Ռեֆլեկտոր
Արտաքին տեսք

Ռեֆլեկտոր (լատին․՝ reflectere արտացոլել, անդրադարձնել), հայելային օբյեկտիվով աստղադիտակ, որում երկնային լուսատուների պատկերն ստացվում է լուսային ճառագայթների անդրադարձման միջոցով։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեֆլեկտորը հիմնականում օգտագործում են երկնքի լուսանկարման, ֆոտոէլեկտրական և սպեկտրային հետազոտությունների համար։ Աշխարհի խոշորագույն ռեֆլեկտի (ԽՍՀՄ) գլխավոր հայելու տրամագիծը 6 մ է։
Ուղղորդված անտենայի տարր (մետաղալար, ձող, սկավառակ), որը տեղադրվում է հիմնական ճառագայթիչից հետո։ Ծառայում է ընդունվող կամ առաքվող էլեկտրամագնիսական էներգիան պահանջվող ուղղությամբ կենտրոնացնելու համար։
Մետաղե կամ ապակե գոգավոր հայելի՝ լուսային կամ ջերմային ճառագայթներն անդրադարձելու համար, կիրառվում է, օրինակ, ջեռուցիչ սարքերում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 652)։ |