Դմիտրի Մամին-Սիբիրյակ
Դմիտրի Մամին-Սիբիրյակ ռուս.՝ Дми́трий Нарки́сович Ма́мин-Сибиря́к | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1852[1][2][3] |
| Ծննդավայր | Վիսիմ, Գորնոուրալսլի քաղաքային շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ |
| Վախճանվել է | նոյեմբերի 2 (15), 1912[1][2][3] (60 տարեկան) կամ նոյեմբերի 15, 1912[2] (60 տարեկան) |
| Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
| Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
| Գրական անուն | Сибиряк |
| Մասնագիտություն | գրող, մանկագիր և արձակագիր |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Perm Theological Seminary? |
| Ամուսին | Մարիա Աբրամովա |
| Դմիտրի Մամին-Սիբիրյակ Վիքիդարանում | |
Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակ (իսկական ազգանունը՝ Մամին, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1852[1][2][3], Վիսիմ, Գորնոուրալսլի քաղաքային շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ - նոյեմբերի 2 (15), 1912[1][2][3] կամ նոյեմբերի 15, 1912[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1868-1872 թվականներին սովորել է Պերմի հոգևոր ճեմարանում, 1872 թվականին ընդունվել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը, չավարտած տեղափոխվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1877 թվականին ստիպված թողել է համալսարանը, մեկնել Ուրալ, որտեղ մնացել է մինչև 1891 թվականը։ Այնուհետև ապրել է Պետերբուրգում և Ցարսկոյե Սելոյում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան ճանաչում են բերել «Պրիվալովների միլիոնները» (1883, հայերեն հրատարակություն՝ 1955 թվական), «Լեռնային բույն» (1884), «Վայրի երջանկություն» (1884), «Երեք ծայր» (1890), «Ոսկի» (1892), «Հաց» (1895) վեպերը, ինչպես նաև «Ուրալյան պատմվածքներ» (1888-1901), «Սիբիրյան պատմվածքներ» ակնարկների, վիպակների ու պատմվածքների շարքերը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամին-Սիբիրյակի գործունեությունը բուրժուական գիշատչության երգիծական տարեգրությունն է և ժողովրդի կյանքի վիթխարի էպոպեան։ Գրողի աշխարհայացքը ձևավորվել է 1860-1880-ական թվականների դեմոկրատական փիլիսոփայության և հեղափոխական շարժման ազդեցությամբ։ Ռուսական գրականության պատմության մեջ նա մտել է որպես ականավոր գրող-ռեալիստ։ Գրել է նաև դրամատիկական երկեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- 1 2 3 4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. Ламин В. А. — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- 1 2 Груздев А. И. Мамин-Сибиряк Дмитрий Наркисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 310—311.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մամին-Սիբիրյակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մամին-Սիբիրյակ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 194)։ |
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1912 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս մանկագիրներ
- Ռուս արձակագիրներ