Աֆշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աֆշարներ, թյուրքալեզու ժողովուրդ, 24 օղուզ ցեղերից մեկը։ Բնակվում են հիմնականում Իրանի հյուսիսում (Իրանական Ադրբեջանում), Թուրքիայում և Աֆղանստանում (Քաբուլի մոտ)։ XX դարի 60-ականներին նրանց թվաքանակն անցնում էր 350 հազարից։ Վարում են կիսաքոչվոր կենսակերպ, զբաղվում անասնապահությամբ և, մասամբ, հողագործությամբ։ Դավանանքը՝ շիա իսլամ։

Համաձայն օղուզական առասպելների՝ ցեղի ավանումը առաջացել է Օղուզ-խանի թոռան՝ Աֆշար-խանի անունից։ «Աֆշար» բառը նշանակում է «լսող, ենթարկվող»։

Աֆշարները Առաջավոր Ասիա են տեղափոխվել Միջին Ասիայից XIII-XIV դարերում[1]։ Մասնակցելով սելջուկների՝ դեպի Մերձավոր Արևելք իրականացրած արշավանքներին, նրանք ժամանակի ընթացքում սկսել են բնակվել այդ տարածաշրջանում, հիմնականում, Իրանում։ Սեֆյանների ժամանակաշրջանում աֆշարները զգալի դեր են խաղացել երկրի կառավարման, հատկապես, զինվորական գործում։ 1736 թվականին, աֆշար Նադիր Ղուլի Բեկը գահընկեց է արել սեֆյան վերջին շահին, իրեն հռչակել Իրանի շահ՝ հիմնելով նոր դինաստիա՝ Աֆշարինների դինաստիան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв.