչ (ծնվ.` 1954),
  • Դուստր` Կուրիլկո-Ռյումինա Մարիա Միխայլովնա (ծնվ.` 1960):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]