Մասնակցի քննարկում:Narek 16

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Narek 16, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ vacio 13։04, 18 Մայիսի 2011 (UTC)

Պորտալներ[խմբագրել կոդը]

Ողջույն Narek 16, խնդրում եմ գրել յունիկոդով և չեղած պորտալները չավելացնել գլխավոր էջում։--Bekoքննարկում 17։28, 25 Մայիսի 2011 (UTC)

Յունիկոդի և Արմսկիի տարբերությունը[խմբագրել կոդը]

Ողջույն, Narek 16, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար։ Հայերեն համակարգչային նիշերի համար երկու կոդային ստանդարտ գոյություն ունի՝ Յունիկոդ և Արմսկի։ Բառամշակից օգտվելիս՝ Յունիկոդ ստանդարտի տառատեսակների օրինակներից է Սիլֆաեն տառատեսակը (Sylfaen font), իսկ Արմսկի տառատեսակների օրինակներից է Արիել Արմենիան տառատեսակը (Ariel Armenian font)։ Աշխարհի բոլոր համակարգիչները ճանաչում են Յունիկոդ ստանդարտը, սակայն ոչ բոլորն են ճանաչում Արմսկի ստանդարտը, և այն պահանջում է առանձին տեղադրում։ Այդ պատճառով էլ, Վիքիփեդիան գրվում և աշխատում է միայն Յունիկոդ ստանդարտով։ Ներկայումս դուք գրում եք Արմսկի ստանդարտով, որը տեսանելի չէ բոլոր համակարգիչների վրա, և ենթակա է ջնջման։ Եթե ՔեյԴՎին (KDWin) տեքստի ներմուծման ծրագրից եք օգտվում, խնդիրը կարող եք լուծել ընտրություններից մեկը Յունիկոդի փոխելով։ Եթե այդ ծրագրից չեք օգտվում կամ այլ խնդիրներ/հարցեր կան, խնդրեմ դիմել, և ուրախ կլինենք օգնել։ Հարգանքներով, Chaojoker 07։37, 26 Մայիսի 2011 (UTC)

Կատեգորիա: Թատրոն[խմբագրել կոդը]

Ողջույն Narek 16, Թատրոն հոդվածի կատեգորիան պետք է լինի Կատեգորիա։ Թատրոնը, որը և ես տեղադրեցի։ Իսկ Կատեգորիա։ Գեղագիտության ազգային թատրոն-ը հոդվածի տեղ չէ այն կարող է հոդված լինել առանց կատեգորիայի։--Bekoքննարկում 11։22, 31 Մայիսի 2011 (UTC)

Նյութեր պատճենելու մասին[խմբագրել կոդը]

Հարգելի Narek 16, շնորհակալություն ձեր ներդրումներ համար։ Սակայն Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, որը նշանակում է նյութերը պետք է ներդնել ձեր իսկ շարադրմամբ՝ նշելով աղբյուրը։ Բոլոր ոչ ազատ աղբյուրներից (ինչպիսին է http://www.encyclopedia.am կայքը) պատճենումները ենթակա են անհապաղ հեռացման։ Ավելիին կարող եք ծանոթանալ Վիքիփեդիա: Պատճենել-փակցնել էջում։ Եթե հարցեր լինեն, խնդրեմ դիմել իմ քննարկման էջում։ Հարգանքով՝ Chaojoker 12։24, 31 Մայիսի 2011 (UTC)

Նախազգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի Narek 16, շնորհակալություն Վիքիփեդիան «հարստացնելու» ձեր փորձերի համար, սակայն Վիքիփեդիան ազատ թույլատրագրող հանարգիտարան է, և այդ պատճառով, ցանկցած այլ աղբյուրից նյութ, որն ազատ թույլատրագրով հրատարկված չէ, արգելված է Վիքիփեդիայում տեղադրել։ Դրա մասին նշված է բոլոր խմբագրմա էջերում, ինչպես նաև վերևը ձեր քննարկման էջերում։ Պատճենումների շարունակության դեպքում, ձեր հաշիվը արգելափակվելու է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13։56, 2 Հունիսի 2011 (UTC)

Հարգելի Narek 16։ Շնորհակալություն Վիքիփեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Հայերը Լիտվայում, Հայերը Լատվիայում, Հայերը Թուրքմենստանում, Հայերը Բելառուսում և Հայերը Ղազախստանում հոդվածները ենթակա են ջնջման, քանի որ, ըստ երևույթին, պատճենված են Հայկական Հանրագիտարանի կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիփեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրներից։ Սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել այստեղ։ Եթե համաձայն չեք այս որոշման հետ կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ լսել դրանք։ Այլապես, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիփեդիայում։ --vacio 13։19, 6 Հունիսի 2011 (UTC)

Ողջույն հարգելի Նարեկ, խնդրում եմ կենդանիների մասին հոդվածներում նյութեր ավելացնելիս հղումներ տալ, դու կարող ես օրինակ եթե դրանք այլ վիքիներից թարգմանություն է, այնտեղի հղումները ստուգելուց հետո նշես, կամ որոշակի ձև կա, երբ հոդվածի վերջում նշում են օրինակ հոդվածը ստեղծվել է ռուսերեն վիքիի համապատասխան հոդվածի միջոցով, դա կարելի է ճշտել։--6AND5 (քննարկում) 17։32, 16 Օգոստոսի 2013 (UTC)

Նկարների հետ կապված,նայի ընդհանուր նկարները այստեղ.[1] , այստեղ նայի ընդհանուր նկարներ կենդանիների կառուցվածքի այդ թվում սողունների մասին, հետաքրքիր կլինի[2], իսկ հոդվածների պարագայում դու ասա որտեղից ես օգտվում ես ավելի կոնկրետ օրինակ գտնեմ: Լրացուցիչ նկարներ կարող ես գտնել անգլերեն կամ ռուսերեն վիքիներում, ընդհանուր սողունների մասին չի լինի, ճիշտ կլինի նայես առանձին օձերի կամ կրիաների անգլերեն կամ այլ լեզվով տարբերակները:--6AND5 (քննարկում) 17:05, 17 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Հա իդեպ օձի կմախքի վերաբերյալ նկարում տրված են թվեր, օրինակ ռուսերեն հոդվածում օձերի վերաբերյալ թվերի անվանումները կան.[3]--6AND5 (քննարկում) 17:08, 17 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Հյուսվածքը ռուսերեն Ткань (биология)[4], մտնում ես ռուսերեն հոդված, էջի ձախ հատվածում տրված են լեզուները՝На других языках, ամենավերջում գրված է Править ссылки, մտնում ես Править ссылки, այդ էջում Страницы Википедии, связанные с этим элементом ցուցակի վերջում աջ հատվածում добавить - ի վրա սեղմում ես, ապա ձախ հատվածի սյունակում գրում ես hy , դրանից հետո բացված սյունակում գրում ես հյուսվածք , իսկ հետո сохранить ես տալիս, մի քանի րոպե հետո պատրաստ է լինում, կարծում եմ կարողացա մատչելի ձևով բացատրել:--6AND5 (քննարկում) 13:12, 28 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Նարեկ ստացվեց քո մոտ, թե դու չես ավելացրել հղումները?--6AND5 (քննարկում) 22:07, 28 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Նախազգուշացման համար[խմբագրել կոդը]

Հարգելի Նարեկ, ո՞ւմ ես ուզում վախեցրած լինել քո նախազգուշացմամբ։ Վիքիպեդիան վիճաբանությունների հարթակ չէ, այլ հանգիստ համագործակցության հարթակ է։ Խնդրում եմ մյուս անգամ դրսևորել համապատասխան վարքագիծ։ Երկրորդ խնդրում եմ մասնակիցների էջերում նույն բանը մեկից ավել անգամ մի գրի։ Օրինակ նկատել եմ, որ մինչև 4 անգամ նույն խնդրանքը գրել ես։ Բացի այդ, եթե մի ինչ-որ գլոբալ հարց ես ուզում տալ, կարող ես միանգամից գրել Խորհրդարանում։ Այնտեղ բոլորը կտեսնեն և ով կարող է հաստատ կօգնի քեզ։ Իսկ անհեթեթ խնդրանք ասելով նկատի եմ ունեցել, որ ոչ-ոքու մոտ նման նկարների խումբ լինել չի կարող։ Վիքիպեդիայում բոլոր նկարները պետք է լինեն ազատ արտոնագրի ներքո։ Իսկ ոչ ազատ արտոնագրով նկար թույլատրվում է օգտագործել ամեն մի հոդվածում ոչ շատ քան մեկ հատը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14։09, 25 Օգոստոսի 2013 (UTC)

Խնդրանքների մասին[խմբագրել կոդը]

Հարգելի Narek 16, յուրաքանչյուր խնդրանք տեքստը մի քանի անգամ նույն մասնակցի քննարկման էջում իրար ետևից տպելը, ավելի արդյունավետ չի դարձնում դրանք։ Շատերի մոտ, դրա կրկնվելը, մերժողական էֆեկտ է առաջացնում։ Եթե որևէ հարցով ուզում եք դիմել շատերին՝ գրեք խորհրդարանում և մեկ անգամ։ Ձեր գրածով շահագռգիռ և հետաքրքրված մարդը անպայման կպատասխանի։ Ամեն օր տարատեսակ հոդվածներ են ստեղծվում, խմբագիրները տարբեր նախընտրություններ ունեն և պարտադիր չէ, որ Ձեր հարցումի պատասխանը շատերը ունենան, կամ դա նրանց հետաքրքրի։ Հարգանքներով --Beko (քննարկում) 14։16, 25 Օգոստոսի 2013 (UTC)

Նախազգուշացում հոդվածը ջնջելու համար[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Narek 16։ Դուք երեք անգամ է, արդեն ինչ ջնջում եք Ականջ հոդվածի պարբերությունը։ Խնդրում եմ զերծ մնալ ապակառուցողական խմբագրումներից։ Նմանատիպ խմբագրումները դիտարկվում են որպես վանդալիզմի փորձ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։06, 1 Նոյեմբերի 2013 (UTC)

Ողջույն Նարեկ և Արման։ Նայեցի հոդվածը․ առաջին հայացքից հոդվածը դպրոցական շարադրություն է հիշեցնում։ Հետո, որոնիչների համաձայն պատճենված է մեկ֊երկու աղբյուրից։ Ենթադրում եմ, որ սա է Նարեկի կողմից ջնջելու պատճառը։ Այդպե՞ս է։ --vacio 14:45, 1 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Թող այն գոնե կարգի բերված հոդվածով փոխի։ Թե չէ փոխելու տարբերակին դեմ չեմ։ Ուղղակի չպետք է եղածն էլ ջնջել։ Թե չէ այդ այդպես կարող է մի քանի օր մնալ որպես միայն նկարով հոդված հետո էլ ջնջման կենթարկվի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:57, 1 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
vacio ջան, չեմ կարծում, որ դա է պատճառը, քանի որ նույնը կրկնվել է Նյարդային համակարգ, գլխուղեղ, կաթնասուն հոդվածներում։ Ի դեպ, համաձայն եմ Արմանի հետ, որ չպետք է եղած հոդվածն ամբողջովին կամ մեծապես ջնջվի ու նորից գրվի։ Այդպես հոդվածները չեն զարգանա, բարելավվի։ --Lilitik22 (քննարկում) 15:07, 1 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Հմմ․․ Այ այդ մյուս հոդվածների դեպքում դժվարանում եմ ենթադրություն անել։ Նարեկ, կխնդրեմ դու ինքդ մեկնաբանես․ շատ հատվածներ հեռացնում ես, հասկանալի չէ ինչու, ու խմբագրման ամփոփում էլ չես թողնում։ Ո՞րն է պատճառը։ --vacio 15:14, 1 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Ողջույն, Narek 16։ Դուք շարունակում եք Ձեզ տրված նախազգուշացումներն արհամարհել, շարունակում եք Ականջ հոդվածի պարբերությունները ջնջել և այլ տեքստ ավելացնել։ Դադարեցրեք ապակառուցողական խմբագրումները, այլապես Ձեր խմբագրությունները վանդալություն կհամարվեն։ ~ dato ։) 16։10, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Narek 16,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Ի՞նչ կարիք կա «Հակածին-հակամարմին փոխազդեցությունները» ենթավերնագիրը դնել «Արյան խմբեր» հոդվածում։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Voskanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Դուք հավանաբար ինձնից լավ կիմանաք։ Սակայն գրեմ իմ տեսակետը. «հակածին-հակամարմին» տերմինները վերաբերում են վիրուսային հիվանդություններին ու արյան խմբերի հետ ուղղակի կապ չունեն, իմ կարծիքով։ Իսկ արյան սխալ փոխներարկման ժամանակ տեղի է ունենում փաթիլավորում։ Արմենուհի (քննարկում) 14։53, 24 Հունվարի 2014 (UTC)

Հարգելի Արմենուհի, ներեղություն, որ խառնվում եմ ձեր խոսակցությանը, բայց հակածին-հակամարմին փոխազդեցությունը վերաբերում է ոչ միայն վիրուսներին ու հիվանդություններին, այլ նաև բոլոր տեսակի հակածինների (որը պարտադիր չի լինի արտաքին աշխարհից) և հակամարմինների միջև առաջացող փոխհարաբերություններին: Այս առումով, էրիթրոցիտների թաղանթի և արյան պլազմայում գտնվող սպիտակուցների փոխհարաբերությունն էլ է հակածին-հակամարմնային: Հենց այդ պատճառով, գուցե, այս ենթավերնագիրը կարելի է օգտագործել որպես արյան խմբերի ներածական ենթավերնագիր (գուցե մի փոքր ավելի սեղմ, բայց դա արդեն երկրորդական է): Դավիթ () 15:39, 24 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ։ Ստիպված եմ ևս մեկ անգամ Ձեզ զգուշացնել, որ հարկավոր չէ հոդվածում եղած պարունակությունը ջնջել, և այնուհետև շարադրել մտքերը ։ Ձեզ բազմաթիվ անգամներ զգուշացրել են, բայց ինչպես հասկանում եմ ապարդյուն։ Դադարեցրեք ապակառուցողական խմբագրումները։ ջեօ 14։46, 28 Հունվարի 2014 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Նարեկ։ Եվս մեկ անգամ զգուշացնում եմ, որ հոդվածը բարելավելիս պետք չէ ջնջել այլ մասնակիցների կատարած մեծաքանակ խմբագրումները։ Քեզ բազմիցս տարբեր մասնակիցներ զգուշացրել են սրա մասին։ Սա վերջին զգուշացումն է։ Ինչպես նաև խնդրում եմ հոդվածներում նշել աղբյուրը, որտեղից որ օգտվում ես նյութը գրելիս։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 17։05, 8 Փետրվարի 2014 (UTC)

Արյունատար համակարգ[խմբագրել կոդը]

Նախադասություն գրված է մեծ մասամբ սխալներով և ես այն մաքրում են։

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային ռեֆլեկտոր և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։ Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։ Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Ես տեղադրում են հետևյալ նախադասությունը՝

Սրտային բոլորաշրջանը սկսվում է նախասրտերի կծկումով (սիստոլա) ,որը կծկվու է 0,1 վրկ։Այդ ընթացքում փորոքները թուլացած են (դիաստոլա),փեղկավոր փականները բաց,կիսալուսնաձև փականները փակ են։Նախասրտերի կծկման հետևանքով արյունը լցվում է փորոքներ։Այնուհետև նախասրտերը թուլանում են,և սկսվում է փորոքների կծկումը,որը տևում է 0,3 վրկ։Փորոքների կծկման սկզբում փեղկավոր փականները բաց են,կիսալուսնաձև փականները՝ փակ։Երբ փորոքների բոլոր մկանաթելերը կծկվում են,ճնշումը նրանց խոռոչում աստիճանաբար բարձրանում է,և փեղկավոր փականները փակվում են։Արյան ճնշումը փորոքների խոռոչում գերազանցում է նախասրտերի ճնշմանը,արյունը ձգտում է վերադառնալ նախասիրտ,սակայն փականների ջլային թելերի պրկումը թույլ չի տալիս փակված փեղկերին շրջվելու։Երբ փորոքների խոռոչում արյան ճնշումը գերազանցում է աորտայի և թոքային զարկերակի ճնշմանը,կիսալուսնաձև փականները բացվում են,և արյունն ուժգնորեն մղվում է զարկերակների մեջ։Փորոքների կծկումը փոխարինվում է նրանց թուլացմամբ,որը տևում է 0,5 վրկ։Կիսալուսնաձև փականները փակվելուց հետո փորոքների ճնշումը սկսում է նվազել,երբ այն մոտենում է 0-ի,բացվում են փեղկավոր փականները, և սկսվում է արյունալցման փուլը։

Դավիթ ջան, մի հատ նայի էլի՝ ի՞նչն է սխալ նախադասության տեքստի մեջ։ ջեօ 13:48, 14 Փետրվարի 2014 (UTC)
Ինքը մի տեքստը փոխարինել է ընդհանրապես ուրիշ բանի մասին պատմող տեքստով. շրջանառության կարգավորումն ու համակարգի խանգարումները փոխարինել է սրտային բոլորաշրջանով: Առաջին տեքստի մեջ սխալ չկա և եթե նույնիսկ կա, պետք է ուղղել, այլ ոչ թե տեղը ընդհանրապես ուրիշ բան գրել: Ուղղակի, քանի որ մասնակիցը, իմ կարծիքով, պատճենում է ինչ-որ գրքից (կասկածում եմ, որ դա կենսաբանության հանրակրթական դասագիրքն ա), ապա ինքը նախ ամեն ինչ ջնջում ա, հետո սկսում 0-ից արտագրել (մուգ հատվածներն ու դասագրքային գրելաոճը վկա): Դավիթ () 14:31, 14 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ բացատրելու համար, Դավիթ ջան։ Մասնակցի խմբագրումը ետ շրջեցի։ Բացի այդ, մի խնդրանք ունեմ. ժամանակ գտնելու դեպքում կարո՞ղ ես Արյունատար համակարգ հոդվածը աչքի տակով անցկացնել։ Ստորակետներից հետո բացատների բացակայությունը հուշում է, որ Նարեկը այնտեղ լայնածավալ խմբագրումներ է արել։ ջեօ 16:14, 14 Փետրվարի 2014 (UTC)

Ես ցանկանում են փոփոխել հոդվածը՝

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։ Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։ Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Ցանկանում եմ տեղադրել այս նախադասությունը՝

Սրտի գործունեության նյարդային կարգավորում[խմբագրել կոդը]

Սրտի գործունեության փոխվում է կախված օրգանների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։

Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են երկարավուն ուղեղում և ողնուղեղում։ Սրտի կծկումների հաճախությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին,նորադրենալին)։

Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև ռեֆլեքսային ճանապարհով։Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ,որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը,և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։Մաշկի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ,որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ,և սրտի կծկումները դանդաղում են։Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են,և սրտի աշխատանքն ուժեղանում է։Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները,հույզերը և այլն։Դրական հույզերը բարձրացնում,իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և մեծ կիսագնդերի կեղևում։

Սրտի գործունեության հումորալ կարգավորում[խմբագրել կոդը]

Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը։Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող կալցիումի իոնները։Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին։Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը,կալիումի իոնները,թթվածնի անբավարարությունը։

Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։

Սպասում եմ։Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 14։17, 18 Փետրվարի 2014 (UTC)

Դավ ջան, մի հատ նայի էլի։ ջեօ 15։07, 18 Փետրվարի 2014 (UTC)

Նարեկ ջան, ախր էլ ո՞նց ասեմ, որ դու ուզում ես հինը ջնջես ու վրայից նորը գցես, որը սխալ է, հատկապես, եթե միմյանցից ընդհանրապես տարբեր բաներ են. էդքան դժվա՞ր է երկու բան իրար միավորելը, վիքիպեդիան հենց դրա շնորհիվ է զարգանում. դու զարգացնում ես ուրիշի գրածը, մեկ ուրիշն էլ կգա ու կզարգացնի քո գրածները առանց քո գրածը ջնջելու:
Հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչպես է հնարավոր երկու տեքստերը միավորել իրար: Նախ, քո տեքստում էլի բացակայում է «Արյան շրջանառության խանգարումներին» վերաբերող հատվածը, դրա համար վերջին հատվածում կստեղծեմ այդ անունով բաժին: Ապա, քո տեքստը վերաբերում է սրտի աշխատանքի կարգավորմանը, այն դեպքում, երբ հատվածը, որը դու ցանկանում ես փոխարինել վերաբերվում է ընդհանուր արյունատար համակարգի գործունեության կարգավորմանը դրա համար ավելի լավ կլիներ, որ դա դու այդ ամենը ավելացնեիր Սիրտ հոդվածում, բայց այստեղ էլ իհարկե կլինի առանձին ենթավերնագրի տակ «Սրտի աշխատանքի կարգավորումը» անունով (արյունատար համակարգի կարգավորման մեջ): Մոտավորապես կլինի այսպես.--Դավիթ () 15:16, 18 Փետրվարի 2014 (UTC)

Սիրտ-անոթային համակարգի գործունեության կարգավորումը[խմբագրել կոդը]

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։

Սրտի գործունեության կարգավորումը[խմբագրել կոդը]

Սրտի գործունեության նյարդային կարգավորում[խմբագրել կոդը]

Սրտի գործունեության փոխվում է կախված օրգանների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։

Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են երկարավուն ուղեղում և ողնուղեղում։ Սրտի կծկումների հաճախությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին,նորադրենալին)։

Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև ռեֆլեքսային ճանապարհով։Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ,որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը,և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։Մաշկի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ,որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ,և սրտի կծկումները դանդաղում են։Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են,և սրտի աշխատանքն ուժեղանում է։Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները,հույզերը և այլն։Դրական հույզերը բարձրացնում,իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և մեծ կիսագնդերի կեղևում։

Սրտի գործունեության հումորալ կարգավորում[խմբագրել կոդը]

Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը։Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող կալցիումի իոնները։Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին։Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը,կալիումի իոնները,թթվածնի անբավարարությունը։

Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։

Արյան շրջանառության խանգարումներ[խմբագրել կոդը]

Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։

Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Հուսով եմ, հասկանալի է, թե ինչպես եմ արել: --Դավիթ () 15:16, 18 Փետրվարի 2014 (UTC)

Դե Դավիթ ջան այն տեղադրի հոդվածում։Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 18։03, 18 Փետրվարի 2014 (UTC)

Սիրտ հոդվածի համար[խմբագրել կոդը]

Ողջույն բոլորին։Ես ցանկանում են փոփոխել սիրտ հոդվածը՝ կատարելով հետևյալ քայլելը։

Սիրտ (լատ.` cor, հուն.` καρδιά, kardia) մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է։ Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին։

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում։ Այն կշռում է մոտ 250-350 գրամ։ Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ։ Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի։ Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախ կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ)։

Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից։ Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը (atrium dextrum) և աջ փորոքը (ventriculus dexter)։ Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը (եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական)։ Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի (atrium sinistrum) և ձախ փորոքի (ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը (երկփեղկ կամ միտրալ փական)։ Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան (միոկարդ), որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր` արյունը մղելու(պոմպային) ֆունկցիան, և արտաքին շերտ (էպիկարդ)։ Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ)։

Պատկեր:Heart Wall.arm.jpg
Սրտի պատի շերտերը

Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են, որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ։ Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը փոխադրում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին, կոչվում են զարկերակներ (arteriae)։ Իսկ երակները (venae) ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են։ Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները։ Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը (truncus pulmonaris), որը, սկսվելով աջ փորոքից, երակային արյունը տանում է թոքեր, և աորտան (aorta), որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները (venae cavae superior et inferior), որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ, իսկ թոքային 4 երակները (venae pulmonales dexter et sinister)` թոքերից բերելով զարկերակային արյունը, բացվում են ձախ նախասրտի մեջ: Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով (arteria coronaria dextra et sinistra):Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):


Սրտի գլխավոր գործառույթը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է` մղիչ ֆունկցիան։ Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման։ Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը (ԱՆՀ, ANH ), որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը)։ Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ։ Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով)։ Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ։ Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը։

Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները: Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)

Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից։ Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային (Nodus sinoatrialis) կամ Կեյտ-Ֆլակի հանգույց։ Այն գտնվում է աջ նախասրտի պատում։ Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ։ Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում, միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին (Nodus atrioventricularis) կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին, որը գտնվում է միջփորոքային միջնապատում։ Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը, որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների։ Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում։ Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի(ռիթմավարի) ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման, ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ։


Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը (նախասրտերի սիստոլա), այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները (փորոքների սիստոլա), հետո` ընդհանուր հանգիստ (դիաստոլա)։ Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը։ Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75 զարկ/րոպե, հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ։ Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան, որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան, որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա։ Այսպիսով, նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ, իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ։ Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը, քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները, որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին, այս փուլում լայնանում են, հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը (հատկապես ենթաէնդոկարդիալ հատվածում։


Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների սիրտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և իր զարգացման գագաթնակետին հասել է կաթնասունների մոտ։ Ձկների սիրտը ընդամենը երկխորշանի է` ունի 1 նախասիրտ և 1 փորոք, ձկների սրտով հոսում է միայն երակային արյուն։ Երկկենցաղների սիրտը եռախորշ է` ունի 2 նախասրտեր և 1 փորոք։ Թռչունների սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից, սակայն դրանք դեռևս միմյանցից լիովին առանձնացված չեն։ Կաթնասունների սիրտը քառախորշ է և կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, իսկ սիրտը հոծ միջնապատով բաժանված է 2 կեսերի։

Այս նախադասության փոխարել ցանկանում են տեղադրել հետևյալը՝

Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։

Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։


Սիրտը գտնվում է կրծքավանդակում։ Այն կոնաձև, սնամեջ մկանային օրգան է, նրա մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ մասում։ Սրտի մեծությունը մոտավորապես տվյալ անձի բռունցքի չափ է։ Չափահաս մարդու սրտի միջին զանգվածը 250-300 գ է։ Սիրտը գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթի՝ սրտապարկի մեջ։ Այն պարունակում է քիչ քանակով հեղուկ,որը խոնավացնում է սրտի մակերեսը և կծկման ժամանակ փոքրացնում շփումը։

Մարդու սիրտը քառախորշ է։ Այն միջնապատով բաժանված է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կես իր հերթին կազմված է իրար հետ հաղորդակցվող 2 խոռոչներից՝ նախասրտից և փորոքից։ Փորոքների մկանային պատը նախասրտերի համեմատությամբ զգալիորեն հաստ է, հատկապես ձախ փորոքի մկանապատը, քանի որ նա մեծ աշխատանք է կատարում։ Նախասրտերի և փորոքների միջև կան անցքներ, որոնց եզրերին գտնվում են փեղկավոր փականներ։ Դրանք ջլային թելերով ամրացված են փորոքների պատերին պտկաձև մկաններին։ Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմաններում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմաններում՝ երկփեղկ փականները։ Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ։ Յուրաքանչյուր կիսալուսնաձև փական կազմված է երեք թերթերից, որոնք գրպանիկների տեսք ունեն։ Գրպանիկների ազատ եզրերն ուղղված են դեպի անոթների լուսանցքը։ Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր։ Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ։ Աորտայի կիսալուսնաձև փականներից վեր դուրս են գալիս սիրտը սնուցող պսակաձև 2 զարկերակներ։


Սրտամկանի դրդումն ու կծկումն ուղեկցվում են ձայնային, մեխանիկական և էլեկտրական երևույթներով, որոնց գրանցումը կիրառվում է կլինիկայում։ Այն ախտորոշիչ նշանակություն ունի և հնարավորություն է տալիս սրտի գործունեության խանգարումների առանձնահատկությունները։

Կծկվելիս սիրտն իր դիրքը որոշակիորեն փոխում է կրծքավանդակը։ Այն դառնում է ամուր, կարծր և որոշ չափով թեքվում է իր առանցքի շուրջը՝ ձախից աջ ու հարվածում կրծքավանդակին։ Հինգերորդ միջկողային տարածությունում միջին գծից 1 սմ ձախ այն շոշափոխվում է և կոչվում սրտային հրոց։ Նրա գրանցումը կոչվում է գագաթասրտագրություն։

Սրտի կծկման յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է նաև հնչյուններով։ Դրանց առաջացումը կապված է փեղկավոր փականների միաժամանակյա փակման, նրանց ամրացված ջլային թելերի թրթռոցների, կիսալուսնաձև փականների փակման և աորտայի ու թոքային զարկերակի պատերի տատանումների հետ։ Փականների ախտահարումների՝ սրտի արատների դեպքում առաջնում են աղմուկներ, որոնք կարելի է գրանցել հատուկ ձայնասրտագրիչների միջոցով՝ ֆոնոկարդիոգրաֆիա։

Սրտի գործունեության հետևանքով առաջանում են թույլ կենսաէլեկտրական ազդակներ։ Քանի որ մարմինն օժտված է բարձր էլեկտրահաղորդելիությամբ, և սիրտը կրծքավանդակում անհամաչափ են բաշխվում մարմնի մակերեսին։ Դա հնարավորություն է տալիս ձեռքերի, ոտքերի մաշկից և կրծքավանդակի մակերեսից արտածել այդ ազդակները։ Գրանցումը կատարվում է հատուկ սարքով, որը կոչվում է էլեկտրասրտագրիչ, իսկ ստացված գիրը՝ էլեկտրասրտագիր։ Այն արտացոլում է սրտամկանի վիճակը և նրա գործունեության կարևոր ցուցանիշ է։ Ախտաբանական վիճակների դեպքում փոփոխություններ են գրանցվում էլեկտրասրտագրում, որոնցով կարելի է դատել սրտի ինքնավարության, հաղորդելիության, դրդունակության, սրտամկանի արյան շրջանառության անբավարարության մասին։


Սրտի ֆունկցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որն իրականանում է նախասրտերի և փորոքների կծկումների ու թուլացումների շնորհիվ։ Սրտային բոլորաշրջանը բաղկացած է միմյանց հաջորդող երեք փուլերից՝ նախասրտերի կծկում, փորոքների կծկում և ընդհանուր դադար։ Սրտային բոլորաշրջանը տևողությունը կախված է սրտի կծկումների հաճախությունից։ Առողջ մարդու սիրտը հարաբերական հանգիստ վիճակում մեկ րոպեում 75 անգամ կծկվելիս սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ կազմում է սրտի ընդհանուր դադարը։

Սրտային բոլորաշրջանը սկսվում է նախասրտերի կծկումով (սիստոլա), որը տևում է 0,1 վրկ։ Այդ ընթացքում փորոքները թուլացած են (դիաստոլա), փեղկավոր փականները բաց, կիսալուսնաձև փականները փակ են։ Նախասրտերի կծկման հետևանքով արյունը լցվում է փորոքներ։ Այնուհետև նախասրտերը թուլանում են, և սկսվում է փորոքների կծկումը, որը տևում է 0,3 վրկ։ Փորոքների կծկման սկզբում փեղկավոր փականները բաց են, կիսալուսնաձև փականները՝ փակ։ Երբ փորոքների բոլոր մկանաթելերը կծկվում են, ճնշումը նրանց խոռոչում աստիճանաբար բարձրանում է, և փեղկավոր փականները փակվում են։ Արյան ճնշումը փորոքների խոռոչում գերազանցում է նախասրտերի ճնշմանը, արյունը ձգտում է վերադառնալ նախասիրտ, սակայն փականների ջլային թելերի պրկումը թույլ չի տալիս փակված փեղկերին շրջվելու։ Երբ փորոքների խոռոչում արյան ճնշումը գերազանցում է աորտայի և թոքային զարկերակի ճնշմանը, կիսալուսնաձև փականները բացվում են, և արյունն ուժգնորեն մղվում է զարկերակների մեջ։ Փորոքների կծկումը փոխարինվում է նրանց թուլացմամբ, որը տևում է 0,5 վրկ։ Կիսալուսնաձև փականները փակվելուց հետո փորոքների ճնշումը սկսում է նվազել, երբ այն մոտենում է 0-ի, բացվում են փեղկավոր փականները, և սկսվում է արյունալցման փուլը։

Փորոքների յուրաքանչյուր կծկման ընթացքում զարկերակների մեջ արտամղվում է 65-70 լիտր արյուն, որը կոչվում է սիտոլական ծավալ։ Հարաբերական հանգիստ վիճակում չափահաս մարդու սիրտը 1 րոպեում կծկվում է 70-75 անգամ, ուստի արյան րոպեական ծավալը կկազմի 4,5-5 լիտր։

Սիստոլային և րոպեական ծավալները հաստատում մեծություններ չեն, դրանք փոխվում են, կախված օրգանիզմի գտնվելու պայմաններից և կատարած աշխատանքից։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում չմարզված մարդու սիրտը մեկ րոպեում արտամղում է 15-20 լիտր, իսկ մարզվածինը՝ 30-40 լիտր արյուն։ Չմարզվածների րոպեական ծավալի մեծացումը կատարվում է սրտի հաճախության, իսկ մարզվածներինը՝ սիստոլային ծավալի մեծացման հաշվին։

Սրտի բարձր աշխատունակության առանձնահատկություններից է նաև նրա արյան մատակարարումը։ Միայն հանգիստ վիճակում 1 րոպեում նա ստանում է 250-300 սմ3 արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ՝ մինչև 2000 սմ3։

Սրտի կծկումների հաճախության արագացման դեպքում կրճատվում է սրտի ընդհանուր դադարի տևողությունը։ Դրանից հետևում է, որ չմարզված մարդկանց սիրտն ունի ավելի քիչ արդյունավետ է աշխատում և շուտ հյուծվում է։ Այդ է պատճառը, որ մարզիկների մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի սակավ են առաջանում։


Կենդանի օրգանիզմից մեկուսացված սիրտը ֆիզիոլոգիական լուծույթով սնելիս երկար ժամանակ պահպանում է կծկվելու ունակությունը։

Ինքնավարությունը սրտի պարբերաբար կծկվելու ունակությունն է իր մեջ ծագող ազդակների ազդեցությամբ։ Ինքնավարությունը պայմանավորված է սրտի մկանաթելերի առանձնահատկություններով։ Սրտում կան երկու տեսակ մկանային բջիջներ, որոնք իրարից տարբերվում են ինչպես կառուցվածքով, այնպես էլ ֆիզոլոգիական հատկություններով։ Մկանային բջիջների մի խումբ օժտված է դրդունակությամբ և կծկողունակությամբ, մեկ այլ խումբ չի կծկվում, օժտված է ինքնածին դրդունակությամբ և դրդումը հաղորդելու հատկությամբ։ Այս մկանային բջիջները տեղադրված են սրտի որոշ բաժիններում։ Նրանց այդ կուտակները կոչվում են հանգույցներ, որոնք նյարդային բջիջների հետ կազմում են սրտի հաղորդող համակարգը։ Առավելագույն ինքնավարությամբ օժտված հանգույցը գտնվում է աջ նախասրտում,վերին սիներակի մուտքի մոտ։ Այստեղ առաջացած ազդակները որոշում են սրտի կծկումների ռիթմը և հաղորդում համակարգի մյուս հանգույցներին, որոնց ինքնավարությունն աստիճանաբար նվազում է։


Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։


Սրտի գործունեության փոխվում է կախված օրգանների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։

Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են երկարավուն ուղեղում և ողնուղեղում։ Սրտի կծկումների հաճախությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին,նորադրենալին)։

Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև ռեֆլեքսային ճանապարհով։Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ,որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը,և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։Մաշկի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ,որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ,և սրտի կծկումները դանդաղում են։Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են,և սրտի աշխատանքն ուժեղանում է։Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները,հույզերը և այլն։Դրական հույզերը բարձրացնում,իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և մեծ կիսագնդերի կեղևում։


Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը։Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող կալցիումի իոնները։Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին։Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը,կալիումի իոնները,թթվածնի անբավարարությունը։

Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։

Արյան շրջանառության խանգարումներ[խմբագրել կոդը]

Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։

Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Համաձայն կլիենք արդյո՞ք իմ փոփոխության հետ։Շնորհակալություն։--Narek 16 (քննարկում) 17։46, 4 Մարտի 2014 (UTC)

Մի քանի խորհուրդ[խմբագրել կոդը]

Ողջույն, Նարեկ ջան։ Մի քանի նկատառում Վիքիի ձևավորման պահով, եթե կարելի է իհարկե։

  • Վիքիում գրելիս ընդունված չէ մուգացնել կարևոր տերմինները, այսինքն օրինակ՝ Խոլերայի հարուցիչ բակտերիան ունի ստորակետի ձև։ գրելու փոխարեն, ավելի լավ կլինի խոլերա-բառին ներքին հղում տալ (որովհետև դրանցից յուրաքանչյուրի համար առանձին հոդվածներ կան), այ այսպես՝ Խոլերայի հարուցիչ բակտերիան ունի ստորակետի ձև։։ Վիքիում մգեցված հատվածներով չեն գրում (բացի հոդվածի առաջին բառն ու այլ հազվադեպ բառեր)։
  • Վիքիում ընդունված է բացի գլխավոր ենթավերնագրերից, այն բաժանել նաև ավելի մանր բաժինների, ես մարսողական համակարգը արդեն արեցի, էդպես ավելի պարզ ու հասանելի է դառնում։
  • Նկարները, եթե հնարավոր է, դիր յուրաքանչյուրը իր բաժնի մեջ (օրինակ՝ ստամոքսի նկարը ստամոքսի վերնագրի տակ), սա ավելի գեղեցկացնում է հոդվածը, թե չէ, հակառակ դեպքում նկարները աջ հատվածում ուղղակի սյունակի ձևով իրար հետևից շարվում են և չի ջոկվում, որ նկարը որ բաժնի համար է։
  • Եվ ևս մեկ բան, խնդրում եմ, եթե դժվար չէ, ստորակետից և վերջակետից հետո բացատ դիր։

Շատ շնորհակալություն քո խմբագրումների համար։ -- Դավիթ () 19։27, 8 Մայիսի 2014 (UTC)

Ողջույն Հարգելի՛ Narek 16։ Իմ կողմից խորհուրդ-խնդրանքի կարգով և այլ մասնակիցներին դժվարություն չստեղծելու համար ավելացնեմ, որ հոդվածներ ստեղծելիս անհրաժեշտ է նշել աղբյուրներ (որտեղից որ օգտվել եք հոդվածը գրելիս) և կատեգորիաներ (տես՝ Կատեգորիա։Կատեգորիաներ)։ Հարցեր լինեն, դիմիր։--Գարդմանահայ (քննարկում) 18։39, 11 Մայիսի 2014 (UTC)

արձագանք[խմբագրել կոդը]

Ողջույն, Narek 16: Դուք ունեք նոր հաղորդագրություն Gardmanahay մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Ողջո՜ւյն[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն, Նարեկ ջան։ Ինչպե՞ս ես :) --Լիլիթ (քննարկում) 17:30, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]