Մարինա Պլոտնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Պլոտնիկովա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1974(1974-05-11)
ԾննդավայրZubrilovo, Տամալինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 30, 1991(1991-06-30) (17 տարեկան)
Մահվան վայրՊենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊենզայի մարզ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
Marina Plotnikova Վիքիպահեստում

Մարինա Պլոտնիկովա (ռուս.՝ Мари́на Влади́мировна Пло́тникова, մայիսի 11, 1974(1974-05-11), Zubrilovo, Տամալինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 1991(1991-06-30), Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային աշակերտուհի, միջնակարգ դպրոցի շրջանավարտ, իր կյանքի գնով փրկել է երեք խեղդվող երեխաների։ Ռուսաստանի Դաշնության առաջին կին հերոսը (1992, հետմահու)[1]։ Տարիքով Ռուսաստանի Դաշնության ամենաերիտասարդ հերոսներից մեկը (15-ամյա Մագոմեդ Տաշուհաջիևի հետ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Պլոտնիկովան ծնվել է 1974 թվականի մայիսի 11-ին Զուբրիլովո գյուղում՝ բազմազավակ ընտանիքում: Մարինան ընտանիքի երրորդ երեխան էր, մայրը՝ Տատյանա Նիկոլաևնան նրան դաստիարակել է վեց եղբայրների և քույրերի՝ Սերգեյի, Նատալյայի, Ժաննայի, Ելենայի, Ալեքսանդրի և Վլադիմիրի հետ[2]։

Հայրենի գյուղում գերազանցությամբ ավարտել է տարրական դպրոցը, եղել է պիոներ, որից հետո մտել է կոմսոմոլ: Ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին։ Եղել է իր դասղեկի՝ Վ. Մ. Միզինայի առաջին օգնական։ 1991 թվականին հայրենի գյուղում ավարտել է միջնակարգ դպրոցը։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg «Հին քարե պատնեշի մնացորդներ Զուբրիլովոյում, փայտե հին գործարանը ավերվել է և ապամոնտաժվել է բնակիչների կողմից 1990-ականների սկզբին»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է 2015-04-10 
Searchtool.svg «Հոպյոր գետը Զուբրիլովոյում»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է 2015-04-10 


1991 թվականի հունիսի 30-ին[3] Մարինայի երկու կրտսեր քույրերը՝ Ժաննան և Լենան, ընկերուհի՝ Նատալյա Վորոբյևայի հետ լողում էին Հոպյոր գետի ափին։ Երեկոյան գետի մոտ եկել էր Մարինան։ Վորոբյովան ափից հեռացել էր և, հայտնվելով հատակին, սկսել է խորտակվել։ Մարինան նետվել է նրա հետևից և հրել նրան առափնյա թփերի մոտ, բայց տեսել է, որ իր երկու քույրերը, վախենալով Վորոբյովայի համար, նույնպես նետվել են նրա հետևից: Ընկնելով հորձանուտ՝ Ժաննան և Լենան սկսել էին խորտակվել։ Մարինան փրկել է նրանց, բայց ուժասպառ լինելով՝ մահացել։

Թաղված է հայրենի Զուբրիլովո գյուղում։

17-ամյա աղջկա մահը մեծ հայտնիություն է ստացել և լայնորեն քննարկվել է տարածաշրջանային մամուլում: Արարքը համեմատվել է Հայրենական մեծ պատերազմի հերոս երեխաների սխրանքների հետ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի 1992 թվականի օգոստոսի 25-ի № 925 հրամանով «երեք խեղդված երեխաների փրկության գործում ցուցաբերած արիության և հերոսության համար» Մարինե Պլոտնիկովային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչում (հետմահու)[4]: Նա Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ դարձել է վեցերորդ մարդը և առաջին կինը[5], որն արժանացել է այդ կոչմանը (մինչ այդ նրան կոչում շնորհվել է միայն երեք օդաչուների և երկու տիեզերագնացների)[К 1]։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսասանի Դաշնության հերոս (1992 թվականի օգոստոսի 25, հետմահու):

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg «Տապանաքար» 

2004 թվականի սեպտեմբերի 3-ին Պենզայի մարզի օրենսդիր ժողովի որոշմամբ Մարինա Պլոտնիկովայի անունով կոչվել է Պենզայի մարզի Թամալայի շրջանի Զուբրիլովո գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը (փակվել է 2014 թվականին[6]), որը նա ավարտել էր 1991 թվականին[7]։

Մարինա Պլոտնիկովայի անունը, որպես Ռուսաստանի Դաշնության հերոս, տեղադրվել է «Փառք հերոսներին» կոթողի վրա, որը բացվել է 2011 թվականին Պենզայում՝ «Ռոստոկ» հուշարձանի մոտ, Սուրա գետի ափին:

2009 թվականից Պենզայի մարզի Թամալինի շրջանի Վարվարինո գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցում գործում է «Այրվող սրտեր» կամավորական կազմակերպությունը, որը 2014 թվականից կրում է Ռուսաստանի հերոս Մարինա Պլոտնիկովայի անունը[8][9][10][11][12]:

2016 թվականի հուլիսի 29-ին Թամալայում բացվել են Պենզայի մարզի Թամալայի շրջանից Ռուսաստանի հերոսների` Մարինա Պլոտնիկովայի և Ռոման Կիտանինի կիսանդրիները[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Герои России и их подвиги»։ РИА Новости։ 2012-03-20։ Վերցված է 2015-04-13 
  2. ««Подвигу жить вечно» / Во славу родной земли»։ Администрация Тамалинского района։ 18.03.2015։ Վերցված է 2015-04-10 
  3. «В селе Зубрилово Тамалинского района прошло выездное мероприятие «Марина, мы помним тебя всегда»»։ Администрация Тамалинского района։ 6.07.2015։ Վերցված է 2017-01-13 
  4. Собрание актов Президента и Правительства Российской Федерации. — 1992. — № 9. — Ст. 618.
  5. Двадцать лет назад, 20 марта 1992 г., установлено звание Героя Российской Федерации и учреждена медаль "Золотая звезда" // Время России. — АНО «Национальный центр трудовой славы», 2013. — № 1. — С. 69.
  6. «О внесении изменений в ежегодный план проведения плановых проверок юридических лиц, осуществляющих деятельность в сфере образования на территории Пензенской области на 2014 год, утвержденный приказом Министерства образования Пензенской области от 28.10.2013 № 556/01-07»։ Министерство образования Пензенской области։ 10.10.2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-08-04 
  7. Постановление Законодательного Собрания Пензенской области от 3 сентября 2004 года № 544-25/3 ЗС «О присвоении Зубриловской муниципальной средней общеобразовательной школе Зубриловского сельсовета Тамалинского района Пензенской области имени Героя Российской Федерации М. В. Плотниковой».
  8. «Посвящение Варваринских школьников в волонтерскую организацию»։ Организатор։ 17.12.2013։ Վերցված է 2015-04-10 
  9. «В селе Зубрилово открылся досуговый центр, где молодежь и подростки проводят своё свободное время»։ Организатор։ 18.02.2015։ Վերցված է 2015-04-10 
  10. «Школьников села Варварино Тамалинского района приняли в ряды волонтерской организации «Горящие сердца»»։ Администрация Тамалинского района։ 09.12.2014։ Վերցված է 2015-04-13 
  11. «Волонтерская организация «Горящие сердца»»։ МБОУ СОШ с. Варварино Тамалинского района։ Վերցված է 2015-04-13 
  12. «В полку варваринских добровольцев прибыло»։ Организатор։ 10.12.2014։ Վերցված է 2015-04-13 
  13. «В рабочем посёлке Тамала состоялось открытие бюстов Героям России - Марине Плотниковой и Роману Китанину»։ Администрация Тамалинского района։ 1.08.2016։ Վերցված է 2017-01-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Годин, Вячеслав Степанович Плотникова Марина Владимировна // Пензенская энциклопедия. — М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001. — С. 480.
Тамбовцев Г. П. Пензенцы — Герои России. — 3-е изд., перераб. и доп. — Пенза, 2014. — С. 8-9. — 100 с.
Харлова Л. Трагедия у старой мельницы // Пензенские вести. — 1991. — 23 июляю
Солдатенков Б. Мы будем помнить тебя, Марина! // Красная звезда. — 1992. — 27 августа.
Колесникова Н. У обрыва // Неделя. — 1991. — 15 сентября.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "К", but no corresponding <references group="К"/> tag was found