Մարինա Լեոնովա
Մարինա Լեոնովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1949 (75 տարեկան) կամ 1949[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետի ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Marina Leonova Վիքիպահեստում |
Մարինա Կոստանտինի Լեոնովա (ռուս.՝ Мари́на Константи́новна Лео́нова, փետրվարի 18, 1949 կամ 1949[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի դերասանուհի, Մեծ թատրոնի մենապարուհի, բալետային մանկավարժ, Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայի ռեկտոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարինա Լեոնովան ծնվել է 1949 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայում։ Պարով զբաղվել սկսել է յոթ տարեկանում Պիոներների պալատի խորեոգրաֆիայի մանկական խմբում[2]։
1968 թվականին ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիան (Սոֆյա Գոլովկինայի դասարան)։ 1968-1969 թվականներին վերջինիս ղեկավարությամբ սովորել է կատերալագործման դասարանում[3]։
1969-1989 թվականներին Մարինա Լեոնովան եղել է Մեծ թատրոնի մենակատար։ Ունեցել է ընդարձակ խաղացանկ, եղել է խորհրդային բալետմայստերների ներկայացումների մի շարք դերերի առաջին կատարողը։
1991 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը (Մարինա Սեմյոնովայի կուրս)[3]։ 1989 թվականին դարձել է դասական պարի մանկավարժ Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիա։ 1994 թվականից դոցենտ է, 1999 թվականից՝ պրոֆեսոր։ 2001 թվականին նշանակվել է Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, 2002 թվականին ընտրվել է ակադեմիայի ռեկտոր։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունգարական հարսնացու («Կարապի լիճ» Պյոտր Չայկովսկի Ա․ Ա․ Գորսկովի և Ա․ Մ․ Մեսսերերի խմբագրմամբ, 1970)
- Նիմֆա («Վալպուգիևի գիշեր» պատկերում՝ Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայից, 1970)
- Ամառ (Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտիկը», 1970)
- Պա դե մրուա («Կարապի լիճ», Պյոտր Չայկովսկի, Ա․ Ա․ Գորսկովի և Ա․ Մ․ Մեսսերերի խմբագրմամբ, 1970)
- Երկրորդ տարատեսակ («Դոն Կիխոտ » Լ․ Ֆ․ Մինկուս, 1971)
- Միրտա (Ադոլֆ Ադանի «Ժիզել», 1971)
- Արքայազնի հասակակիցը («Կարապի լիճ» Պյոտր Չայկովսկի Ա․ Ա․ Գորսկովի և Ա․ Մ․ Մեսսերերի խմբագրմամբ, 1971)
- Օդետտա-Օդիլլիյա («Կարապի լիճ» Պյոտր Չայկովսկի, 1972), կատարել է այդ դերն է կատարել ինչպես Ա․ Ա․ Գորսկովի և Ա․ Մ․ Մեսսերերի մոսկովյան կանոնական խմբագրությունում, այնպես էլ Յուրի Գրիգորովիչ տարբերակում
- III գործողության պարեր (Միխայիլ Գլինկայի, «Ռուսլան և Լյուդմիլա» օպերա, 1973)
- Յասամանի փերին («Քնած գեղեցկուհի», Պյոտր Չայկովսկի, 1973), առաջին կատարողը Յուրի Գրիգորովիչի պարտիայում
- Անտառահարսի տիրուհին («Դոն Կիխոտ» բալետ, Լ․ Ֆ․ Մինկուս, 1973)
- Մեհմենե Բանու («Լեգենդ սիրո մասին», Արիֆ Մելիքով, 1974)
- Բեատրիչե («Սեր սիրո հետևից», Տիխոն Խրեննիկով, 1976)
- Մենակատար («Այդ կախարդող ձայները», Վլադիմիր Վասիլև, 1978)
- Էգինա («Սպարտակ», Արամ Խաչատրյան, 1979)
- Ջուլիետայի ընկերուհին («Ռոմեո և Ջուլիետ», Սերգեյ Պրոկոֆև, 1979)
- Պղնձե լեռան տիրուհին («Լեգենդ քարե ծաղկի մասին», Սերգեյ Պրոկոֆև, 1982)
- Հազարան բլբուլ («Հազարան բլբուլ», Իգոր Ստրավինսկի, 1982)
- Գայանե («Գայանե», Արամ Խաչատրյան, 1984)
- Կլեմանս («Ռայմոնդա», Ալեքսանդր Գլազունով, 1984)
- Լյուբաշա («Կարմիր Կալինա», Եվգենի Սվետլանով, 1985)
- Հենրիետտա («Ռայմոնդա», Ալեքսանդր Գլազունով, 1985)
- Արտեմիդա (խորեոգրաֆիայի բեմը «Իֆիգենիան Ավլիդ» օպերայում, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, 1985)
- Դուլսինեյա, Ալդոնսա («Տխուր պատկերի ասպետ», 1986)
Աշակերտուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս․ Լունկինա (1997 թվականի շրջանավարտ)[4]
- Կ․ Նագատա (1997 թվականի շրջանավարտ)
- Ն․ Ասատիանի (2004 թվականի շրջանավարտ)[5]
- Ն․ Օսիպովա (2004 թվականի շրջանավարտ)[6][7]
Մրցանակներ և կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌՍՖՍՀ վաստակավոր դերասանուհի (1976)։
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2003)[8]։
- «Սուրբ Սոֆիա» (Օքսֆորդ) շքանշան (2004)[3]։
- Պատվո շքանշան (2008 թվականի հունիսի 12-ին)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրման բազմամյա բեղմնավոր գործունեություն համար[8]՝[9]:
- «Հայրենիքի առաջ վաստակի համար» IV աստիճանի (2014 թվականի օգոստոսի 14) շքանշան՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման, ռադիոհեռուստատեսութան, մամուլի, կապերի բազմամյա արգասաբեր գործունեության մեջ ունեցած մեծ ներդրման համար[10]։
- «Հայրենիքի առաջ վաստակի համար» III աստիճանի (2019 թվականի հունիսի 13) շքանշան՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման մեջ մեծ ներդրման, բազմամյա արգասաբեր գործունեության համար[11]։
Բեմադրական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիայի ուսումնական խաղացանկի համար այլ մանկավարժների հետ համատեղ վերսկսել է դասական մեծ «Պահիտա» բալետից։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Մոսկովյան բալետի դպրոցի դերը Մեծ թատրոնի ստեղծագործական կյանքում (1945-1970)» թեմայով։ Պաշտպանության արդյունքում Մ․ Կ․ Լեոնովին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան[12]։ Մ․ Կ․ Լեոնովը գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ է[3]։
Հասարակական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի դաշնության մշակույթի գործիչների դիմումը աջակցել ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին Ուկրանիայի և Ղրիմի հարցով[13]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Леонова М. К. Роль московской балетной школы в творческой жизни Большого театра (1945—1970). Автореферат диссертации на соискание ученой степени кандидата искусствоведения. — М., 2008.[14]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Classic ballet
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Московская государственная академия хореографии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ С. Лунькина կենսագրությունը Մեծ թատրոնի կայքում
- ↑ Большой театр: Персоны: Нино Асатиани
- ↑ Большой театр: Персоны: Наталья Осипова
- ↑ Н. Осипова Արխիվացված 2014-09-12 Wayback Machine կենսագրությունը միխայլովյան թատրոնի կայքում
- ↑ 8,0 8,1 Большой театр: Персоны: Марина Леонова
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 июня 2008 года № 955 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 августа 2014 года № 568 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 13 июня 2019 года № 274 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «РАТИ — Объявление о защите диссертации от 13.11.2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ «РАТИ — Автореферат Леновой М.К». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марина Леонова на сайте Большого театра
- Марина Леонова на сайте Московской государственной академии хореографии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Լեոնովա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային բալետի արտիստներ
- Ռուս բալերինաներ