Մարս 2020
Մարս 2020 | |
---|---|
![]() «Մարս 2020» մարսագնացի պատկեր | |
Տեսակ | Մարսագնաց |
Օգտագործվում է ինչպես | մոլորակի մակերևույթի և երկրաբանական գործընթացների հետազոտությունների համար, այդ թվում՝ մոլորակի անցյալի բնակելիության գնահատման և կյանքի ապացույցների որոնման համար |
Ստեղծող | Գայ Ուեբսթեր, Դուեյն Բրաուն, Ջորջ Դիլեր |
Արտադրող | ՆԱՍԱ |
Առաջին թռիչք | Պլանավորված է 2020 թվականի օգոստսի վրա |
Շահագործողներ | ՆԱՍԱ |
Արտադրման թվականներ | 2012-2020 |
Միավոր արտադրված | 2,1 մլրդ դոլար |
![]() |
Մարս 2020 (անգլ.՝ Mars 2020 Rover Mission), մարսյան մոլորակագնացի առաքելություն, որը մշակվում Է ՆԱՍԱ-ի կողմից և նախատեսված է 2020 թվականի ամռանը գործարկելու և 2021 թվականի փետրվարին ժամանելու։ Մարսագնացը նախատեսված է Մարսի հին միջավայրի աստղակենսաբանական հետազոտությունների, ինչպես նաև մոլորակի մակերևույթի և երկրաբանական գործընթացների հետազոտությունների համար, այդ թվում՝ մոլորակի անցյալի բնակելիության գնահատման և կյանքի ապացույցների որոնման համար՝ մատչելի երկրաբանական նյութերի սահմաններում[1][2]։
Մարս 2020-ի մասին ՆԱՍԱ-ն հայտնել է 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում՝ ամերիկյան երկրաֆիզիկական միության աշնանային նիստում[3]։ Մարսագնացի կառուցվածքը հիմնված է նախորդ Curiosity մարսագնացի կառուցվածքի վրա[4]։ 2014 թվականի հունվարին ՆԱՍԱ-ն ստացել է ավելի քան 58 առաջարկ ամբողջ աշխարհի հետազոտողների և ինժեներների կողմից, մարսագնացում սարքերի տեղադրման համար։ Առաջարկների քանակը կրկնակի էր, քան նախորդ տարիներին նմանատիպ մրցույթներում[5][6][7]։ Առաջարկությունները քննարկվել են և 2014 թվականի հուլիսի 31-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է մարսագնացի համար օգտակար ծանրաբեռնվածությունը։ Առաքելության համար ընտրվել է յոթ սարք։
Առաքելության արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
ՆԱՍԱ-ի նախնական գնահատականներով՝ ռովերի արժեքը պետք է կազմեր մոտ 1,5 մլրդ դոլար։ 2017 թվականի նոյեմբերի սկզբին NASA-ն նոր գնահատականներ է հնչեցրել, որոնցում «Մարս 2020»-ը մոտենում են MSL-ի արժեքին։ Այժմ դրա կառուցումը գնահատվում է առնվազն 2,1 մլրդ դոլար։ Եվս առնվազն 300 մլն դոլար պետք է հատկացվի մարսագնացի գործարկելուց հետո աշխատանքը պահպանելու համար[8]։
- «Մարս 2020» մարսագնացի գիտական սարքեր
Արձակված մարսագնացներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ПрОП-М ` Սովետական մարսագնաց, հաջողությամբ հասցվել է Մարսի վրա Մարս-3 ԱՄԿ-ով 1971 թվականին, սակայն ազդանշանը կորավ արդեն վայրէջքից 20 վայրկյան անց, Մարս-2 ԱՄԿ-ի իջեցվող սարքը, նույնպես ПрОП-М-ով անցավ Մարսի կողքով (առաքելությունը չհաջողված է)։
- Sojourner` Աշխատել է Մարսի վրա Mars Pathfinder ծրագիր շրջանակներում 1997 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 27-ը։
- Spirit` Աշխատել է Մարսի վրա 2004 թվականի հունվարից մինչև 2010 թվականի մարտի 22-ը։
- Opportunity` Աշխատում է Մարսի վրա սկսած 2004 թվականի հունվարից
- Curiosity` ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնաց, արձակվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թ․ օգոստոսի 6-ին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alicia Chang (2014-07-09)։ «Panel: Next Mars rover should gather rocks, soil»։ Excite News (անգլերեն)։ Ассошиэйтед Пресс։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին։ Վերցված է 2014-08-01
- ↑ Keith Cowing (2013-12-20)։ «Science Definition Team for the 2020 Mars Rov» (անգլերեն)։ SpaceRef։ Վերցված է 2014-08-01
- ↑ William Harwood (2012-12-04)։ «NASA announces plans for new $1.5 billion Mars rover» (անգլերեն)։ CNET։ Վերցված է 2014-08-01
- ↑ Jonathan Amos (2012-12-04)։ «Nasa to send new rover to Mars in 2020»։ Science & Environment (անգլերեն)։ BBC։ Վերցված է 2014-08-01
- ↑ Guy Webster, Dwayne Brown (2014-01-21)։ «NASA Receives Mars 2020 Rover Instrument Proposals for Evaluation»։ Лаборатория реактивного движения (անգլերեն)։ НАСА։ Վերցված է 2014-08-01
- ↑ John Timmer (2014-08-01)։ «NASA announces the instruments for the next Mars rover» (անգլերեն)։ Ars Technica։ Վերցված է 2014-08-01
- ↑ Станислав Наранович (2014-08-01)։ «За марсианской пылью»։ Русская планета։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2014-08-01
- ↑ «Следующий марсоход НАСА запишет трехмерное видео посадки на Марс»։ 01.11.2017
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |