Մաշհադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեշհեդից)
Քաղաք
Մաշհադ
պարս.՝ مشهد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՌազավի Խորասան
Շահրեստան Մաշհադ
Հիմնադրված է818 թ.
Մակերես328 կմ²
ԲԾՄ995 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն3 208 000 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ۰۵۱۳
Պաշտոնական կայքmashhad.ir
Մաշհադ (Իրան)##
Մաշհադ (Իրան)

Մաշհադ (պարս.՝ مشهد), քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Քաշաֆռուդ գետի հովտում։ Վարչականորեն գտնվում է Ռազավի Խորասան օսթանում (նահանգում), հանդիսանում է դրա վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 3 001 184[1], բնակչությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Թեհրանից հետո։ Համարվում է Իրանի «հոգևոր մայրաքաղաքը»։

Քաղաքում է գտնվում շիա իսլամի ութերորդ իմամի՝ Ռեզայի դամբարանը և Գոհարշադ մզկիթը։ Իմամի նահատակության արդյունքում տարածքը և քաղաքը կոչվեց «Մաշհադ», այսինքն ՝ նահատակության վայր։ Տարեկան 30 միլիոն տեղացի և 1 միլիոն արտաքին ուխտագնաց այցելում են Մաշհադ։ Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը նույնպես թաղված է այդտեղ։ Ժամանակին եղել է խոշոր օազիս Մետաքսի ճանապարհին՝ Իրանից դեպի Միջին Ասիա (Մերվ և Սամարղանդ) ճանապարհին։ Զարգացած միջնադարում ղեկավարվել է մուսուլման բազմազգ նվաճողների կողմից, իսկ ուշ միջնադարում եղել է Աֆշարների մայրաքաղաքը։

Իմամ Ռեզայի դամբարանը

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ Երկրի հյուսիսարևելյան մասի առևտրաարդյունաբերական կենտրոնն է։ Կա մետաղամշակություն, տեքստիլ, կաշվի-կոշիկի, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տնայնագործություն (փիրուզի մշակում, գորգագործություն են)։ Ունի համալսարան։ Շիա մուսուլմանների ուխտագնացության կենտրոն է։ Առաջին անգամ հիշատակվել է X դարում։

«Կարմիր ոսկու»՝ քրքումի վաճառքը Մաշհադի մի խանութում

Մաշհադի մյուս ճարատարապետական հուշարձաններից են մզկիթներ (Գոհար-շադ, 1405-1418), մեդրեսը (XV դ.), աղոթարաններ, սրբարաններ, գրադարաններ, կարավանատներ։ XX դ. կառույցներից են Նադիր շահի դամբարանը (1961 թվական)՝ շահի հեծյալ արձանով, հիվանդանոցը (1965 տվական)։ Մաշհադի շրջակայքում են՝ Մուսալլա մզկիթը (1676 թվական), Խոջա Ռաբիի դամբարանը, Ֆիրդուսի գերեզմանը (տապանատաղավարը՝ 1934 թվական)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 3 001 184 մարդ, որոնք կազմում էին 914 146 տնտեսություն[1]։ Մաշհադը բնակչությամբ Թեհրանից հետո Իրանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 241 989[3] 409 616[4] 1 463 508 1 559 155[2] 1 887 405[2] 2 410 800[5] 2 766 258[6] 3 001 184[1]

Բնակիչերը հիմնականում պարսիկներ են, կան նաև քրդեր, թուրքմեններ և ավելի քիչ թվով այլ ազգությունների ներկայացուցիչեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշհադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 261
  1. 1,0 1,1 1,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.