Հաշիմ Մաստուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաշիմ Մաստուր
Քաղաքացիությունը  Մարոկկո և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1998(1998-06-15)[1][2][3] (25 տարեկան)
Ծննդավայր Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք հարձակվող և կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միլան

Հաշիմ Մաստուր (արաբ․՝ هاشم مستور‎‎, հունիսի 15, 1998(1998-06-15)[1][2][3], Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), մարոկկացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Իտալական Միլան ակումբում և երկրի՝ Մարոկոյի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2012 թվականը Հաշիմը մարզվել է ֆուտբոլի ակադեմիայում՝ «Ռեժանա» ակումբում։ 2012/13 մրցաշրջանում, նա հանդիսանում է «Միլանի» խաղացող։ Արդեն իր երկրորդ մրցաշրջանում նա «Ռոսոների» ակումբում է[4]։ Նա տեղ է գտել հիմնական թիմում և մասնակցել բոլոր խաղերին։ Ներկայումս նա չի նշել իր աառաջնամուտը «Միլանի» կազմում։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական մակարդակում, Հաշիմը խաղացել է իտալացիների համար, սակայն երբ դարձել է չափահաս որոշել է խաղալ ազգային հավաքականում, իր պատմական հայրենիքում։ Ազգային հավաքականի մի խաղում ընդդեմ Լիբիայի[5][6], նա դարձավ ամենաերիտասարդ դեբյուտը Մարոկկոյի պատմության մեջ[7]։

Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանց վերահսկում է գնդակը, կարողանում է հարվածել երկու ոտքերով, ի վիճակի է փոխել խաղային ոճը։ Սպասվում է, որ ապագայում, նա կարող է իրեն ցույց տալ, և՛ պաշտպանությունում, և՛ հարձակվողի դիրքում, և՛ կիսապաշտպանությունում։ Տիրապետում է ֆուտբոլային շատ հնարքների, որի շնորհիվ նրան համեմատում են Ռոնալդինիոյի և Նեյմարի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Вундеркинд недели: Хаким Мастур». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  5. «Press review: Moroccan National Team Beats Libya in African Cup Qualifiers». The Atlas Lions. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին.
  6. 16-летний хавбек «Милана» Мастур дебютировал в сборной Марокко
  7. «Hachim Mastour, plus jeune international des Lions de l'Atlas» (French). RFI Afrique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] (անգլերեն)
  • [2] (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշիմ Մաստուր» հոդվածին։