Մասնակցի քննարկում:Gevorg Ghazaryan/Արխիվ3

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Վերանայման ենթակա հոդված

Հարգելի՛ @Gevorg Ghazaryan, արդեն որերորդ անգամ Ձեր խմբագրած հոդվածներում տեսնում եմ շտապողականության և «փնթիության» հետևանքներ։ Ներկայացնում եմ դրանցից միայն մեկի մի քանի նախադասություն. «Գրող Ռաբինդրանաթ Թագորի՝ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ(1913)[3]», «Ավարտել է Կալկաթայի «Bethune College» կանանց քոլեջում[5]», «Կին գրողների միջև առաջինը Բենգալիայում լայն հայտնիություն է ստացել», «Առաջնատումը տեղի է ունեցել 1876 թվականին «Deepnirban» վեպով»։ Հորդորում եմ վերանայել և շեշտը դնել որակի վրա։--A.arpi.a (քննարկում) 16:31, 11 Հունվարի 2020 (UTC)

Հարգելի՛ @A.arpi.a, շնորհակալ եմ սխալները նկատելու համար։--Գևորգ💬 17:17, 11 Հունվարի 2020 (UTC)

Հայոց պատմության միամսյակ

Ողջույն, Gevorg: Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ և Nooberella-ին այսպիսի հետաքրքիր ու կարևոր նախագիծ սկսելու համար: Ավելի քան հարյուր հոդված գրվեց կամ բարելավվեց, քանիսն էլ արդեն իսկ լավ վիճակում էին: Շուտով մնացած՝ դեռ չստեղծված կամ չբարելավված հոդվածները կտանեմ իմ էջ, ու անձամբ կզբաղվեմ բացը լրացնելով: Այժմ երկու դիտարկում սրա հետ կապված: Քննարկման դաշտը դատարկ թողնել չի կարելի. եթե որևէ մեկը (այս պարագայում ես) տեղադրել եմ կաղապար, իսկ դու հեռացրել ես, քննարկման էջը ցույց է տալիս կապույտ, բայց դատարկ է: Պետք է դնել արագ ջնջման կաղապար, և ադմինները դա կջնջեն: Խոսքը վերաբերում էր Սուրմալուի գավառ, Շարուր-Դարալագյազի գավառ, Էջմիածնի գավառ հոդվածների քննարկման դաշտերին: Երկրորդը, որոշ տեղերում ուշադիր չես եղել ու նշել, որ 3000 բայթ չի ավելացվել. Զանգեզուրի գավառը ի սկզբանե ստեղծվել է այս նախագծում, Երևանի նահանգում միայն դեկտեմբերի 9-ին մեկ հպումով արել եմ 15 հազար բայթից ավելի ներդրում, իսկ Հայաստանի երկրորդ բաժանում հոդվածը, եթե ուշադիր նայես, բարելավել եմ դարձյալ ավելի քան երեք հազար բայթով, պարզապես չի երևում, քանի որ հին խմբագրումների մի ստվար մաս ջնջել եմ, ավելացրել նոր տեքստ՝ դրա փոխարեն: Դեռևս այսքանը, հաճելի խմբագրումներ: --Հայկ (արաբագետ) 21:30, 11 Հունվարի 2020 (UTC)

Հարգելի Հայկ ջան: Պայմանները հստակ գրված է: Նախագիծը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 10-ից: Մինչ այդ՝ թեկուզ և դեկտեմբերի 9-ին, կատարված ներդրումը հոդվածում դեր չի խաղում: Ես համաձայն եմ նախագծի կազմակերպիչների հետ՝ այդ հոդվածները հանելու վերաբերյալ: Շնորհակալ եմ Ձեր ահռելի ներդրման համար, բայց եկեք հարգենք նախագծի պայմանները: Համաձայն պայմաններից մեկի նախագծի ընթացքում (2019 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2020 թվականի հունվարը 10-ը) հոդվածը պետք է բարելավված լինի նվազագույնը 3000 բայթով: Նշված հոդվածները չէին բավարարում այս պայմանին, այդ իսկ պատճառով հանվել են մասնակցի կողմից ստեղծված կամ բարելավված հոդվածների ցանկից, ինչպես նաև նրանց քննարկման էջում ջնջվել է կաղապարը։ Խնդրում եմ նորից հետ չշրջել տվյալ հոդվածներում քննարկման էջում կատարված փոփոխությունը։ Բոլորս հավասար ենք նախագծի պայմանների առաջ։ --Soghomon Matevosyan (քննարկում) 22:57, 11 Հունվարի 2020 (UTC)

Ողջույն, Հայկ ջան։ Շնորհակալություն եմ հայտնում նախագծում այսպիսի մեծ ներդրում ունենալու համար։ Նախագծի կաղապարը հեռացրել եմ քո կողմից բարելավված/ստեղծված հոդվածներից 7-ում, որոնցից 3-ի հետ համաձայն ես, 3-ի հետ՝ համաձայն չես, իսկ մեկը՝ Երևանի գավառը, չես հիշատակել։ Կցանկանայի առանձին անդրադառնալ այն հոդվածներին, որոնց հետ համաձայն չես։

  • Զանգեզուրի գավառ հոդվածը ստեղծվել է դեկտեմբերի 4-ին (նախագիծը մեկնարկել է դեկտեմբերի 10-ին)։ Դեկտեմբերի 10-ից հետո հոդվածը քո կողմից բարելավվել է 623 բայթով։
  • Երևանի նահանգը դեկտեմբերի 10-ից հետո քո կողմից բարելավվել է 405 բայթով։
  • Հայաստանի երկրորդ բաժանում հոդվածում նախորդ խմբագիրների խմբագրումները նույն շարադրությամբ օգտագործվել է քո խմբագրման մեջ, այսինքն ուղղակի այդ հատվածները տեղափոխվել է քո խմբագրման տարբեր հատվածներ մի քանի բառերի փոփոխմամբ։
  • Կարծում եմ քո կողմից չհիշատակված Երևանի գավառ հոդվածի հետ խնդիրներ չեն առաջանա, քանի որ այն դեկտեմբերի 10-ից հետո քո կողմից բարելավվել է ընդամենը 434 բայթով։--Գևորգ💬 06:58, 12 Հունվարի 2020 (UTC)
Ողջույն, Գևորգ: Նախ նշեմ, որ ես հիշում էի դեկտեմբերի 4՝ չգիտես ինչու: Նույնիսկ զարմացա, որ «միամսյակը» տևեց 5 շաբաթ: Սրանով, կարծում եմ, պատասխանեցի բոլոր 3 հոդվածների հետ կապված, որտեղ վերականգնել էի հեռացրած կաղապարը: Ինչ վերաբերում է իմ միակ չհիշատակած հոդվածին, ես դրա հետ նույնպես համաձայն եմ: Չեմ հիշատակել մյուս երեքի պես, քանի որ դրա քննարկումը ջնջելու անհրաժեշտություն չկար: Եթե նայես՝ արդեն քննարկում կար: Հիմա այլ հարց: Եթե կար անհամաձայնություն՝ կաղապարների կամ այլ խնդիրների հետ կապված, շատ հանգիստ կարող էիր քննարկում բացել իմ էջում, նշել քո բոլոր դիտարկումները, գալ կոնսենսուսի և նորից անցնել գործի: Դրանից, եթե ոչ ես, ապա ուրիշները կարող էին վիրավորվել: Soghomon, ըստ մեր կանոնակարգի, խմբագրումները հետ են շրջում ակնհայտ վանդալիզմի կամ այլ սուր դեպքերում, մասնակցին գալիս է ծանուցում, որն ունի արդեն զգուշացման բնույթ: Կանոնակարգով թույլատրելի է խմբագրումն անող մասնակցի կողմից տվյալ խմբագրումը վերականգնելը և քննարկում բացելը, բայց եթե հետ շրջողը դա անում է ևս մեկ անգամ, ապա դա համարվում է խմբագրական պատերազմ: 24 ժամվա ընթացքում երկու անգամ հետ շրջելը խստիվ արգելվում է: Նման պարագայում քեզ կարող էր հասնել զգուշացում, իսկ հաջորդ անգամ՝ կարճաժամկետ արգելափակում: Ես դրա սկիզբն այս անգամ չեմ դնի, այլ հիշեցման կարգով քեզ տեղյակ կպահեմ: Այսպիսի ոչ հաճելի իրավիճակում քեզ և մյուսներին չդնելու համար ամենահարմար տարբերակը քննարկում բացելն է, իրար փոխադարձ հասկանալը, ընդհանուր հայտարարի գալը: Խնդրում եմ հետայսու հիշես այսքանը: --Հայկ (արաբագետ) 07:31, 12 Հունվարի 2020 (UTC)
Հ.Գ., Soghomon, մի բան վերևում գրել եմ, դարձյալ անդրադառնալու կարիք կա: Եթե մյուս Զանգեզուրի գավառի [1] և Երևանի նահանգի [2] պարագայում գտել ես, որ քննարկման կարիք չկա, և որպես վերջնագրություն այստեղ զգուշացրել ես, և հեռացրել ես, դա համարենք արդեն չիմացածի շարունակություն: Բայց երրորդի պարագայում իրավիճակն այլ է, վերևում գրել եմ, հիմա պատճենում եմ՝ Հայաստանի երկրորդ բաժանում հոդվածը, եթե ուշադիր նայես, բարելավել եմ դարձյալ ավելի քան երեք հազար բայթով, պարզապես չի երևում, քանի որ հին խմբագրումների մի ստվար մաս ջնջել եմ, ավելացրել նոր տեքստ՝ դրա փոխարեն: Այսինքն, այս մեկի հետ կապված քննարկումը չկարդալով, կամ կարդալով և դրան չանդրադառնալով, դարձյալ խմբագրում ես հետ շրջել [3]: Նման դրսևորումները ողջունելի չեն, իսկ այդ մեկը վերականգնել է պետք: Մի բան էլ, սա զուտ անձնական. քո հայտնած շնորհակալությունն իմ ահռելի ներդրման համար, և հետո թավատառով նշելը, որ պայմանները բոլորի համար հավասար են, այդքան էլ իրար չեն համադրվում: Թերևս այսքանը: --Հայկ (արաբագետ) 08:03, 12 Հունվարի 2020 (UTC)
Ուրախ եմ, որ նախագծի պահով անճշտությունները լուծվեցին։ Հալալ է նոր սերնդին այսպիսի հիանալի աշխատանք իրականացնելու համար։ Գևորգ ջան և Nooberella ջան, շատ ուրախ եմ, որ Ձեր նման խմբագիրներ կան վիքիհամայնքում։ Քանի որ իմ գրածից հետո նոր բան ես գրել ես ջնջեցի նախորդ գրառումը։ Ես այն մարդկանցից եմ, ով գնահատում է կատարված աշխատանքը, այդ իսկ պատճառով էլ շնորհակալ եմ ներդրման համար, իսկ ինչ վերաբերվում է մյուս ասածին ես համոզված եմ, որ բոլորը հավասար են առաջադրված պայմանների առաջ։--Soghomon Matevosyan (քննարկում) 09:41, 12 Հունվարի 2020 (UTC)
Հարգելի խմբագիրներ, ես նույնպես համամիտ եմ և կարծում եմ, որ պայմանները բոլորի համար պետք է լինեն հավասար: Ադմինների տեղեկամատյանուն բացել էիք «Մոլորակի շուրջը» վիքինախագիծ․ Իսրայելի հետ կապված քննարկումը: Այնտեղ հստակ նշում էիք, որ ներկայումս գնում է Հայոց պատմություն նախագիծը՝ մինչև հունվարի 10-ը: Սակայն վերը նշված Զանգեզուրի գավառի հոդվածում՝ որը ստեղծել էիք դեկտեմբերի 4-ին, վստահաբար պնդում էիք, որ նախագծի ընթացքում է ստեղծվել՝ իմանալով որ նախագիծը սկսվել է դեկտեմբերի 10-ից: Բացի այդ ասում եք, որ համադրելի չէ թավատառով գրված «պայմանները բոլորի համար հավասար» և «շնորհակալությունն ահռելի ներդրման համար» արտահայտությունները: Ինչո՞ւ եք կարծում, որ համադրելի չեն:--Masis2018 (քննարկում) 11:26, 12 Հունվարի 2020 (UTC)
Soghomon, երեք դիտարկում: Նախ՝ նախորդ գրառումը չեն ջնջում. երբեք չի կարելի կատարել նմանատիպ խմբագրում, դա հակասում է մեր կանոնադրությանը, խնդրում եմ վերականգնես նախորդ տեքստը նույնպես: Եթե ասելիքդ ավելացել կամ փոխվել է, կարող ես գիծ քաշել վրան: Երկրորդ, դու արդեն երկրորդ անգամ է՝ չես անդրադառնում վերը նշածիս՝ կապված Հայաստանի երկրորդ բաժանման հետ: Խնդրում եմ կարդաս ևս մեկ անգամ և պատասխանես: Երրորդ, դարձյալ նույն խնդրին առնչվում եմ հերթական անգամ. հետ շրջել և առանց քննարկման քո ուզած տարբերակը ողջունելի չէ, մասնավորապես հետևյալը. ես թիվը փոխում եմ 250 հոդված, որովհետև ցանկում այդքան են հոդվածները: Առանց որևէ բան նշելու՝ վերականգնում ես հարյուրը, որը հավասար է հետ շրջելուն, առանց «հետ շրջել» սեղմելու: Ես հաղորդագրություն եմ թողնում և գրում, որ 250 է քանակը և ոչ 100, դու դարձյալ հետ ես շրջում: Այս առթիվ արդեն չկրկնվեմ խմբագրական պատերազմի հետ կապված, հուսով եմ այդ թեման փակ է, բայց կատարում եմ դիտարկում. խորհրդարանում գրվել է, որ Նախագիծը կհամարվի հաջողված, եթե դրա շրջանակներում գրվեն կամ բարելավվեն Հայոց պատմությանը առնչվող առնվազն 100 որակյալ հոդված։ Սա, ինչպես երևում է, զուտ տվյալ մասնակցի դրական ցանկությունն է, և ոչ թե սահմանված շեմ: Կազմակերպիչները ներկայացրել են 250 հոդված, ուստի նախագիծը պետք է ունենա այդքան հոդված, և ոչ հարյուր: Նախագիծը, ըստ այդմ, կատարվել է 40 տոկոսով, և ոչ 101 տոկոսով: Այսքան տարի է՝ խմբագիր եմ եղել, նախագծեր կազմակերպել, նման բան չէի տեսել, որ ցանկը «կապ չունենա»: Ինչպես վերը նշածս, այս մեկը նույնպես պետք է վերականգնվի իր նախկին տեսքին: --Հայկ (արաբագետ) 07:52, 13 Հունվարի 2020 (UTC)
Հերթով պատասխանեմ: Առաջինը ես ջնջեցի իմ գրվածը, որովհետև իմ գրելուց հետո դու նոր բան էիր ավելացրել, որը դարձրել էր իմ գրվածը ոչ տեղին /գիծ քաշելու ձևը դեռ չգիտեմ, շնորհակալություն զգուշացնելու համար/, երկրորդը ես կարդացի Հայաստանի երկրորդ բաժանում հոդվածում կատարված փոփոխությունները: Հիմնական մասը նախորդ խմբագիրների կետադրական, ներքին հղումների և այլ մանր սխալների ուղղում էին: Հատուկ առանձնացրել եմ և իմ սևագրում պահպանել եմ ավելացված իմաստային նախադասությունները՝ որը կազմում էր 2630 բայթ: Ինչ վերաբերվում է 250-ը 100 սարքելուն և խմբագրական պատերազմինես նույնպես հուսով եմ այդ թեման փակ է:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:36, 13 Հունվարի 2020 (UTC)
Soghomon, ես ավելացնում էի նոր բան, երբ դու խմբագրեցիր ու տեքստ ավելացավ, եղավ խմբագրման ընդհարում: Այս դեպքում ես պարտավոր եմ ավելացնել այնտեղ, որտեղ ի սկզբանե նախատեսված էր: Քո գործողությունը, այն է՝ ջնջել նախորդ տեքստդ, արդարացված չէ որևէ, այդ թվում՝ այս պարագայում: Նոր տեքստը ավելացվում է հնի տակ, եթե որևէ բառ սխալ ես գրել, այդ բառը կարող ես ջնջել այսպես՝ <s>ջնջել</s>՝ ջնջել: Տվյալ պարագայում ջնջելու կարիքն ամենևին չկար: Հիմա քո գրված նախկին տեքստը պետք է վերականգնել: Երկրորդ, մանրանալ չեմ սիրում, բայց քանի որ ինքդ ես մանրացել, այս հարցին պետք է մինչև վերջ անդրադառնամ: 2630 բայթը, ըստ քո հաշվարկի, ավելացնելուց հետո, ես ավելացրել եմ ևս 759 բայթով (-12‎ +50 +721‎), ընդամենը՝ 3000 բայթից ավելի: Այսինքն, քո ջնջած կաղապարը պետք է վերականգնել: Եվ երրորդ, ես ընդհանրապես չհասկացա, թե ինչու՞ է 250-ը 100 սարքելու թեման փակ: Դու՞ որոշեցիր այդպես: --Հայկ (արաբագետ) 09:35, 13 Հունվարի 2020 (UTC)
Ջնջվածս գրառումը վերականգնել եմ: Ինչ վերաբերվում է Հայաստանի երկրորդ բաժանում հոդվածին, ես հաշվել եմ նախագծի ընթացքում կատարված բոլոր փոփոխությունները, որը կազմել է 2630 բայթ (արդեն նշել եմ ինչ սկզբունքով): Այդ իսկ պատճառով կաղապարը չեմ հետ չեմ շրջել: Չնայած հոդվածում ջնջված գրառումների մեջ ես հետաքրքիր տեղեկատվություն իմացա, որը իմ կարծիքով կարևոր տեղեկատվություն էր և կարելի էր թողնել հոդվածում: Օրինակ՝ Հայ իշխաններից Սմբատ Բագրատունին ձերբակալվում է, Կոստանդնուպոլիսում հանդես է գալիս որպես գլադիատոր և ցուցաբերած խիզախության շնորհիվ Մորիկ կայսրը նրան ներում է շնորհում։ Ինչ վերաբերվում է 250-ը 100 դարձնելուն՝ ես կարծում եմ որ նախագծի կազմակերպիչները իրավունք ունեն իրենց կողմից նախագծում փոփոխություններ անելու: Օրինակ առաջարկվող ցանկում, եթե խմբագիրներից մեկը ցանկանում է ավելացումներ կամ փոփոխություններ անի, նախօրոք պետք է կազմակերպիչներին տեղյակ պահի, եթե կազմակերպիչը համաձայնությունը տա, նոր կատարի փոփոխություն, ոչ թե հակառակը առանց հարցնելու ցանկը ենթարկել փոփոխության նոր տեղյակ պահել կազմակերպիչին, որ ցանկը փոփոխվել է: Ինձ հետ համամիտ չե՞ս:--Soghomon Matevosyan (քննարկում) 12:32, 13 Հունվարի 2020 (UTC)
Լավ է, որ վերականգնել ես: Երկրորդն այլևս չեմ շարունակելու: Երրորդը՝ համամիտ եմ, ու կազմակերպիչները տեղյակ են փոփոխություններից: Nooberella, խնդրում եմ կարգին ու կանոնին համապատասխան այս էջում շեմը դնես ոչ թե 100, այլ 250 հոդված: Soghomon, եթե այս ամենը հետագայում հաշվի ես առնելու՝ շատ ուրախ կլինեմ: Gevorg-ին շնորհակալություն այս ամբողջ քննարկմանը դիմանալու համար: --Հայկ (արաբագետ) 13:20, 13 Հունվարի 2020 (UTC)
Ժողովուրդ ջան նախագիծը վերաջացել է, այնպես որ արդեն անիմաստ է շեմի համար վիճելը ու կարծում եմ՝ դա այնքան էլ սկզբունքային չէ որ վիճեք դրա համար :) --Nooberella💬 17:06, 13 Հունվարի 2020 (UTC)

Հարց Haxtanak-ից (11:43, 7 Փետրվարի 2020)

Բարև Ձեզ, ես Ձեր օգնության կարիքն ունեմ, քիչ առաջ ես նոր էջ բացեցի, որոշակի ինֆորմացիա վերբեռնեցի, բայց քանի որ երբևէ նման բան չեմ արել, չհասկացա, թե այդ ինֆորմացիան ուր կորավ։ Ինչպես ստեղծեմ էջը --Haxtanak (քննարկում) 11:43, 7 Փետրվարի 2020 (UTC)

Ողջույն, Haxtanak ջան, ուրախ եմ քեզ տեսնել Հայերեն Վիքիպեդիայում: Ներդրումներով ստուգեցի, որ ցանկացել ես գրել Արթուր Ղազինյանի մասին: Ներկայումս Հայերեն Վիքիպեդիայում բացակայում է նրա մասին հոդվածը: Հոդված ստեղծելու համար կարող ես հետևել հետևյալ ուղեցույցին: Եթե հարցեր առաջանան հոդվածը ստեղծելիս, կարող ես ազատ դիմել: Սիրով՝ --Գևորգ💬 19:27, 7 Փետրվարի 2020 (UTC)

ԹՀ կաղապար

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, ինչի՞ հիման վրա է Հաշիմ Մաստուր հոդվածի քննարկման էջում տեղադրվել կաղապար, ըստ որի՝ հոդվածը թարգմանվել է ռուսերեն հոդվածի այս տարբերակից։--Voskanyan (քննարկում) 17:02, 18 Փետրվարի 2020 (UTC)

Voskanyan ջան, հոդվածի բաժիններում կան հատվածներ, որոնք ամբողջությամբ կամ մասամբ վերցված են ռուսերենից:--Գևորգ💬 17:08, 18 Փետրվարի 2020 (UTC)
Ռուսերենի ո՞ր տարբերակից։ Դա ուղղակի ենթադրությո՞ւն է, թե՞ իսկապես 2015 թվականին հոդվածը գրվել է ներկայիս տարբերակից։--Voskanyan (քննարկում) 17:16, 18 Փետրվարի 2020 (UTC)
Voskanyan ոչ, 2015 թվականին հոդվածը չի գրվել ներկայիս տարբերակից: Հայերեն հոդվածը 2015 թվականին ամբողջությամբ թարգմանվել է այս տարբերակից, սակայն ժամանակի ընթացքում ռուսերեն հոդվածը որոշ փոփոխություններ է կրել: Օրինակի համար մեկ նախադասություն թողնեմ, որը թարգմանվել է ռուսերենից՝ Երիտասարդական մակարդակում, Հաշիմը խաղացել է իտալացիների համար, սակայն երբ դարձել է չափահաս որոշել է խաղալ ազգային հավաքականում, իր պատմական հայրենիքում։ (На юношеском уровне Хаким выступал за итальянцев, однако на взрослом решил играть за сборную своей исторической родины.): --Գևորգ💬 17:26, 18 Փետրվարի 2020 (UTC)
Ես կոնկրետ հարցնում եմ, ինչո՞ւ է նշվել, որ հոդվածը թարգմանվել է ներկայիս տարբերակից, եթե այն ներկայիս տարբերակից չի թարգմանվել։ --Voskanyan (քննարկում) 17:38, 18 Փետրվարի 2020 (UTC)
Voskanyan, ճիշտ հասկացա՞, որ եթե հոդվածը ստեղծվել է 2019 թվականին ու տեղադրվել է ԹՀ կաղապարը (ռուսերենից թարգմանված), սակայն դրանից հետո որոշ փոփոխություններ են ռուսերեն հոդվածում, ապա քննարկման էջում տվյալ կաղապարը հարկավոր է հանել:--Գևորգ💬 18:36, 18 Փետրվարի 2020 (UTC)
Իհարկե, այդպես չէ։ Ուղղակի եթե տվյալ տարբերակից չի թարգմանվել, պետք չէ ուղղակի քննարկման էջ ստեղծել, որովհետև ստացվում է, որ չի թարգմանվել, բայց նշվում է։--Voskanyan (քննարկում) 09:37, 19 Փետրվարի 2020 (UTC)
Voskanyan, շնորհակալ եմ պարզաբանման համար, կաղապարը կհանեմ: --Գևորգ💬 16:20, 19 Փետրվարի 2020 (UTC)

Կաղապարի հեռացում

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ հիմունքներով եք հեռացրել Սթիվի Նիքս էջում տեղադրած {{Կարճ էջ}} կաղապարը: Փաստացի դուք չեք ավելացրել հոդվածի ծավալը և քննարկման էջերից որևէ մեկում ոչ մի բացատրություն չեք տվել:--Angelixus (քննարկում) 17:05, 2 Մարտի 2020 (UTC)[reply]

Հարգելի Angel X, սխալմունք է երևի ստացվել: Շնորհակալ եմ նկատելու համար, սակայն կաղապարը վերադարձնելու կարիք չկա, հոդվածը որոշ չափով բարելավել եմ:--Գևորգ💬 18:03, 2 Մարտի 2020 (UTC)[reply]
Գևորգ ջան, շնորհակալ եմ շատ:--Angelixus (քննարկում) 18:10, 2 Մարտի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Գալինա_Աֆանասևա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Գալինա_Աֆանասևա» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Voskanyan (քննարկում) 14:47, 22 Մարտի 2020 (UTC)[reply]


Զգուշացում

Երրորդ անգամ հետ եմ շրջում Գալինա Աֆանասևա էջում արված խմբագրումը, որովհետև աղբյուրում նշված չէ, որ նա ծնվել է զինծառայողների ընտանիքում։ (Այլ հարց է, որ բառն է ռուսերենից սխալ թարգմանվել)։ Այնուամենայնիվ, երկու (երեք) անգամ կեղծ աղբյուր ներկայացնելու համար տեղին է խիստ զգուշացում տալը։ --Voskanyan (քննարկում) 15:34, 22 Մարտի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Պոլա Դոբրյանսկի»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Պոլա Դոբրյանսկի» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Արշո (քննարկում) 14:14, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Ողջույն, Արշո ջան, հուսով եմ լավ ես: Մինչ հոդվածը պիտակելը, հեռացրել ես ծանոթագրություն, որը աշխատում էր: Խորհուրդ կտամ հաջորդ անգամ ստուգելուց հետո միայն պիտակել: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ: Սիրով՝ --Գևորգ💬 14:22, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Գևորգ ջան, հոդվածը թարգմանված է ռուսերենից և ռուսերենում այն նույնպես նշված է որպես չաշխատող հղում: Պիտակելուց առաջ բնականաբար այն ես ստուգել եմ և ինձ մոտ նույնպես հղումը չի աշխատել: Հղման մեջ գրվածներն ամենևին կապ չունեն Պոլա Դոբրյանսկիի հետ: Խնդրում եմ ուշադիր լինել աղբյուրների հետ կապված: --Արշո (քննարկում) 14:43, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Երևի ռուսերեն տարբերակում է սխալը եղել, իմ մոտ հղումը բացվել է: Անգլերեն տարբերակից ևս մեկ-երկու աղբյուր ավելացրեցի: --Գևորգ💬 14:47, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հարց Chapter029-ից (18:28, 25 Ապրիլի 2020)

Բարեւ Ձեզ, Շնորհակալ կլինեմ եթե օգնեք գտնել դեղագործությանը եը դեղերին վերաբերվող անգլերեն հոդվածները, որոն դեռ թարգմանված չեն հայերեն, որպեսզի թարգմանեմ։ --Chapter029 (քննարկում) 18:28, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Ողջույն, Chapter029 ջան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայերեն Վիքիպեդիայում: Հոդվածներ կարող եք ընտրել Անգլերեն Վիքիպեդիայի հետևյալ կատեգորիայից: Եթե առաջանան այլ հարցեր, ազատ կարող եք դիմել: Սիրով՝ --Գևորգ💬 19:34, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հարց Chapter029-ից (19:54, 25 Ապրիլի 2020)

Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար, այս ընթացքում բժշկական կարեւորագույն հոդվածներից գտա էպինեֆրին, հիմա փորձում եմ դա թարգմանել։ Քոփի եմ արել անգլերեն տեքստը ավազահատիկի մեջ, բայց ինչ որ բան սխալ եմ արեր, հղումները չկան, մի խոսքով դեռ կթարգմանեմ, բայց վերջնակն հրապարակելուց առաջ ձեր օգնությունը պետք կլինի) --Chapter029 (քննարկում) 19:54, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Chapter029 ջան, սիրով կօգնեմ: --Գևորգ💬 19:57, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հարց Chapter029-ից (20:02, 25 Ապրիլի 2020)

Առաժմ մի հարց ունեմ, չեմ գտնում որտեղից կարող եմ պահպանել գրածս, թե ավազարկղում պարտադիր չէ, այն պահպանվում է՞ --Chapter029 (քննարկում) 20:02, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Chapter029 ջան, ավազարկղում փոփոխություններ կատարելուց հետո, իջնում եք ներքևի հատվածում կգտնեք Պահպանել կոճակը: Հաջորդ հարցի դեպքում կարող եք շարունակել այս քննարկումը, այլ քննարկում բացելու փոխարեն: --Գևորգ💬 20:04, 25 Ապրիլի 2020 (UTC)[reply]

«Անտիոպա_(ամազոնուհի)» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Անտիոպա_(ամազոնուհի)» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ: Պատճառը՝ վատ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--A.arpi.a (քննարկում) 20:46, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]


«Պոլիկաստա_(Նեստորի_դուստր)» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Պոլիկաստա_(Նեստորի_դուստր)» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ: Պատճառը՝ վատ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--A.arpi.a (քննարկում) 20:53, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]


«Էգինա» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Էգինա» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ: Պատճառը՝ վատ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--A.arpi.a (քննարկում) 20:58, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի A.arpi.a, կարելի՞ է տեղեկանալ, թե ինչի համար է նախատեսված վատ թարգմանության կաղապարը: --Գևորգ💬 21:02, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Գևորգ, նմատիպ ու բազմաթիվ սխալներով հոդվածների առկայությունը հիմնական անվանատարածքում հեղինակազրկում է Հայերեն Վիքիպեդիան, դրա համար կա սևագրություն։ Ինչպես նշված է մեկնաբանության մեջ, հոդվածը լիովին վերանայելուց հետո կարող եք կրկին ստեղծել։--A.arpi.a (քննարկում) 21:12, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]

«Կարոլինա_Փեթերս» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Կարոլինա_Փեթերս» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ: Պատճառը՝ վատ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--A.arpi.a (քննարկում) 21:03, 11 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Մարիա_Բեզոբրազովա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Մարիա_Բեզոբրազովա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 20:26, 14 Մայիսի 2020 (UTC)[reply]

Everythingship, կխնդրեի նշեիք, թե հոդվածի որ մասում կան թարգմանական սխալներ, նաև դրել եք վիքիֆիկացման կաղապարը, որ մասն ըստ Ձեզ չի համապատասխանում Վիքիպեդիայի չափանիշներին: --Գևորգ💬 06:03, 15 Մայիսի 2020 (UTC)[reply]
  • (ռուս.՝ }Соловьёва), 1863 - 1919)
  • 1888 թվականին (այլ տվյալներով՝ 1886 թվականին[1])
  • Տեղափոխություններով ընտանիքը եղել է Պետերբուրգում։
  • որտեղ հաճախ այցելել է Մերեժկովսկու սրահ:
  • Ի դեպ, Փարիզում այդ ժամանակ ապրել ում ավագ քույր Մարի Սերգեևնա Բեզոբրազովան:
  • Եվ պարզվեց, որ այդ ազգակիցը հայտնի, ինչ որ ժամանակ գեղեցկուհի, որն իր վրա հրավիրել է նույնիսկ Ալեքսանդր Երկրորդի ուշադրությունը (նա եղել է ողորմության քույր 1877 թվականի պատերազմին), և հարսնացուն, այո, թերեւս, և Վլ. Սոլովյովի միակ սերը:

Մի քանի տող եմ ընդամենը մեջբերում, մյուսները վերանայեք։--Everythingship (քննարկում) 15:21, 16 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Պիեր_Լուիջի_Բերսանի»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Պիեր_Լուիջի_Բերսանի» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--A.arpi.a (քննարկում) 14:34, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]


Վատ թարգմանություն

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, շնորհակալություն ազատ գիտելիքի տարածմանն ուղղված ձեր նվիրվածության համար: Շնորհակալություն նաև «Կոլորիզմ» հոդվածը գրելու/բարելավելու համար: Ցավոք, Ձեր կողմից ավելացված մասերը վատ թարգմանություն են: Խնդրում եմ ևս մեկ անգամ անցնել հոդվածի վրայով: Ստորև կնշեմ դրանցից մի քանիսը.

  • Հնդկաստանը հանդիսանում է այն բանի վառ օրինակը, թե ինչպես է մաշկի երանգների մեծ բազմազանությամբ, սպիտակից մինչև գրեթե սև, հասարակության մեջ, գերիշխում կոլորիզմի գաղափարները, մասնավորապես, լուսավոր մաշկի ասոցացումը իշխանության, հարստության, հաջողության և գեղեցկության հետ - անհասկանալի, տառասխալներով և սխալ թարգմանություն է: «Ապիտակից մինչև գրեթե սև»-ը գուցե վիրավորական հնչի, առաջարկում եմ -մորթով փոխել դրանք:
  • Դա դրսևորվում է նույնիսկ կրոնական արվեստում, օրինակ Շիվան, Կրիշնան և Ռաման երբեք չեն պատկերված մուգ մաշկով, հակառակը միշտ կապույտ կամ սպիտակ մաշկով - կետադրության բացակայությունից բացի այստեղ «մաշկ» բառը շատ է կրկնվում, որը տեքստը արհեստական է դարձնում:
  • ազնվական ծագման լուսավոր մաշկի պատմական ասոցիացիան - ассоциация светлой кожи.. ?? (Հնդկաստանի մասն ամբողջությամբ նայեք, խնդրում եմ):
  • Կոլորիզմի գաղափարներն ուժեղ են Հեռավոր Արևելքի երկրներում և գոյություն դարեր ի վեր
  • Հաջորդիվ եկող նախադասության մեջ շարադասական սխալ կա, որը թարգմանությունից է գալիս:
  • Ժամանակակից Ճապոնիայում մաշկի բաց երանգը դեռևս կապված է գեղեցկության, բարձր մտքի հետ և ազդում է կնոջ հաջող ամուսնության հնարավորության վրա:

Խնդրում եմ նայել ամբողջ հոդվածը սկզբից մինչև վերջ: Սրանք արագ նայելուց եմ տեսել: Խնդրում եմ նաև ուղղել կետադրությունը և տառասխալները: Կրկին անգամ շնորհակալություն հոդվածի համար: Առողջ եղեք:--TonJ (քննարկում) 05:58, 18 Մայիսի 2020 (UTC)[reply]

{{ԹՀ}} կաղապար

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, Հայերեն Վիքիպեդիայում, ըստ գործող կանոնակարգի, թարգմանված հոդվածների քննարկման էջերում դնում ենք {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը։ Խախտման օրինակ՝ Մայլինդա Բրեգու։--Everythingship (քննարկում) 17:38, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]

Անաղբյուր հոդված. «Միլվա_Էկոնոմի»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Միլվա_Էկոնոմի» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Everythingship (քննարկում) 17:54, 19 Մայիսի 2020 (UTC)[reply]


Անաղբյուր հոդված. «Նադեժդա_Աբլովա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Նադեժդա_Աբլովա» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Tamara Karvajar (քննարկում) 06:08, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]


«Սոֆիա_Իվանովա_Բոդուեն_դե_Կուրտենե» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Սոֆիա_Իվանովա_Բոդուեն_դե_Կուրտենե» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ: Պատճառը՝ Բազմաթիվ թարգմանական սխալներ:։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Valen1988 (քննարկում) 15:21, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]


Վատ թարգմանություն. «Բարբարա_Դյուրկոպ»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Բարբարա_Դյուրկոպ» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 15:41, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]


Վատ թարգմանություն. «Նադիա_Կալվինյո»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Նադիա_Կալվինյո» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 15:49, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]


Վատ թարգմանություն. «Կարմեն_Կալվո_Պոյատո»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Կարմեն_Կալվո_Պոյատո» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 15:54, 20 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վիքիֆիկացում

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, խնդրում եմ ձեր ստեղծած Գալինա Ուլյոտովա հոդվածում ծանոթագրությունները դնել ըստ Հայերեն Վիքիպեդիայում ընդունված ձևաչափի։ Եթե անհասկանալի հարցեր կան, կարող եք դիմել։--Everythingship (քննարկում) 10:42, 22 Մայիսի 2020 (UTC)[reply]

Նույնը վերաբերում է Մարինա Մելիա հոդվածին։--Everythingship (քննարկում) 18:31, 22 Մայիսի 2020 (UTC)[reply]
Կրկին՝ Ալյոնա Պետրովսկայա։--Everythingship (քննարկում) 18:41, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]
Եվս մեկ օրինակ՝ Կատերինա Բելկինա։--Everythingship (քննարկում) 18:46, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

Կրկնվող պատմություն

Հարգելի՛ Գևորգ, կարծես թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Դուք շարունակում եք ստեղծել վատ ու անորակ թարգմանությամբ հոդվածներ: Առաջարկում եմ նոր հոդվածներ ստեղծելուց առաջ նախ անդրադառնալ Ձեր էջում եղած բազմաթիվ ծանուցումների հոդվածներին: Այլապես դրանք ժամկետը լրանալուն պես կջնջվեն: Սա ընդունեք, որպես նախազգուշացում, ինչպես նաև հորդորում եմ չշարժվել նախկին ուղով: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--∑ίγμα (քնն.) 18:54, 22 Մայիսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, վերևում պիտակված հոդվածները պիտակման օրից մեկ-երկու օր անց ստուգել եմ և ուղղել որոշ սխալներ: Հոդվածները հիմնականում պիտակվել են նույն սխալների պատճառով, քանի որ բոլորը տմանատիպ հոդվածներ են և գրվել են Art+Feminism նախագծի շրջանակներում: Նախագծի ընթացքում ինձ ոչ մի զգուշացում չի եկել, այդ իսկ պատճառով դա ճիշտ եմ համարել: Հավաստիացնում եմ, որ պատմությունը չի կրկնվի: Շնորհակալ եմ մտահոգության համար: Սիրով՝ --Գևորգ💬 19:11, 22 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նախագիծը համակարգել է @Armineaghayanը, խնդրենք պարզաբանել:--∑ίγμα (քնն.) 19:43, 22 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Գևորգ, նախագծի հոդվածները ստուգվում են նախագծի ավարտից հետո: Իսկ հոդվածները ճիշտ թարգմանելու, կեղծ աղբյուրներից զերծ մնալու, բովանդակային հոդված ստեղծելու պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր խմբագիր և ոչ թե սպասում է, որ նախագիծ համակարգողն իրեն հուշի: Այժմ, երբ ստուգվում են նախագծի ընթացքում ստեղծված նյութերը, ի հայտ են գալիս ձեր ոչ կառուցողական խմբագրումները: Դրանց առնչվող ցուցումներին չհետևելու դեպքում, այդ հոդվածները կտեղափոխվեն Ձեր ավազարկղ կամ կջնջվեն: Ի դեպ, հոդվածները ստուգվում են նախագծի ժյուրիի կողմից--Armineaghayan (քննարկում) 20:27, 22 Մայիսի 2020 (UTC):[reply]

Ծանոթագրություններ

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, ինչու՞ Մարինիկա Բաբանազարովա, Լյուբով Յուրովա, Գալինա Ուլյոտովա, Մարինա Մելիա, Միմի Բալկանսկայա և այլ հոդվածներում առկա են միայն երկար ծանոթագրությունները, իսկ դրանց կարճ տարբերակները դրված չեն։ Մի քանիսի փոխարեն անգամ {{փաստ}} կաղապարն եմ դրել։ Սա նշանակում է, որ աղբյուրի հետ ստուգելիս պիտի նայենք բոլոր ծանոթագրությունները հատ-հատ, որպեսզի հասկանանք, թե որ մեկը որտեղից է վերցված։ Կրկին հորդորում եմ ուղղել և չկրկնել նույնը, անգամ եթե ձեր հոդվածները մանրամասն չստուգվեն։--Everythingship (քննարկում) 20:46, 22 Մայիսի 2020 (UTC)[reply]

{{վիքիֆիկացում}} կաղապարը հանեք միայն լիովին ուղղելուց հետո։--Everythingship (քննարկում) 19:13, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Մարիա_Բեզոբրազովա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Մարիա_Բեզոբրազովա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 18:43, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

Կրկին պիտակված է։ Ուղղել էիք միայն վերևում իմ նշած սխալները։ Մնացածն անգամ աչքի չէիք անցկացրել։--Everythingship (քննարկում) 18:45, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Կատերինա_Բելկինա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Կատերինա_Բելկինա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 18:47, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]


Վատ թարգմանություն. «Մարինա_Պլոտնիկովա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Մարինա_Պլոտնիկովա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 19:36, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]


Վատ թարգմանություն. «Ստեֆանիա_Կուդրյավցևա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Ստեֆանիա_Կուդրյավցևա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 19:45, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Ստեֆանիա_Կուդրյավցևա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Ստեֆանիա_Կուդրյավցևա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 19:56, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հորդորում եմ կաղապարը հանել միայն հոդվածը վերանայելուց հետո։--Everythingship (քննարկում) 19:59, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Նշում եմ միայն հինգը.

  • 1947-1989 թվականներին Օբինսկի գլխավոր կանաչացնող
  • Լինելով Մոսկվայի Տիմիրյազևի անվան այգեպարքային տեխնիկումի ուսանողուհի՝ 1929 թվականի օգոստոսին մի խումբ ուսանողների հետ հյուրընկալվել էր Իվան Միչուրին
  • Դպրոցում գլխավորելել է ծնողական կոմիտեն, մինչ սովորում էին նրա հինգ երեխաները։
  • Մտերիմ էր Բուղրերում ապրող նկարիչ Պյոտր Կոնչալովսկու հետ։
  • 1999 թվականին այդ որոշումը չեղարկվել է և Ստեֆանիա Կուդրյավցևայի պատվին անվանվել է նրա կողմից տեղադրված Բոնդարենկոյի հրապարակում գտնվող պուրակը՝ տեղադրված հուշապատով:--Everythingship (քննարկում) 20:10, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Կատերինա_Բելկինա»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Կատերինա_Բելկինա» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Everythingship (քննարկում) 19:59, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Everythingship, կխնդրեի նշել վերջին երկու սխալներում իմ կատարած սխալները: Պետք չէ ամեն անգամ նոր քննարկում բացել: --Գևորգ💬 20:01, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Քննարկումը ավտոմատ բացվում է վատ թարգմանության կաղապարից։ Պետք չէ առանց բովանդակային ուղղումների հանել վթ կաղապարը։
  • Կատերիանան ավարտել է գեղարվեստական դպրոցը, որից հետո Սամարայի Պյոտր Վոդկինի անվան նկարչական ուսումնարանը։
  • Համագործակցել է Արտեմիյ Լեբեդևի ստուդիայի հետ որպես նկարազարդող։
  • Ազատ ժամանակն ացկացրել է պյոներական պալատի լուսանկարչական ստուդիայում։
  • «Digital photo» ժանրի օգնությամբ Կատերինան ստեղծում է յուրահատուկ, ոչնչին նման կերպարներ։
  • Լուսանկարչության հանդեպ սերն օգնել է Կատերինային գիտակցաբար զբաղվել արվեստով։
  • Նա կարծում էր, որ Կատերինայի նախագծերում մանրակրկիտ նախագծի և պլանի առկայությունը, տեխնիկական միջոցների լուսանկարները լրամշակելու համար մասնագիտական օգտագործումը նրա աշխատանքը դարձնում է հարուստ և եզակի:--Everythingship (քննարկում) 20:20, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Վիլլա_դ’Էստե»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Վիլլա_դ’Էստե» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 09:20, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Valen1988 ջան, խնդրում եմ նշել որոշ սխալներ։--Գևորգ💬 09:23, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Գևորգ, օրինակ՝ գեսպերիդների նիմֆերի այգի, միայն այգի բառն էր հայերեն, 18-րդ դարում վիլլան վերապրել է ավերման երկար շրջան։՝ ավերման մասին բնօրինակ լեզվում բան չգտա, Ահա թե ինչպես է նկարագրել վիլլան Պավել Մուրատովը՝ հարց. ինչպե՞ս, րկա մի ողջ հատված, իսկ մյուսը՝ դեպի չարիք՝ չարիքի մասին բնօրինակ բան չգտա: 18-րդ դարի գծանկարների գագաթներից մեկն է՝ բնօրինակում գրաֆիկայի մասին են խոսում, ի՞նչ գծանկար: Եվ էլի մի շարք սխալներ: Մանրամասն յկարդացեք, նախադասություն առ նախադասություն: Ի դեպ, եթե նախագծի հոդված է, ցանկալի է լրիվ թարգմանել, որովհետև վստահ եմ, որ հետո ոչ մեկը չի շարունակելու ձեր կողմից բաց թողնված կարևոր հոդվածները: Առողջ եղեք: --Valen1988 (քննարկում) 09:31, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հոդվածը դեռ ավարտական տեսքի չի բերված, և բարելավվելու է։ Ինչևիցե, շնորհակալ եմ սխալները մատնանշելու համար։--Գևորգ💬 09:34, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Վիլլա_դ’Էստե»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Վիլլա_դ’Էստե» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 10:11, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Valen1988, Ձեր նշած սխալներն ուղղել եմ--Գևորգ💬 10:12, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Գևորգ ջան, եթե նկատել ես գրել եմ նաև այլ սխալներ...Եթե վստահ չես, որ անսխալ է հոդվածը, պիտակը մի՛ հանիր, կարող է մեկ այլ անձ, ով հույժ անհանգստացած է Հայերեն Վիքիպեդիայի որակով, գա և ուղղի՞ սխալներդ: հոդվածումդ դեռևս կան սխալներ: --Valen1988 (քննարկում) 10:14, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Valen1988, եթե այլ սխալներ են մնացել, կխնդրեի նշել:--Գևորգ💬 10:15, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ի՞նչ է նշանակում «եթե այլ սխալներ են մնացել», Ձեր կարծիքով հաճույքի համար եմ պիտակու՞մ Գևորգ ջան: --Valen1988 (քննարկում) 10:17, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Խնդրեմ՝ «շատ բարակ փորագրված տերևներով ինչ-որ գործարանի ճյուղը», ռուսերենում ոչինչ չկա ոչ մի գործարանի մասին Գևորգ: --Valen1988 (քննարկում) 10:19, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Valen1988, այլ սխալներ նույնպես կա՞ն:--Գևորգ💬 10:26, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ Գևորգ ջան, երեկոյան կնայեմ անպայման: --Valen1988 (քննարկում) 10:36, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Valen1988, ևս մեկ անգամ կարդացի հոդվածը, սխալներ չգտա, դեմ չե՞ք պիտակը հանեմ:--Գևորգ💬 10:38, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Գևորգ, հոդվածներ գրելիս խնդրում եմ հիշես սա:--TonJ (քննարկում) 11:41, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
TonJ, ամեն անգամ քննարկմանս էջը բացելիս հիշում եմ, պետք չէ անհանգստանալ։) --Գևորգ💬 12:26, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Իհարկե, Գևորգ ջան, իհարկե :)--TonJ (քննարկում) 12:46, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Գոֆ»

Հարգելի Gevorg Ghazaryan, Ձեր ստեղծած «Գոֆ» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--∑ίγμα (քնն.) 10:08, 26 Հունիսի 2020 (UTC)[reply]


Հարց Jor Dilbaryan-ից (20:57, 26 Հունիսի 2020)

barev dzez. ete cankanam jnjel im hashiv@. inchpes e da arvum? --Jor Dilbaryan (քննարկում) 20:57, 26 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարց Աստղիկ Հակոբյան-ից (15:48, 29 Հունիսի 2020)

Բարի երեկո Ձեզ) Կարո՞ղ ենք հայկական վիկիպեդիայում գրել հոդված երգահան,պոետ Նարեկ Կոսմոսին մասին,ով հանդիսանում է Ջրաներկ բենդի հիմնադիր ու հեղինակ է շուրջ 243 երգի։ --Աստղիկ Հակոբյան (քննարկում) 15:48, 29 Հունիսի 2020 (UTC)[reply]