Մեծ Պայթյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըստ Մեծ Պայթյունի մոդելի, տիեզերքը սկսել է ընդլայնվել չափազանց խիտ և տաք վիճակից, և շարունակում է ընդլայնվել առ այսօր։ Մի սովոր համանմանության նկարագրությամբ՝ տիեզերքը ընդարձակվում է՝ իր հետ կրելով գալակտիկաը, ինչպես չամիչները՝ բարձրացող հացի բոքոնում։ Վերևի պատկերավոր սխեման նկարագրում է արվեստագետի ընկալումը հարթության մեջ աշխարհի ընդարձակման վերաբերյալ։

Մեծ Պայթյուն, տիեզերքի սկզբնական պայմանների և հետագա զարգացման տիեզերագիտական մոդել, որը հիմնավորվում է ընթացիկ գիտական փաստերի և դիտարկումների ամենահամապարփակ և ճշգրիտ բացատրություններով[1][2]։ Ըստ տիեզերագետների՝ Մեծ պայթյուն եզրն ընդհանրապես անդրադառնում է այն գաղափարին, որ աշխարհը ընդարձակվել է նախնական խիտ և տաք սկզբնական պայմաններից՝ անցյալի որոշ սահմանափակ ժամանակում (ներկայիս հաշվարկներով՝ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ[3]), և մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել:

Մեծ պայթյունի տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Առաջին անգամ այդ միտքն արտահայտել է բելգիացի հոգևորական և ֆիզիկոս Ջորջ Լեմետրը 1927թ.։ Տեսական հիմք հանդիսացող հավասարումները ձևակերպել է Ալեքսանդր Ֆրիդմանը 1922թ.։ Մեծ պայթյունի մոդելը հիմնվում է Ալբերտ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության (1916թ.) վրա՝ ընդունելով, որ տիեզերքը համասեռ է և իզոտրոպ։ 1929 թվականին Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ հեռու գալակտիկաների հեռավորությունը համեմատական է իրենց կարմիր շեղմանը։ Ինչպես Լեմետրը առաջարկել էր 1927-ին, այս դիտարկումը օգտագործվեց մատնանշելու, որ բոլոր գալակտիկաներն ու աստղաբույլերը հեռանում են մեզանից, և որքան հեռու է գալակտիկան, այնքան մեծ է հեռանալու արագությունը[4]։


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Feuerbacher, B.; Scranton, R. (2006 հունվարի 25)։ «Evidence for the Big Bang (անգլերեն)»։ TalkOrigins։ http://www.talkorigins.org/faqs/astronomy/bigbang.html#evidence։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին։ 
  2. Wright, E.L. (2009 մայիսի 9)։ «What is the evidence for the Big Bang? (անգլերեն)»։ Frequently Asked Questions in Cosmology։ UCLA, Division of Astronomy and Astrophysics։ http://www.astro.ucla.edu/~wright/cosmology_faq.html#BBevidence։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին։ 
  3. Komatsu, E. (2009). «Five-Year Wilkinson Microwave Anisotropy Probe Observations: Cosmological Interpretation (անգլերեն)». Astrophysical Journal Supplement 180: 330. doi:10.1088/0067-0049/180/2/330. Bibcode2009ApJS..180..330K. 
  4. Hubble, E. (1929). «A Relation Between Distance and Radial Velocity Among Extra-Galactic Nebulae (անգլերեն)». Proceedings of the National Academy of Sciences 15 (3): 168–73. doi:10.1073/pnas.15.3.168. PMID 16577160. PMC 522427. http://antwrp.gsfc.nasa.gov/debate/1996/hub_1929.html.