Յուրի Պիմենով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Պիմենով
Ծնվել էնոյեմբերի 26, 1903(1903-11-26)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1977(1977-09-06)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և արվեստագետ
Ժանրբեմանկարչություն
ԱշակերտներPetro Slabynsky?, Aleksandr Borisov? և Anatoliy Timofeevitsj Dobrolezja?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Կայքartpimenov.ru
 Yury Pimenov Վիքիպահեստում

Յուրի (Գեորգի) Իվանովիչ Պիմենով (նոյեմբերի 26, 1903(1903-11-26)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 6, 1977(1977-09-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարիչ, գրաֆիկ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1970)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1925 թվականներին սովորել է Մոսկվայի Վխուտեմասում (Բարձրագույն գեղարվեստական տեխնիկական արվեստանոցներ)՝ Մ․ Վ․ Մալյուտինի, Վ․ Ա․ Ֆավորսկու մոտ։ Դասավանդել է (1945-1972,1947 թվականից՝ պրոֆեսիոնալ) Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ Պիմենովի վաղ շրջանի գործերին բնորոշ է հորինվածքի մոնումենտալությունը։ 1930-ական թվականներից սկսած Պիմենովը հիմնականում ստեղծել է ժանրային նկարներ, ինչպես և բնանկարներ ու նատյուրմորտներ։ Մարդուն պատկերելով աշխատանքում և ամենօրյա հոգսերով՝ Պիմենովը բացահայտել է խորհրդային իրականության առօրյա երևույթների բանաստեղծականությունն ու կարևորությունը։ Ստեղծելով հիմնականում խորհրդային կանանց կերպարներ՝ քնարականորեն հավաստում է նրանց հոգևոր և ֆիզիկական գեղեցկությունը։ Աշխատել է նաև գրաֆիկայի և բեմանկարչության ասպարեզներում։

Լավագույն աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր Մոսկվան» (1937), «Անվադողերի հետքերը» (1944, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Նոր թաղամասեր» (1963-1967, լենինյան մրցանակ, 1967), Լավրենյովի «Նրանց համար, ովքեր ծովում են» (1946, Փոքր թատրոն, Մոսկվա, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947) և Վիննիկովի «Լայնարձակ տափաստան» (1949, Խորհրդային բանակի կենտրոնական թատրոն, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950) պիեսների ներկայացումների ձևավորումները։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Пименов Юрий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Պիմենով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 296