Իմամ Ռեզայի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
حرم امام رضا (ع) 04.jpg
حرم مطهر امام رضا (ع).JPG

Իմամ Ռեզայի դամբարան (պարսկերեն՝ حرم امام رضا‎), ճարտարապետական համալիր, որը գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքում։ Այն համարվում է ուխտագնացության և զբոսաշրջային վայր, որն ամեն տարի ունենում է 15-20 միլիոն այցելու։ Բացի Ալի Ռեզայի դամբարանից, համալիրը ներառում է նաև մի քանի այլ իմամների դամբարաններ, թանգարան, գրադարան, գերեզմանատուն, մզկիթ և մի քանի այլ կառույցներ[1]։

Կառույցների մեծ մասը կառուցվել են Սեֆյանների ժամանակաշրջանում, չնայած առաջին թվագրված կառույցը զարդարված է XIV դարի մակագրությամբ։ Ենթադրվում է, որ կառույցի գմբեթը տեղադրվել է XIII դարի սկզբին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

حرم امام رضا (ع) 07.jpg

Իմամ Ռեզան շիաների 8-րդ իմամն էր։ Նա շատ սիրված էր ժողովրդի կողմից, սակայն Հարուն ալ-Ռաշիդ խալիֆան նրան չէր ընդունում[2]։ 818 թվականին Ալի Ռեզան սպանվեց Հարուն Ալ Ռաշիդի որդու` Ալ Մամունի կողմից։ Վայրը, որտեղ թաղվել է Իմամ Ռեզան, կոչվել է Մաշհադ Ալ-Ռեզա («Ռեզայի նահատակության վայրը)։ Ավելի ուշ դամբարանի շրջակայքում հիմնվեց բնակավայր, որը հետագայում վերածվեց Մաշհադ քաղաքի[3]։

Իմամ Ռեզայի գերեզմանի վրա կառուցված առաջին տաճարը քանդվել է Սեբուք Թեգին Ղազավիի կողմից` 993 թվականին։ XI դարի սկզբին` 1009 թ., նրա որդին` Մահմուդ Ղազավին, հրամայեց վերականգնել և մեծացնել տաճարը[4]։ Մոտավորապես 1150 թ., սելջուկների թագավոր Ահմադ Սանջարը հրամայեց բարենորոգել տաճարը, այն բանից հետո, երբ նրա որդին այնտեղ բուժվեց ծանր հիվանդությունից։ Հաջորդ բարեկագումն իրականացվել է 1310 թվականին։ Շահրուհի թագավորության ժամանակ, նրա կինը` Գոհարշադը, ֆինանսավորեց մզկիթի կառուցումը, որն այսօր կոչվում է նրա անունով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Islamic Seminaries At The Holy Shrine»։ Imam Reza (A.S.) Network։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-30-ին։ Վերցված է 2009-05-26 
  2. Dungersi Mohamed Raza։ A Brief Biography of Imam Ali bin Musa (a.s.): al-Ridha։ CreateSpace Independent Publishing Platform։ էջ 42։ ISBN 978-1502834249 
  3. Zabeth (1999) pp. 12-16
  4. Petrushevski Ilia Pavlovich (1970)։ Islam in Iran։ ketab.com։ էջ 271 
  5. Zabeth Hyder Reza։ Landmarks of Mashhad։ Fundation of Astan Quds Razavi 

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

https://irandehkadeh.com/news.cfm?id=196 Archived 2017-11-25 at the Wayback Machine.