Կարմեն Կալվո Պոյատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն Կալվո Պոյատո
իսպ.՝ Carmen Calvo Poyato
Carmen Calvo 2020 (portrait).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1][2]
Կրթություն՝ Սևիլյայի համալսարան և University of Córdoba?
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և փաստաբան
Ծննդյան օր հունիսի 9, 1957(1957-06-09)[2] (65 տարեկան)
Ծննդավայր Կաբրա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Carmen Calvo Poyato
 
Պարգևներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Կարմեն Կալվո Պոյատո (իսպ.՝ Carmen Calvo Poyato, հունիսի 9, 1957(1957-06-09)[2], Կաբրա), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2018 թվականի հունիսի 7-ից Սանչեսի առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ Սանչեսի երկրորդ կաբինետում 2020 թվականի հունվարի 13-ից նախարարների կաբինետի գործերով, գլխավոր կորտեսների հետ հարաբերությունների և ժողովրդավարական հիշողության հարցերի նախարար։ 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի կաբինետում եղել է հավասարության հարցերով նախարար։ 2004 թվականից մինչև 2007 թվականը Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնը։

2017 թվականի հունիսից եղել է Սոցիալիստական հավասարության կուսակցության քարտուղարը և հրատարակել է մի քանի գրքեր ֆեմինիզմի և գենդերային հավասարության վերաբերյալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմենի ավագ եղբայրը՝ Խոսե Կալվո Պոյատոն պատմաբան, գրող և քաղաքական գործիչ է, 1991-2000 թվականներին զբաղեցրել է հայրենի Կաբրայի քաղաքապետի պաշտոնը։ Կարմեն Կալվոն իրավագիտություն է սովորել Սևիլյայի համալսարանում, ինչպես նաև Կորդովայի համալսարանում, որտեղ ստացել է սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան։ 1995-2004 թվականներին աշխատել է Անդալուսիայի տարածաշրջանային կառավարությունում՝ Մանուել Չավես Գոնսալեսի ղեկավարությամբ[3]։

2004 թվականի խորհրդարանական ընտրություններում Կարմեն Կալվոն Կորդովայից ընտրվել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր և հետագայում մշակույթի նախարար նշանակվել Սապատերոյի նոր կառավարությունում։ Մշակույթի նախարարի պաշտոնում Կարմեն Կալվոն հիշվել է հեղինակային իրավունքների պահպանման համար վճռական պայքարով։ 2005 թվականին նրա գերատեսչությունը մոտ մեկ միլիոն եվրո է ծախսել կրթական արշավի համար, որը պարզաբանել է մտավոր սեփականության նշանակությունը։ Այնուամենայնիվ, նա նաև քննադատության է ենթարկվել երաժշտական ոլորտի կողմից այն արտահայտության համար, որ մտավոր սեփականությունը «բացարձակ իրավունք չէ»։

2020 թվականին Իսանիայում կորոնավիրուսային վարակի բռնկման շրջանում Կալվո Պոյատոյի 2020 թվականի մարտի 25-ին կորոնավիրուսային վարակի թեստը դրական է եղել[4]։ Վիրուսն ախտորոշվել է մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա շուրջ 120000-անոց քայլերթից հետո[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Carmen Calvo, la feminista torera que no pide permiso ni perdón (իսպ.) // El Confidencial — 2018.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=155&idLegislatura=13
  3. «El primer gobierno de Zapatero - Documentos elmundo.es»։ www.elmundo.es։ Վերցված է 2018-12-15 
  4. «Spain's Deputy PM Carmen Calvo tests positive for coronavirus»։ Reuters։ 2020-03-25։ Վերցված է 2020-03-25 
  5. Shields Bevan (մարտի 26, 2020)։ «A massive disaster is unfolding in Spain»։ The Sydney Morning Herald։ Վերցված է մարտի 26, 2020 
  6. Sills Ben, Millan Lombrana Laura (մարտի 26, 2020)։ «Spanish Doctors Are Forced to Choose Who to Let Die»։ Bloomberg։ Վերցված է մարտի 26, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]