Գալինա Ուլյոտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Ուլյոտովա
Ծնվել էհունիսի 8, 1948(1948-06-08) (75 տարեկան)
Motovilovo, Q4266283?, Արզամասկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերէստրադա, ռոմանս և շանսոն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Friendship Medal
և
Կայքuletova.ru
 Galina Ulyotova Վիքիպահեստում

Գալինա Ուլյոտովա (ռուս.՝ Галина Михайловна Улётова, հունիսի 8, 1948(1948-06-08), Motovilovo, Q4266283?, Արզամասկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Ղրիմի Ինքնավար Հանրապետության վաստակավոր արտիստ։ Մոսկոնցերտի երգչուհի, ռեժիսոր, ռուսական «Հանդիպում» ռոմանսի երաժշտական-բանաստեղծական սալոնի ղեկավար, բանաստեղծությունների և պատմվածքների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Ուլյոտովան ծնվել է 1948 թվականի հունիսի 8-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Մոտովիլովո գյուղում` աշխատավորի ընտանիքում։

Դպրոցն ավարտելուց հետո սովորել է մասնագիտացված ուսումնարանում, մասնակցել է նախաձեռնություններին։ 1974 թվականին ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի ակադեմիական երաժշտական ուսումնարանը, որտեղ նրա մանկավարժը եղել է Կլավդիա Ֆորտունատովան։ 1974 թվականից աշխատել է Մոսկոնցերտում։ 1986 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, ստացել էստրադայի ռեժիսորի մասնագիտություն։

Հասարակական կազմակերպությունների՝ Ռուսաստանի գիտությունների ժողովրդական ակադեմիայի (երաժշտության պրոֆեսոր, ակադեմիայի գործող անդամ), Պետրովի գիտությունների և արվեստի ակադեմիայի (գործող անդամ), Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության անդամ է։ Ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Գալինա Ուլետովան ունի չափահաս դուստր։

Երիտասարդ տարիքում ընկերություն է արել Ալլա Պուգաչովայի հետ և ակամա նպաստել Ալլա Բորիսովնայի ծանոթությանը նրա առաջին ամուսնու հետ։ Ժամանակակիցներն այս դեպքը նկարագրում են այսպես. 1968 թվականին Գալինան (այդ ժամանակ դեռ ուսանող) որպես երգչուհի հրավիրվել է ամբողջ երկրով համերգային շրջագայության, որը կազմակերպել էր կրկեսային ուսումնարանի դասախոս Օլեգ Նեպոմնյաշչին։ Բայց նա արդեն տվել էր իր համաձայնությունը ՄԳԱԹ-ի արտիստների հետ հյուրախաղերի համար և որպես փոխարինող առաջարկել է Ալլա Պուգաչովային։ «Նրա այցը «կրկեսցիների» մոտ ճակատագրական եղավ»։ Հարցազրույցի ժամանակ Պուգաչովան ծանոթացել է Միկոլաս Օրբակասի հետ, իսկ մեկ տարի անց նրանք ամուսնացել են։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության մեդալ (Վիետնամ) (1979)
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1993 թվականի դեկտեմբերի 18)՝ «Երաժշտական արվեստի ոլորտում ձեռքբերումների համար»
  • «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ (1997)
  • Ղրիմի Ինքնավար Հանրապետության վաստակավոր արտիստ (2000 թվականի սեպտեմբերի 5)՝ «Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի Հանրապետության եղբայրական սլավոնական ժողովուրդների մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր վարպետության համար»
  • «Հայրենիքի առաջ վաստակների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (2005 թվականի ապրիլի 17)՝ «Երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Ուլյոտովա» հոդվածին։