Քննարկում:Մեծ պայթյուն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդյո՞ք «գալակտիկա» բառի համար հայերեն տարբերակ կա: Շնորհակալություն, Chaojoker 07:43, 23 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Մեկ-մեկ օգտագործում են «աստղաբույլ» բառը։ «Պուլսառ»-ին ասում են «բաբախիչ»։ Բայց ինձ թվում է որ գիտական թերմինների դեպքում ավելի լավ է օգտագործել միջազգայնորեն ճանաչված անունները։ -Սահակ 13:29, 23 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Շնորհակալություն: Ինչքան հասկանում եմ, աստղաբույլ նաև գործ է ածվում star cluster-ի մտքով, որը բառ-առ-բառ թարգմանությամբ կարծում եմ ավելի լավ է համապատասխանում: Իսկ գիտական տերմինների դեպքում (հատկապես ավելի գործածվող դեպքերում) կողմ եմ հայերեն տարբերակներին երբ կարելի է: Դա ոչ միայն հայերեն հանրագիտարանում հայերեն գործածելու հակումից է, նաև (ինչպես պարսկերեն Վիքիփեդիայի մասնակիցներից մեկը գեղեցկորեն բացատրել էր մի հոդվածում պարսկերենի մասին) ավելի օգտակար է բառերի միտքը փոխանցելու համար: Օրինակ՝ նույն բաբախիչի դեպքում, հայերենին ծանոթ անձը բառը տեսնելիս, կարող է որոշ տպավորություն կազմել նրա «բաբախող» բնության մասին, որը պուլսառ բառը (եթե անգլերենին ծանոթ չլինի) ոչ մի կերպ չի ներկայացնում կամ փոխանցում: Կամ «ժամսլաքի ուղղությամբ շարժվող» շատ ավելի նկարագրող և միտքն արտահայտող է (իհարկե կհուսայի ավելի կարճ և մի բառով արտահայտող տարբերակ լիներ) քան ասենք՝ կլոքվայզ: Chaojoker 15:19, 23 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Ողջույն բոլորին, հայերենում կա նաև «Աստղասփյուռ» բառը, որը օգտագործվում է աստղագիտության մեջ, բայց չգիտեմ այդ բառը գալակտիկան է, թե ոչ։ Ashot Gabrielyan 15:35, 23 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]
Շնորհակալություն: Այստեղից կարողացա գտնել այսքանը՝
Վ. Համբարձումյանն աշխարհին հայտնի է առաջին աստղասփյուռների հայտնագործմամբ, ապա՝ գալակտիկաների միջուկների ակտիվության մասին վարկածով: «Աստղասփյուռ» բառն էլ է Համբարձումյանը ստեղծել: Աստղասփյուռն այն աստղերի խմբերն են, որտեղ կան երիտասարդ աստղեր:
Սակայն, դրա անգլերեն համարժեքն էլ չգիտեմ: Chaojoker 15:55, 23 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Աստղասփյուռը նշանակում է Stellar associations կամ Звездная ассоциация: Սերժ:Armenoid 22:13, 23 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Շնորհակալություն, Armenoid, արժեքավոր տեղեկության համար: Chaojoker 08:36, 24 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Խնդրեմ: Armenoid 10:16, 28 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Սա պարզաբանությունն է նախորդ հետ-շրջված քննարկման՝
Բաբախիչ-պուլսար բառի իմաստային ճշգրիտ համապատասխանումն ինձ կասկածի մեջ գցեց բաբախիչ-քվազար կապակցության մասին: Դրա համար էլ ստուգեցի Բ.Ե. Թումանյանի և Լ.Վ. Միրզոյանի 1978 թվականին հրատարակված «Աստղագիտություն» գիրքը. էջ 226-ում գրված է՝
«Եթադրվում է, որ բաբախիչները (պուլսարներ), շատ ավելի մեծ խտություն ունեն: Բաբախիչները ռադիոճառագայթման աղբյուրներ են և հայտնաբերվել են 1967 թ.»:
Ըստ որի բաբախիչի պուլսարն է, իսկ «Դպրոցական մեծ հանրագիտարանը» ըստ երևութի այստեղ սխալվել է, որի մասին էլ կարելի է իրենց տեղեկացնել: Chaojoker 10:29, 28 Ապրիլի 2011 (UTC)[reply]

Երեւի սխալվել են, քանի որ նույն հանրագիտարանի այլ հոդվածում բաբախիչը եւ պուլսարը միեւնույն բան է, այդ պատճառով էլ ետ շրջեցի: Շնորհակալություն: Armenoid 16:43, 29 Ապրիլի 2011 (UTC)[reply]